Եվրոպայի օր 2014. փակման արարողություն | EUNewsletter

Եվրոպայի օր 2014. փակման արարողություն

26 May 2014

Մայիսի 24-ին Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի շրջանակներում նախատեսվել էին մի շարք պաշտոնական ու մշակութային միջոցառումներ: Մեդիայի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ու ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ ողջունեցին ներկաներին. «Ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց, որ եկել են մեզ հետ կիսելու տոնակատարությունները: Մենք բացեցինք տեղեկատվական շաբաթը մայիսի 17-ին Գյումրիում՝ դրանով իսկ ցուցադրելով մեր հաստատակամությունը զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև դրա սահմաններից դուրս: Շումանի հռչակագիրը անգահատելի նշանակություն է ունեցել եվրոպական ազգերի համար. այն միավորեց Եվրոպան տասնամյակներ տևած արհեստական բաժանումից հետո: 2014թ. հատկապես կարևոր է մեզ համար, քանի որ տասը տարի առաջ մեր եվրոպական ընտանիքը համալրվեց ևս տասն անդամով: Այս ընդլայնումը Եվրոպական միությունը դարձրեց աշխարհի մեծագույն շուկան, մենք դարձանք ավելի հզոր, ավելի հարուստ: Այն նաև իրականացրեց այն բոլոր մարդկանց երազանքները, ովքեր ապրում էին երկաթյա վարագույրի հետևում: Այսօր դուք ունեք հնարավորություն մասնակցելու մի շարք մշակութային, տեղեկատվական ու կրթական միջոցառումների ու ճանաչել նորարար Եվրոպան: Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել, սովորել ու արտահայտվել մեզ հետ միասին»:

Դեսպանի ելույթից հետո սկսվեց հարց ու պատասխան լրագրողների հետ, որի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան դեսպանների հետ քննարկելու Եվրոպայի օրվան վերաբերող հարցեր: Այնուհետև Հայփոստի հետ համատեղ ներկայացվեց «Եվրոպա» նամականիշների շարքը, որը համալրվեց երկու նոր օրինակներով՝ նվիրված զուռնա և պկո հայկական երաժշտական գործիքներին:
Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ստացան ծանոթանալու ԵՄ կողմից ֆինանսավորվող ավելի քան 60 ծրագրերին, որոնք վերաբերում են կրթությանը, բնապահպանությանը, մշակույթին, աղքատության վերացմանը, արտագաղթին և այլն: Ծրագրերի ներկայացուցիչները հետաքրքվողներին ներկայացնում էին ծրագրերի մանրամասները ու տրամադրում էին տեղեկատվական բրոշյուրներ: Պիետրա Հուլթմանը, ով ավելի վաղ անցկացրել էր քաղաքի վերաքարտեզավորման վարպետության դաս, ներկայացնում էր մասնակիցների գործերը մշակութային տաղավարում:
Միևնույն ժամանակ եվրոպական երկրների դեսպանատների ու համայնքների ներկայացուցիչները Հայաստանում ներկայացնում էին իրենց ազգային մշակույթը. կազմակերպվել էր անգլիական թեյախմություն՝ ավանդական թխվածքաբլիթներով, որին ներկա էր ինքը՝ «թագուհին»: Չեխիայի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչները ներկաներին հյուրասիրում էին գարեջուր ու ավանդական նախուտեստներ: Հայաստանում հունական ու լեհական համայնքները ազգային պարեր ու երգեր էին ներկայացնում բեմի վրա:
Փակման արարողությունը շարունակվեց հայ ու եվրոպացի կատարողների համերգով: Սկզբում «Թմբա-Թա» նվագախումբը ելույթ ունեցավ բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսի հետ միասին: Այնուհետև բեմ բարձրացավ DJ Փիքսին Գերմանիայից՝ իր բալկանյան մեղեդիներով: Ավելի ուշ երաժիշտ Միքայել Ոսկանյանը միացավ նրան իր թառով՝ միախառնելով էլեկտրո երաժշտությունը հայկական մեղեդիների հետ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ ողջույնի խոսքով ու շնորհակալություն հայտնեց տոնակատարություններին ներկա գտնվելու համար: Նա ամփոփեց Եվրոպայի օրվա առցանց խաղ-մրցույթի արդյունքները. ամենաշատ միավորներ էր հավաքել Հրանտ Խաչատրյանը, ով ստացավ գլխավոր մրցանակ հեծանիվը: Երկրորդ տեղը գրավեց Իրինա Սաֆարյանը՝ ստանալով ԵՄ տարբերանշանով սքեյթբորդ:
Չնայած անսպասելի անձրևին ու քամուն՝ հանդիսատեսը չլքեց հրապարակը: Օրվա գլխավոր հյուրը երգիչ Լուկա Նիժետիչն էր. նա ժամանել էր Խորվաթիայից, որը ԵՄ-ին անդակցած վերջին երկիրն է: Լուկան կատարեց մի քանի երգ, ինչից հետո նրան միացավ Մարինե Հակոբյանը, և նրանք միասին կատարեցին մի շարք հայտնի երգեր՝ սեփական մեկնաբանությամբ:

Եվրոպայի օր 2014. փակման արարողություն

Մայիսի 24-ին Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթի շրջանակներում նախատեսվել էին մի շարք պաշտոնական ու մշակութային միջոցառումներ: Մեդիայի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ու ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ ողջունեցին ներկաներին. «Ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց, որ եկել են մեզ հետ կիսելու տոնակատարությունները: Մենք բացեցինք տեղեկատվական շաբաթը մայիսի 17-ին Գյումրիում՝ դրանով իսկ ցուցադրելով մեր հաստատակամությունը զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև դրա սահմաններից դուրս: Շումանի հռչակագիրը անգահատելի նշանակություն է ունեցել եվրոպական ազգերի համար. այն միավորեց Եվրոպան տասնամյակներ տևած արհեստական բաժանումից հետո: 2014թ. հատկապես կարևոր է մեզ համար, քանի որ տասը տարի առաջ մեր եվրոպական ընտանիքը համալրվեց ևս տասն անդամով: Այս ընդլայնումը Եվրոպական միությունը դարձրեց աշխարհի մեծագույն շուկան, մենք դարձանք ավելի հզոր, ավելի հարուստ: Այն նաև իրականացրեց այն բոլոր մարդկանց երազանքները, ովքեր ապրում էին երկաթյա վարագույրի հետևում: Այսօր դուք ունեք հնարավորություն մասնակցելու մի շարք մշակութային, տեղեկատվական ու կրթական միջոցառումների ու ճանաչել նորարար Եվրոպան: Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել, սովորել ու արտահայտվել մեզ հետ միասին»:

Դեսպանի ելույթից հետո սկսվեց հարց ու պատասխան լրագրողների հետ, որի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան դեսպանների հետ քննարկելու Եվրոպայի օրվան վերաբերող հարցեր: Այնուհետև Հայփոստի հետ համատեղ ներկայացվեց «Եվրոպա» նամականիշների շարքը, որը համալրվեց երկու նոր օրինակներով՝ նվիրված զուռնա և պկո հայկական երաժշտական գործիքներին: Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում բոլոր հյուրերը հնարավորություն ստացան ծանոթանալու ԵՄ կողմից ֆինանսավորվող ավելի քան 60 ծրագրերին, որոնք վերաբերում են կրթությանը, բնապահպանությանը, մշակույթին, աղքատության վերացմանը, արտագաղթին և այլն: Ծրագրերի ներկայացուցիչները հետաքրքվողներին ներկայացնում էին ծրագրերի մանրամասները ու տրամադրում էին տեղեկատվական բրոշյուրներ: Պիետրա Հուլթմանը, ով ավելի վաղ անցկացրել էր քաղաքի վերաքարտեզավորման վարպետության դաս, ներկայացնում էր մասնակիցների գործերը մշակութային տաղավարում: Միևնույն ժամանակ եվրոպական երկրների դեսպանատների ու համայնքների ներկայացուցիչները Հայաստանում ներկայացնում էին իրենց ազգային մշակույթը. կազմակերպվել էր անգլիական թեյախմություն՝ ավանդական թխվածքաբլիթներով, որին ներկա էր ինքը՝ «թագուհին»: Չեխիայի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչները ներկաներին հյուրասիրում էին գարեջուր ու ավանդական նախուտեստներ: Հայաստանում հունական ու լեհական համայնքները ազգային պարեր ու երգեր էին ներկայացնում բեմի վրա: Փակման արարողությունը շարունակվեց հայ ու եվրոպացի կատարողների համերգով: Սկզբում «Թմբա-Թա» նվագախումբը ելույթ ունեցավ բրիտանացի երաժիշտ Դենիել Ուեյփլսի հետ միասին: Այնուհետև բեմ բարձրացավ DJ Փիքսին Գերմանիայից՝ իր բալկանյան մեղեդիներով: Ավելի ուշ երաժիշտ Միքայել Ոսկանյանը միացավ նրան իր թառով՝ միախառնելով էլեկտրո երաժշտությունը հայկական մեղեդիների հետ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ ողջույնի խոսքով ու շնորհակալություն հայտնեց տոնակատարություններին ներկա գտնվելու համար: Նա ամփոփեց Եվրոպայի օրվա առցանց խաղ-մրցույթի արդյունքները. ամենաշատ միավորներ էր հավաքել Հրանտ Խաչատրյանը, ով ստացավ գլխավոր մրցանակ հեծանիվը: Երկրորդ տեղը գրավեց Իրինա Սաֆարյանը՝ ստանալով ԵՄ տարբերանշանով սքեյթբորդ: Չնայած անսպասելի անձրևին ու քամուն՝ հանդիսատեսը չլքեց հրապարակը: Օրվա գլխավոր հյուրը երգիչ Լուկա Նիժետիչն էր. նա ժամանել էր Խորվաթիայից, որը ԵՄ-ին անդակցած վերջին երկիրն է: Լուկան կատարեց մի քանի երգ, ինչից հետո նրան միացավ Մարինե Հակոբյանը, և նրանք միասին կատարեցին մի շարք հայտնի երգեր՝ սեփական մեկնաբանությամբ: