ԵՄ աջակցությունը` Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի կայացմանը | EUNewsletter

ԵՄ աջակցությունը` Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի կայացմանը

23 Ապրիլ 2010
eu-1-22

Հայաստանի նորաստեղծ Դիվանագիտական ակադեմիայի շնորհիվ երկրի արտաքին քաղաքականության դպրոցը զգալի առաջընթաց կապրի: ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ հիմնադրված ակադեմիայի պաշտոնական բացումը կայացել է փետրվարի 15-ին: Եռափուլ մրցույթի արդյունքում 190 դիմորդից ընտրվել է 27-ը: Նրանք նախապատրաստվելու են ապագա դիվանագիտական ծառայությանը: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան միջազգային հեղինակավոր բուհերի առաջատար դասախոսներ, ինչպես նաև ականավոր հայ և օտարերկրյա դիվանագետներ: Ակադեմիան, սակայն, միայն բարձրակարգ մասնագետների դպրոց չէ. այն հանդես է գալու նաև որպես հայ և արտասահմանյան փորձագետների ֆորում` արդիական խնդիրների շուրջ քննարկումներ անցկացնելու համար