Եվրոպայի օր 2014. հանրային միջոցառումներ | EUNewsletter

Եվրոպայի օր 2014. հանրային միջոցառումներ

20 May 2014

Տեղեկատվական ցուցահանդես

Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի մեկնարկին հաջորդեց Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսը: ԵՄ հատուկ կապույտ վրանի ներքո բոլոր հետաքրքրվողները ստանում էին տեղեկություններ Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Կրթական տաղավարում երիտասարդներին պատմում էին Եվրոպայում կրթություն ստանալու հնարավորությունների՝ մասնավորապես «Էրազմուս+» և «Տեմպուս» ծրագրերի մասին: Մեկ այլ լավ հնարավորություն ճանաչելու Եվրոպան Եվրոպական կամավորական ծառայությունն է (EVS), որը թույլ է տալիս երիտասարդներին այցելել տարբեր երկրներ, զարգացնել ստեղծագործ միտքն ու մշակել իրենց սեփական մշակութային կամ կրթական ծրագրերը: Բացի այդ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչները պատմում էին այցելուներին Հայաստանում աշխատանքային միգրանտների վերաինտեգրման հնարավորությունների մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այցելեց տաղավարներ, խոսեց ծրագրերի ներկայացուցիչների հետ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Ցուցահանդեսի ընթացքում արվեստագետներ Սարգիս Հովհաննիսյանն ու Վահագն Ղուկասյանը սկսեցին պատրաստել իրենց արտ ինստալյացիաները, որոնք կներկայացվեն մայիսի 24-ին Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի փակման արարողությանը: Ինստալյացիաների գաղափարն այն է, որ արվեստագետները ցուցադրեն ԵՄ-ի մասին իրենց պատկերացումները լատինական «E» տառի տեսքով՝ օգտագործելով վիզուալ արվեստի գործիքները: Դեսպան Հրիսթեան բարձր գնահատեց այս նախաձեռնությունն ու հույս հայտնեց, որ այն կոգեշնչի արվեստագետներին ստեղծելու արվեստի նոր գործեր:

Ներկայացում՝ նվիրված Չարլի Չապլինի հիշատակին

Մայիսի 17-ին Եվրոպայի օրվա մեկնարկը համընկավ Թանգարանների եվրոպական գիշերվա հետ, և Գյումրին էլ անմասն չմնաց տոնակատարություններից: Վարպետաց փողոցի վրա գտնվող բոլոր թանգարանները պատրաստել էին փոքրիկ ներկայացումներ, որոնցից առանձնահատուկ էր Մհեր Մկրտչյանի թանգարանի պատրաստած ներկայացումը՝ նվիրված Չարլի Չապլինի հիշատակին: Շվեյցարական «ԿԱԶԱ» հիմնադրամը բեմադրել էր փոքրիկ ներկայացում 20-րդ դարի առաջին կեսի մեծագույն երգիծաբանի մասին: Այնուհետև «Կումայրի» պարային համույթը ներկայացրեց հայկական ազգային պարեր: Դեսպան Տրայան Հրիսթեան այցելեց թանգարան, իր հիացմունքը հայտնեց Մհեր Մկրտչյաին կյանքի ուղու վերաբերյալ ու մաղթեց Գյումրիին նորանոր տաղանդավոր զավակներ: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և Մարիամ ու Երանուհի Ասլամազյան պատկերասրահում նույնպես կազմակերպվել էին մշակութային միջոցառումներ Եվրոպայի օրվա և Թանգարանների գիշերվա շրջանակներում:

«Բամբիռ» խմբի համերգը

Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի առաջին օրը եզրափակվեց Գյումրիի Թատերական հրապարակում հայկական «Բամբիռ» ռոք խմբի համերգով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան բացեց համերգն իր ողջույնի խոսքով. «Ինձ համար իրական հաճույք էր ներկա լինել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին: Այսօր դուք ունեցել եք հնարավորություն մասնակցելու տարբեր միջոցառումների, ավելի լավ իմանալու Եվրոպան և այժմ դուք ներկա կլինեք հայկական հայտնի ռոք խմբի համերգին: Եվրոպայի օրվա տոնախմբությունները սկսվեցին այստեղ՝ Գյումրիում, բայց մենք կշարունակենք դրանք Երևանում: Այնպես որ ես կոչ եմ անում ձեզ գալ ու շարունակել տոնել մեզ հետ Եվրոպայի օրը»: Այնուհետև «Բամբիռ»-ը բարձրացավ բեմ և հավաքվածներին նվիրեց իր ստեղծագործությունները:

Եվրոպայի օր 2014. հանրային միջոցառումներ

Տեղեկատվական ցուցահանդես Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի մեկնարկին հաջորդեց Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսը: ԵՄ հատուկ կապույտ վրանի ներքո բոլոր հետաքրքրվողները ստանում էին տեղեկություններ Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Կրթական տաղավարում երիտասարդներին պատմում էին Եվրոպայում կրթություն ստանալու հնարավորությունների՝ մասնավորապես «Էրազմուս+» և «Տեմպուս» ծրագրերի մասին: Մեկ այլ լավ հնարավորություն ճանաչելու Եվրոպան Եվրոպական կամավորական ծառայությունն է (EVS), որը թույլ է տալիս երիտասարդներին այցելել տարբեր երկրներ, զարգացնել ստեղծագործ միտքն ու մշակել իրենց սեփական մշակութային կամ կրթական ծրագրերը: Բացի այդ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչները պատմում էին այցելուներին Հայաստանում աշխատանքային միգրանտների վերաինտեգրման հնարավորությունների մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այցելեց տաղավարներ, խոսեց ծրագրերի ներկայացուցիչների հետ ու պատասխանեց լրագրողների հարցերին: Ցուցահանդեսի ընթացքում արվեստագետներ Սարգիս Հովհաննիսյանն ու Վահագն Ղուկասյանը սկսեցին պատրաստել իրենց արտ ինստալյացիաները, որոնք կներկայացվեն մայիսի 24-ին Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի փակման արարողությանը: Ինստալյացիաների գաղափարն այն է, որ արվեստագետները ցուցադրեն ԵՄ-ի մասին իրենց պատկերացումները լատինական «E» տառի տեսքով՝ օգտագործելով վիզուալ արվեստի գործիքները: Դեսպան Հրիսթեան բարձր գնահատեց այս նախաձեռնությունն ու հույս հայտնեց, որ այն կոգեշնչի արվեստագետներին ստեղծելու արվեստի նոր գործեր: Ներկայացում՝ նվիրված Չարլի Չապլինի հիշատակին Մայիսի 17-ին Եվրոպայի օրվա մեկնարկը համընկավ Թանգարանների եվրոպական գիշերվա հետ, և Գյումրին էլ անմասն չմնաց տոնակատարություններից: Վարպետաց փողոցի վրա գտնվող բոլոր թանգարանները պատրաստել էին փոքրիկ ներկայացումներ, որոնցից առանձնահատուկ էր Մհեր Մկրտչյանի թանգարանի պատրաստած ներկայացումը՝ նվիրված Չարլի Չապլինի հիշատակին: Շվեյցարական «ԿԱԶԱ» հիմնադրամը բեմադրել էր փոքրիկ ներկայացում 20-րդ դարի առաջին կեսի մեծագույն երգիծաբանի մասին: Այնուհետև «Կումայրի» պարային համույթը ներկայացրեց հայկական ազգային պարեր: Դեսպան Տրայան Հրիսթեան այցելեց թանգարան, իր հիացմունքը հայտնեց Մհեր Մկրտչյաին կյանքի ուղու վերաբերյալ ու մաղթեց Գյումրիին նորանոր տաղանդավոր զավակներ: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և Մարիամ ու Երանուհի Ասլամազյան պատկերասրահում նույնպես կազմակերպվել էին մշակութային միջոցառումներ Եվրոպայի օրվա և Թանգարանների գիշերվա շրջանակներում: «Բամբիռ» խմբի համերգը Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի առաջին օրը եզրափակվեց Գյումրիի Թատերական հրապարակում հայկական «Բամբիռ» ռոք խմբի համերգով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան բացեց համերգն իր ողջույնի խոսքով. «Ինձ համար իրական հաճույք էր ներկա լինել Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին: Այսօր դուք ունեցել եք հնարավորություն մասնակցելու տարբեր միջոցառումների, ավելի լավ իմանալու Եվրոպան և այժմ դուք ներկա կլինեք հայկական հայտնի ռոք խմբի համերգին: Եվրոպայի օրվա տոնախմբությունները սկսվեցին այստեղ՝ Գյումրիում, բայց մենք կշարունակենք դրանք Երևանում: Այնպես որ ես կոչ եմ անում ձեզ գալ ու շարունակել տոնել մեզ հետ Եվրոպայի օրը»: Այնուհետև «Բամբիռ»-ը բարձրացավ բեմ և հավաքվածներին նվիրեց իր ստեղծագործությունները: