Երկխոսություն հայ ու եվրոպացի արվեստագետների միջև | EUNewsletter

Երկխոսություն հայ ու եվրոպացի արվեստագետների միջև

21 May 2014

Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի շրջանակներում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել է մի շարք վարպետության դասեր, որոնք նպատակ ունեն հայ ու եվրոպացի արվեստագետների միջև հաստատելու կայուն երկխոսություն:

Այս դասերը նաև հնարավորություն կտան նրանց կիսվելու իրենց փորձով ու գիտելիքներով: Տեղացի արվեստագետներն էլ իրենց հերթին հնարավորություն ունեն բացահայտելու Եվրոպան անձնական շփման միջոցով:

Մայիսի 18-ին արվեստագետ Պիետրա Հուլթմանը «հանրային տարածքներ» թեմայով վարպետության դաս էր անցկացնում Սիրահարների այգում: Նախքան դասընթացի սկսվելը ԵՄ ֆինանսավորած «SPACES» նախագծի մշակութային համակարգող Թագուհի Թորոսյանը ներկայացրեց հանրային տարածքների վերափոխման գաղափարը ու բացատրեց տերմինի նշանակությունը:

Այնուհետև Հուլթմանը սկսեց վարպետության դասը: Պիետրա Հուլթմանը Շվեդիայից է: Նա վիզուալ արտիստ է՝ անիմացիայի, ինստալյացիայի, վիդեո արվեստի ու ներկայացումների (պերֆորմանս) ոլորտում մեծ փորձով: «Մի օր ես հասկացա, որ ինձ ստուդիայում փակված աշխատելը չի բավականացնում. ինձ պետք էր, որ իմ աշխատանքից որևէ նյութական բան ստեղծվի»,- ասաց նա:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները պետք է վերաքարտեզավորեին Երևան քաղաքի կենտրոնը: Հուլթմանը բոլորին տվեց գունավոր գրիչներ ու թելեր, որոնց օգնությամբ մասնակիցները պետք է ասեղնագործեին ու նկարեին իրենց պատկերացրած քաղաքի կենտրոնը:

Այս գործերը կներկայացվեն Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի՝ մայիսի 24-ին Ազատության հրապարակում կայանալիք փակման արարողությանը:

Մեկ այլ վարպետության դաս անցկացրեց իսպանացի արվեստագետ Գիյերոմո Ռոխասը մայիսի 19-ին «Էօն» անտի սրճարանում: Միջոցառումը բացեց «Ուտոպիանա» նախաձեռնության ղեկավար Վահե Բուդումյանը, ով պատմեց կազմակերպության մասին: «Ուտոպիանան» հիմնադրվել է 2001թ.՝ պայքարելու Հայաստանի մշակութային մեկուսացման դեմ: Մի քանի տարի հաջող գործունեություն ծավալելուց հետո «Ուտոպիանան» կենտրոնացավ չորս հիմնական ուղղությունների վրա՝ արխիվներ, աշխատանք, կայուն զարգացում ու հանրային տարածքներ:

Գիյերմո Ռոխասը՝ Գրանադայից ժամանած լուսանկարիչը, գեղանկարիչը, դիզայներն ու քանդակագործը, ցուցադրեց աուդիովիզուալ արվեստի մի քանի նմուշներ ու ներկայացրեց նորարական մի գործիք՝ .gif ֆորմատը, որը նա օգտագործում է իր աշխատանքները պատրաստելու և ներկայացնելու համար: Գիյերմոն ցուցադրեց իր վերջին աշխատանքները՝ ոգեշնչված հայ

ժամանակակից գրողների գործերով, և մասնակիցներին ներգրավվեց ակտիվ քննարկման դաշտ արվեստի, դրա մեկնաբանությունների ու մշակութային կոնտքեստի մասին:Ռոխասը նաև նշեց, որ յուրաքանչյուր երկիր պետք է ինքն ընտրի, թե ինչ է ուզում վերցնել Եվրոպական միության երկրներից: Օրինակ՝ Իսպանիան կարող է Հայաստանին սովորեցնել լինել ավելի բաց ու հետ չմնալ կյանքի ժամանակակից ռիթմից: