Եվրոպայի օրը. միասնություն բազմազանության մեջ | EUNewsletter

Եվրոպայի օրը. միասնություն բազմազանության մեջ

14 June 2013

2013 թվականի Եվրոպայի օրը Հայաստանում նշվել է մշակութային միջոցառումներով, աշխատաժողովներով, երգ ու պարով, հանրային ընթերցումներով, տեղեկատվական ցուցահանդեսով ու շատ այլ միջոցառումներով: Առաջին անգամ Եվրոպայի օրը նշվել է նաև Գյումրիում:
Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար:
1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի, որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը:
Հայաստանյան բոլոր միջոցառումներն այս տարի կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Միջոցառումների մեկնարկը տրվել է UNICEF մանկական նվագախմբի կատարմամբ դասական երաժտության համերգով, որին մասնակցել ենբ Հայաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ և Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտեարերկրա դեսպաններ: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ միասին ողջունել են հյուրերին:

Հրիստեն ընդգծել է, որ ամեն տարի Եվրոպայի օրն օգտագործվում է որպես հնարավորություն վերհիշելու ԵՄ-ի անցած ուղին և ըստ դրա՝ նպատակներ առաջ քաշել ապագայի համար: «Մենք կարող ենք տեսնել, որ Հայաստանը և ԵՄ-ն աստիճանաբար առաջ են շարժվում միմյանց ընդառաջ: Ակնկալվում է, որ այս տարի մեր երկկողմ հարաբերությունները կնշանավորվեն Արևելյան գորընկերության ծրագրի հաջողությամբ: Վիլնյուսում նոյեմբերին նախանշված գագաթաժողովը կանցկացվի Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկից չորս տարի անց: Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն ակնկալում են վերջնական տեսքի բերել բանակցություններն Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Խորը և համապարթփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ»,- ասել է Հրիստեան:

Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի անկախացման առաջին օրվանից եվրոպական ուղղությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքակնության հիմնական ուղեգիծը:

«Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի հետ մեր շարունակական համագործակցությունը: Արևելյան գքործընկերությունն արտակարգ հնարավորություն է ընդձերում քաղաքական երկխոսություն սկսելու, ինչպես նաև զարգացնելու առևտուրը և տնտեսական հարաբերությունները»,- ասել է Նալբանդյանը:

Հիմնական միջոցառումներն անցկացվել են մայիսի 25-ին Երևանի Հյուսիսային պողոտայում: Այստեղ է անցկացվել Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը: Ներկայացվել է ԵՄ կողմից ֆիննասավորվող շուրջ 70 ծրագիր և նախագիծ, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ կրթություն, աղքատության նվազեցում, առևտուր, երիտասարդական ծրագրեր, մշակույթ, բնապահպանություն և ալն:

«Եմ կողմից ֆինանսավորվող մեզ նման ծրագրերի ներկայացուցիչներն այստեղ են ոչ միայն տեղեկացնելու մեր ծրագրերի մասին այն քաղաքացիներին, ովքեր հետաքրքրված են կոնկրետ ծրագրով, այլև անձամբ ծանոթանալու Հայաստանում իրականացվող մյուս ծրագրերի մասին, ծանոթանալու միմյանց հետո: Մարդիկ պոտենում են, հարցեր ուղղում, տվյալներ փոխանակում»,- ասում է Հայ օգնության ֆոնդից Մանանա Պետրոսյանը:

Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում ներկայացվել են Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռումինիան Միացյալ Թագավորությունը և Իտալիան:

Տեղեկատվական ցուցահանդեսի մեկնարկից առաջ, նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն են ունեցել կլոր սեղան-քննարկմանը հանդիպել ԵՄ պետությունների դեսպանների հետ և զրուցել տարբեր թեմաների շուրջ:

Եվրոպական բազմազանությունն ընդգծելու համար դեսպանները ներկաներին ողջունել են յուրաքանչյուրն իր լեզվով: Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացել էր նաև Եվրոպական միության կենտրոնը՝ «Եվրամիության ավտոբուս»-ով, որը մեկնարկել էր շրջայցը Հայաստանի տարբեր համայնքներում:

Հրիստեան հույս է հայտնել, որ այս տարվա բոլոր մասնակիցները ավելին կսովորեն Եվրամիության և ԵՄ-Հայաստան համագործացության մասին. «Եվրոպայի օրը եվրոպական ինտեգրման սկիզբն է, որը համընդհանուր մեկ նպատակ ունի՝ ապահովել Եվրոպայում խաղաղություն, բարեկոցություն և կայունություն»:
Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների ճանապարհին հիմնական աջակցող կողմերից մեկն է:

«Բոլոր այս միջոցառումների ընդհանուր նպատակն այն է, որ մենք նույնպես ձգտում ենք բարելավել կայունության և բարեկեցության սկզբունքները մեր երկրում»,- ասել է Մնացականյանը:

6 արվեստագետներ հրավիրվել էին «Լույս գիշեր» ներկայացմանը, որ անցկացվել է Հյուսիսային պողոտայում: Նրանք պետք է կտավի վրա պատկերեին Եվրոպական արժեքների մասին իրենց ընկալումները. «Մենք նշում ենք Շումանի հռչակագրի 63-րդ տարին: Ես երջանիկ եմ, որ այն տոնելու համար բազմաթիվ երիտասարդներ են եկել այստեղ: Եթե նրանք ազատ արտահայտում են իրենց մտքերն արվեստի և նկարչության միջոցով, գույների հետ աշխատելով, նրանք կարող են հիանալի գաղափարներ առաջ քաշել ապագայի կերտման համար»,- «Լույս գիշեր» ներկայացմանն ասել է Հրիստեան:

Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում ամփոփվել է ռոք համերգային ծրագրով: Ելույթ են ունեցել երաժիշտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հյուրեր արտասահմանից՝ Գերմանիայից և Ռումինիայից:

Այս համերիգի ժամանակ ԵՄ պատվիրակության դեսպանը հայտարարել է նաև «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթի հաղթողին, ով ստացել է գլխավոր մրցանակը՝ դեպի Եվրոպա ուղևորության տոմս:

Հաղթողը լրագրող Նոնա Մելքոնյանն է, ով վստահ է, որ ԵՄ-ի օգնությամբ Հայաստանը կհասնի նշանակալի բարեփոխումների, և որ եվրոպական օրինակը բավականին արդյունավետ է իր երկրի համար. «Բարեփոխումների իմ ալբոմը վերաբերում էր բնապահպանական խնդիրներին, Գետառի խնդրին, ինչպես նաև Երևանում փողոցային կենդանիների ճակատագրին: Ես փորձել էի գտնել լուծումներ այդ խնդիրների համար և ներկայացրել դրանք լուսանկարների միջոցով: Ես լուսանկարչությամբ զբաղվում եմ ընդամենը մեկ տարի և սա այս ոլորտում առաջին մրցույթն էր: Ես դեռևս չգիտեմ, թե Եվրոպական որ երկիրն եմ մեկնելու»:

Մայիսի 23-25 անցկացվել են նաև Եվրոպական գրական հանդիպումներ ԵՄ կենտրոնում և Մետրոյի տարբեր կայարաններում: Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ, որի ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը:

Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը ընթերցել են Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը: Դերասան Արսեն Գրիգորյանն ընթերցել է Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները՝ Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի հայերեն թագմանությամբ:

Այս նախաձեռնության մեկնարկին մասնակցել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ավեսը, ով նշել է. «Քանի որ Հայաստանը ձգտում է ԵՄ-ի հետ առավել մոտ հարաբերությունների, մշակույթը դրան հասնելու լավագույն ճանապարհն է»:

Եվրոպայի օրվա վերջին միջոցառումն անցկացվել է Գյումրիում: ԵՄ կողմից ֆինանսավորվող 5 տարածքային ծրագրերի արդյունքները ներկայացրել են տեղական ներկայացուցիչները: Միևնույն ժամանակ կազմակերպվել է Երևանում Եվրոպայի օրվա ընթացքում անցկացված «Լույս գիշեր» ներկայացման արդյունքների ցուցահանդես:

Եվրոպայի օրվա մասին առավել մանրամասն տեղեկություն հնարավոր է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեում՝
http://europa.eu/about-eu/basic-information/symbols/europe-day/index_en.htm

Եվրոպայի օրը. միասնություն բազմազանության մեջ

2013 թվականի Եվրոպայի օրը Հայաստանում նշվել է մշակութային միջոցառումներով, աշխատաժողովներով, երգ ու պարով, հանրային ընթերցումներով, տեղեկատվական ցուցահանդեսով ու շատ այլ միջոցառումներով: Առաջին անգամ Եվրոպայի օրը նշվել է նաև Գյումրիում: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: 1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի, որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Հայաստանյան բոլոր միջոցառումներն այս տարի կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: Միջոցառումների մեկնարկը տրվել է UNICEF մանկական նվագախմբի կատարմամբ դասական երաժտության համերգով, որին մասնակցել ենբ Հայաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ և Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտեարերկրա դեսպաններ: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիստեան, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ միասին ողջունել են հյուրերին: Հրիստեն ընդգծել է, որ ամեն տարի Եվրոպայի օրն օգտագործվում է որպես հնարավորություն վերհիշելու ԵՄ-ի անցած ուղին և ըստ դրա՝ նպատակներ առաջ քաշել ապագայի համար: «Մենք կարող ենք տեսնել, որ Հայաստանը և ԵՄ-ն աստիճանաբար առաջ են շարժվում միմյանց ընդառաջ: Ակնկալվում է, որ այս տարի մեր երկկողմ հարաբերությունները կնշանավորվեն Արևելյան գորընկերության ծրագրի հաջողությամբ: Վիլնյուսում նոյեմբերին նախանշված գագաթաժողովը կանցկացվի Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկից չորս տարի անց: Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն ակնկալում են վերջնական տեսքի բերել բանակցություններն Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Խորը և համապարթփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ»,- ասել է Հրիստեան: Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի անկախացման առաջին օրվանից եվրոպական ուղղությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքակնության հիմնական ուղեգիծը: «Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի հետ մեր շարունակական համագործակցությունը: Արևելյան գքործընկերությունն արտակարգ հնարավորություն է ընդձերում քաղաքական երկխոսություն սկսելու, ինչպես նաև զարգացնելու առևտուրը և տնտեսական հարաբերությունները»,- ասել է Նալբանդյանը: Հիմնական միջոցառումներն անցկացվել են մայիսի 25-ին Երևանի Հյուսիսային պողոտայում: Այստեղ է անցկացվել Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը: Ներկայացվել է ԵՄ կողմից ֆիննասավորվող շուրջ 70 ծրագիր և նախագիծ, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ կրթություն, աղքատության նվազեցում, առևտուր, երիտասարդական ծրագրեր, մշակույթ, բնապահպանություն և ալն: «Եմ կողմից ֆինանսավորվող մեզ նման ծրագրերի ներկայացուցիչներն այստեղ են ոչ միայն տեղեկացնելու մեր ծրագրերի մասին այն քաղաքացիներին, ովքեր հետաքրքրված են կոնկրետ ծրագրով, այլև անձամբ ծանոթանալու Հայաստանում իրականացվող մյուս ծրագրերի մասին, ծանոթանալու միմյանց հետո: Մարդիկ պոտենում են, հարցեր ուղղում, տվյալներ փոխանակում»,- ասում է Հայ օգնության ֆոնդից Մանանա Պետրոսյանը: Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում ներկայացվել են Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռումինիան Միացյալ Թագավորությունը և Իտալիան: Տեղեկատվական ցուցահանդեսի մեկնարկից առաջ, նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն են ունեցել կլոր սեղան-քննարկմանը հանդիպել ԵՄ պետությունների դեսպանների հետ և զրուցել տարբեր թեմաների շուրջ: Եվրոպական բազմազանությունն ընդգծելու համար դեսպանները ներկաներին ողջունել են յուրաքանչյուրն իր լեզվով: Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացել էր նաև Եվրոպական միության կենտրոնը՝ «Եվրամիության ավտոբուս»-ով, որը մեկնարկել էր շրջայցը Հայաստանի տարբեր համայնքներում: Հրիստեան հույս է հայտնել, որ այս տարվա բոլոր մասնակիցները ավելին կսովորեն Եվրամիության և ԵՄ-Հայաստան համագործացության մասին. «Եվրոպայի օրը եվրոպական ինտեգրման սկիզբն է, որը համընդհանուր մեկ նպատակ ունի՝ ապահովել Եվրոպայում խաղաղություն, բարեկոցություն և կայունություն»: Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների ճանապարհին հիմնական աջակցող կողմերից մեկն է: «Բոլոր այս միջոցառումների ընդհանուր նպատակն այն է, որ մենք նույնպես ձգտում ենք բարելավել կայունության և բարեկեցության սկզբունքները մեր երկրում»,- ասել է Մնացականյանը: 6 արվեստագետներ հրավիրվել էին «Լույս գիշեր» ներկայացմանը, որ անցկացվել է Հյուսիսային պողոտայում: Նրանք պետք է կտավի վրա պատկերեին Եվրոպական արժեքների մասին իրենց ընկալումները. «Մենք նշում ենք Շումանի հռչակագրի 63-րդ տարին: Ես երջանիկ եմ, որ այն տոնելու համար բազմաթիվ երիտասարդներ են եկել այստեղ: Եթե նրանք ազատ արտահայտում են իրենց մտքերն արվեստի և նկարչության միջոցով, գույների հետ աշխատելով, նրանք կարող են հիանալի գաղափարներ առաջ քաշել ապագայի կերտման համար»,- «Լույս գիշեր» ներկայացմանն ասել է Հրիստեան: Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում ամփոփվել է ռոք համերգային ծրագրով: Ելույթ են ունեցել երաժիշտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հյուրեր արտասահմանից՝ Գերմանիայից և Ռումինիայից: Այս համերիգի ժամանակ ԵՄ պատվիրակության դեսպանը հայտարարել է նաև «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթի հաղթողին, ով ստացել է գլխավոր մրցանակը՝ դեպի Եվրոպա ուղևորության տոմս: Հաղթողը լրագրող Նոնա Մելքոնյանն է, ով վստահ է, որ ԵՄ-ի օգնությամբ Հայաստանը կհասնի նշանակալի բարեփոխումների, և որ եվրոպական օրինակը բավականին արդյունավետ է իր երկրի համար. «Բարեփոխումների իմ ալբոմը վերաբերում էր բնապահպանական խնդիրներին, Գետառի խնդրին, ինչպես նաև Երևանում փողոցային կենդանիների ճակատագրին: Ես փորձել էի գտնել լուծումներ այդ խնդիրների համար և ներկայացրել դրանք լուսանկարների միջոցով: Ես լուսանկարչությամբ զբաղվում եմ ընդամենը մեկ տարի և սա այս ոլորտում առաջին մրցույթն էր: Ես դեռևս չգիտեմ, թե Եվրոպական որ երկիրն եմ մեկնելու»: Մայիսի 23-25 անցկացվել են նաև Եվրոպական գրական հանդիպումներ ԵՄ կենտրոնում և Մետրոյի տարբեր կայարաններում: Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ, որի ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը: Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը ընթերցել են Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը: Դերասան Արսեն Գրիգորյանն ընթերցել է Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները՝ Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի հայերեն թագմանությամբ: Այս նախաձեռնության մեկնարկին մասնակցել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ավեսը, ով նշել է. «Քանի որ Հայաստանը ձգտում է ԵՄ-ի հետ առավել մոտ հարաբերությունների, մշակույթը դրան հասնելու լավագույն ճանապարհն է»: Եվրոպայի օրվա վերջին միջոցառումն անցկացվել է Գյումրիում: ԵՄ կողմից ֆինանսավորվող 5 տարածքային ծրագրերի արդյունքները ներկայացրել են տեղական ներկայացուցիչները: Միևնույն ժամանակ կազմակերպվել է Երևանում Եվրոպայի օրվա ընթացքում անցկացված «Լույս գիշեր» ներկայացման արդյունքների ցուցահանդես: Եվրոպայի օրվա մասին առավել մանրամասն տեղեկություն հնարավոր է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեում՝ http://europa.eu/about-eu/basic-information/symbols/europe-day/index_en.htm