Եվրոպայի օր 2014. երաժշտական վարպետության դաս Թումո կենտրոնում | EUNewsletter

Եվրոպայի օր 2014. երաժշտական վարպետության դաս Թումո կենտրոնում

24 May 2014

Մայիսի 22-ին Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի շրջանակներում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց երաժշտական վարպետության դաս: Բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսը եկել էր կիսվելու իր փորձով Թումոյի աշակերտների հետ ու ներկայացնելու իր անսովոր գործիքը: Այն առաջացել է Շվեցարիայում ու համատեղում է աշխարհի տարբեր ծայրերում գոյություն ունեցող երաժշտական գործիքների հնչողությունը: Իր հետ բերած Hang Drum գործիքը պատրաստել էին նրա ընկերները: Դենիելը նշեց, որ ինքը սովորաբար մասնակցում է իր գործիքների ստեղծմանը:
Դենիելը ասում է, որ իր գործիքը չի պատկանում ոչ ոքի, բայց միևնույն ժամանակ բոլորինն է: Հենց դա է Դենիելի համար ամենագրավիչը:
Լրագրողների հետ հարց ու պատասխանից հետո Դենիելը սկսեց նվագել ու բացատրել, թե ինչպես է աշխատում գործիքը: Նույն օրը նախատեսված էր նաև փորձ Թումոյի սաների «Թմբա-Թա» նվագախմբի հետ: Նրանք միասին ներկայացրին երաժշտական մի փոքրիկ կտոր՝ կիթառի, հարվածային գործիքների, սրինգի ու, իհարկե, Hang Drum-ի կատարմամբ:
Աշակերտները շատ ոգևորել էր նման ինքնատիպ երաժշտի հետ ելույթ ունենալու հնարավորությունը, իսկ Դենիելն իր հերթին ուրախ էր հանդիպել այս տաղանդավոր երեխաներին: Վերջիններս այնքան արագ յուրացրին գործիքը և սկսեցին փորձարկումներ անել, որ Դենիելը հիացած էր:
Դենիելն ու «Թմբա-Թան» միասին ելույթ ունեցան Եվրոպայի օրվան նվիրված համերգին Թումո-ում ու ևս մեկ անգամ հանդես եկան Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի փակման արարողությանը՝ մայիսի 24-ին

Եվրոպայի օր 2014. երաժշտական վարպետության դաս Թումո կենտրոնում

Մայիսի 22-ին Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի շրջանակներում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց երաժշտական վարպետության դաս: Բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսը եկել էր կիսվելու իր փորձով Թումոյի աշակերտների հետ ու ներկայացնելու իր անսովոր գործիքը: Այն առաջացել է Շվեցարիայում ու համատեղում է աշխարհի տարբեր ծայրերում գոյություն ունեցող երաժշտական գործիքների հնչողությունը: Իր հետ բերած Hang Drum գործիքը պատրաստել էին նրա ընկերները: Դենիելը նշեց, որ ինքը սովորաբար մասնակցում է իր գործիքների ստեղծմանը: Դենիելը ասում է, որ իր գործիքը չի պատկանում ոչ ոքի, բայց միևնույն ժամանակ բոլորինն է: Հենց դա է Դենիելի համար ամենագրավիչը: Լրագրողների հետ հարց ու պատասխանից հետո Դենիելը սկսեց նվագել ու բացատրել, թե ինչպես է աշխատում գործիքը: Նույն օրը նախատեսված էր նաև փորձ Թումոյի սաների «Թմբա-Թա» նվագախմբի հետ: Նրանք միասին ներկայացրին երաժշտական մի փոքրիկ կտոր՝ կիթառի, հարվածային գործիքների, սրինգի ու, իհարկե, Hang Drum-ի կատարմամբ: Աշակերտները շատ ոգևորել էր նման ինքնատիպ երաժշտի հետ ելույթ ունենալու հնարավորությունը, իսկ Դենիելն իր հերթին ուրախ էր հանդիպել այս տաղանդավոր երեխաներին: Վերջիններս այնքան արագ յուրացրին գործիքը և սկսեցին փորձարկումներ անել, որ Դենիելը հիացած էր: Դենիելն ու «Թմբա-Թան» միասին ելույթ ունեցան Եվրոպայի օրվան նվիրված համերգին Թումո-ում ու ևս մեկ անգամ հանդես եկան Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի փակման արարողությանը՝ մայիսի 24-ին