Եվրոպայի օրվան նվիրված համերգ Թումո-ում | EUNewsletter

Եվրոպայի օրվան նվիրված համերգ Թումո-ում

23 May 2014

Մայիսի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Բացի ԵՄ պատվիրակությունից, համերգին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարության այլ անդամներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությամբ գտնվող պաշտոնյաներ:
Միջոցառումը սկսվեց Թումո-ի սաների «Թմբա-Թա» նվագախմբի ելույթով: Նրանք ներկայացրին հայկական ազգային երգեր՝ ժամանակակից ձևավորմամբ: Բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսը, ով նվագում է Hang Drum կոչվող գործիքը, այնուհետև միացավ նրանց:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հանդես եկավ ողջույնի խոսքով ու շնորհավորեց բոլոր ներկաներին Եվրոպայի օրվա տոնակատարությունների առիթով: Նա հատկապես նշեց, որ այս տարի լրանում է ԵՄ խոշորագույն ընլայնման տասնամյա տարեդարձը: «Այս ընդլայնումը միավորեց Եվրոպան տասնամյակներ տևած արհեստական բաժանումից հետո: Սա նաև շատ լավ առիթ էր մեզ համար նպաստելու ժողովրդավարության ու ազատության տարածմանը: Շատ մարդկանց համար, ովքեր ապրում էին երկաթյա վարագույրի հետևում, սա երազանքների իրականացման հնարավորություն էր»: Նա հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը համագործակցում են Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նպատակ ունի զարգացնելու ու խթանելու հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության ոլորտներում:
Վիգեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Ես ուրախ եմ տեսնել, որ մայիսյան հաղթարշավին ավելացավ ևս մեկ առիթ՝ Եվրոպայի օրը: Մայիսի 9-ին Եվրոպան տոնում է մեր մայրցամաքի ամենախոշոր տոնը: Մենք էլ այդ օրը ունենք ևս մեկ ուրախության առիթ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակն է: Երեք տասնամյակի ընթացքում երկու համաշխարհային պատերազմ ու երկու ցեղասպանության վկա դարձած երկրները որոշում կայացրին, որ այլևս երբեք ստիպված չեն լինի անցնել դրա միջով: Իմ կարծիքով՝ ազգերի հետագա պառակտումը կանխելու միակ հնարավոր տարբերակը սկզբունքներին հավատարիմ մնալն է, ազատության, բաց սահմանների ու ցանկացած խտրականության կանխման սկզբունքներին»,- ասաց նա:
Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին՝ իր տանիքի տակ հավաքվելու համար: Նա շեշտեց, որ Թումոն ի սկզբանե ստեղծվել է որպես տաղանդավոր հայ պատանիների հավաքատեղի ու նա հպարտ է տեսնել, որ դա հաջողվել է:
Երեկոն շարունակվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումների ներքո

Եվրոպայի օրվան նվիրված համերգ Թումո-ում

Մայիսի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Բացի ԵՄ պատվիրակությունից, համերգին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, կառավարության այլ անդամներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությամբ գտնվող պաշտոնյաներ: Միջոցառումը սկսվեց Թումո-ի սաների «Թմբա-Թա» նվագախմբի ելույթով: Նրանք ներկայացրին հայկական ազգային երգեր՝ ժամանակակից ձևավորմամբ: Բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսը, ով նվագում է Hang Drum կոչվող գործիքը, այնուհետև միացավ նրանց: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հանդես եկավ ողջույնի խոսքով ու շնորհավորեց բոլոր ներկաներին Եվրոպայի օրվա տոնակատարությունների առիթով: Նա հատկապես նշեց, որ այս տարի լրանում է ԵՄ խոշորագույն ընլայնման տասնամյա տարեդարձը: «Այս ընդլայնումը միավորեց Եվրոպան տասնամյակներ տևած արհեստական բաժանումից հետո: Սա նաև շատ լավ առիթ էր մեզ համար նպաստելու ժողովրդավարության ու ազատության տարածմանը: Շատ մարդկանց համար, ովքեր ապրում էին երկաթյա վարագույրի հետևում, սա երազանքների իրականացման հնարավորություն էր»: Նա հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը համագործակցում են Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նպատակ ունի զարգացնելու ու խթանելու հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության ոլորտներում: Վիգեն Սարգսյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Ես ուրախ եմ տեսնել, որ մայիսյան հաղթարշավին ավելացավ ևս մեկ առիթ՝ Եվրոպայի օրը: Մայիսի 9-ին Եվրոպան տոնում է մեր մայրցամաքի ամենախոշոր տոնը: Մենք էլ այդ օրը ունենք ևս մեկ ուրախության առիթ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակն է: Երեք տասնամյակի ընթացքում երկու համաշխարհային պատերազմ ու երկու ցեղասպանության վկա դարձած երկրները որոշում կայացրին, որ այլևս երբեք ստիպված չեն լինի անցնել դրա միջով: Իմ կարծիքով՝ ազգերի հետագա պառակտումը կանխելու միակ հնարավոր տարբերակը սկզբունքներին հավատարիմ մնալն է, ազատության, բաց սահմանների ու ցանկացած խտրականության կանխման սկզբունքներին»,- ասաց նա: Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին՝ իր տանիքի տակ հավաքվելու համար: Նա շեշտեց, որ Թումոն ի սկզբանե ստեղծվել է որպես տաղանդավոր հայ պատանիների հավաքատեղի ու նա հպարտ է տեսնել, որ դա հաջողվել է: Երեկոն շարունակվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումների ներքո