ԵՄ-ն խթանում է ֆիլմարտադրությունը | EUNewsletter

ԵՄ-ն խթանում է ֆիլմարտադրությունը

18 July 2014
IMG_0607

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ)նախագծի համատեղ ֆիլմարտադրության համաժողովի բացումը: Այս ամենամյա միջոցառումն ուղղված է Արևելյան գործընկերնության երկրներում տաղանդավոր ռեժիսորների աջակցությանը: Միջոցառմանը ներկա էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը:
ԵՄ պատվիրակության ՌԱՍ համակարգող Իրինա Մովսիսյանը հույս հայտնեց, որ այս նախագիծը կինոն կդարձնի կայուն տնտեսական, մշակութային ու հասարակական զարգացման համար. «Այս նախագիծն իրականացվում է Արևելյան գործընկերություն մշակութային ծրագրի կողմից և տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի ու Մոլդովայի: Այժմ ծրագիրը գտնվում է իրականացման վերջին տարում»: Նա հավելեց, որ նախագիծը հիմնված է մշակութային փոխանակման, ֆիլմարտադրողների համագործակցության ու ցանցի ստեղծման գաղափարների վրա: «Կինոն միաժամանակ և՛ արվեստ է, և՛ արդյունաբերություն, և այս հանգամանքը կարող է գերազանցել մշակութային արտահայտման այլ ոլորտները»,- նշեց նա:

ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը շեշտեց նախագծի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների մասնագետների համար. «Հպարտ եմ հայտարարել, որ այս ծրագրի շրջանակներում մենք հանդիպել ենք ավելի քան 300 մարդու: Ավելի քան 100 ֆիլմ է ստեղծվել ՌԱՍ նախագծի օգնությամբ: 8 տարի անց ես կարող եմ թվել մի շարք հաջողությունների պատմություններ այն մասին, թե ինչպես են երիտասարդ ռեժիսորները սկսել իրենց կարիերան մեր օգնությամբ, ու թե ինչպես են նրանք այնուհետև ներկայացրել իրենց աշխատանքները միջազգային կինոփառատոններում»:
Որպես օրինակ՝ Սուսաննա Հարությունյանը նշեց Մարիա Սահակյանցի «Այդ ես չեմ» ֆիլմը, որը 2013թ. ստացել է լավագույն հայկական ֆիլմ մրցանակը: Այս տարի «Ոսկե ծիրանին» մասնակցում է ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիտսկիի «Ցեղը» ֆիլմը. 2012թ. այն ստացել է զարգացման դրամաշնորհ ՌԱՍ-ի շրջանակներում:
Հայկական ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը բարձր գնահատեց ՌԱՍ նախագծի գործունեությունը: Ըստ նրա՝ նման նախագծերը շատ կարևոր են Հայաստանի պես երկրների համար, քանի որ դրանք խթանում են երկխոսությունy ու ոգեշնչում տարբեր երկրների մասնագետներին: «Ինձ համար մեծ հաճույք է տեսնել, թե ինչ մեծ աճ է գրանցել մասնակիցների թիվը տարիների ընթացքում: Շատ պարզ հիշում եմ, որ անցյալ տարի այս սենյակը կիսով չափ դատարկ էր, այնինչ այսօր այն լի է մասնակիցներով ու ոլորտով հետաքրքրվողներով»,- ասաց նա:
Ողջույնի խոսքերից հետո համաժողովի խոսնակները սկսեցին քննարկում եվրոպական և Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին:

ՌԱՍ տարածաշրջանային համագործակցության համաժողովը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, որը մեկնարկել է 2007թ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Համաժողովի հիմնական նպատակն է խթանել միջսահմանային մշակութային ու տնտեսական համագործակցությունը Արևելյան գործընկերության և ԵՄ երկրներում՝ տրամադրելով արտահայտվելու հարթակ տարածաշրջանային ռեժիսորներին:

ԵՄ-ն խթանում է ֆիլմարտադրությունը

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ)նախագծի համատեղ ֆիլմարտադրության համաժողովի բացումը: Այս ամենամյա միջոցառումն ուղղված է Արևելյան գործընկերնության երկրներում տաղանդավոր ռեժիսորների աջակցությանը: Միջոցառմանը ներկա էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը: ԵՄ պատվիրակության ՌԱՍ համակարգող Իրինա Մովսիսյանը հույս հայտնեց, որ այս նախագիծը կինոն կդարձնի կայուն տնտեսական, մշակութային ու հասարակական զարգացման համար. «Այս նախագիծն իրականացվում է Արևելյան գործընկերություն մշակութային ծրագրի կողմից և տարածաշրջանի այլ երկրների հետ համատեղ, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի ու Մոլդովայի: Այժմ ծրագիրը գտնվում է իրականացման վերջին տարում»: Նա հավելեց, որ նախագիծը հիմնված է մշակութային փոխանակման, ֆիլմարտադրողների համագործակցության ու ցանցի ստեղծման գաղափարների վրա: «Կինոն միաժամանակ և՛ արվեստ է, և՛ արդյունաբերություն, և այս հանգամանքը կարող է գերազանցել մշակութային արտահայտման այլ ոլորտները»,- նշեց նա: ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը շեշտեց նախագծի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների մասնագետների համար. «Հպարտ եմ հայտարարել, որ այս ծրագրի շրջանակներում մենք հանդիպել ենք ավելի քան 300 մարդու: Ավելի քան 100 ֆիլմ է ստեղծվել ՌԱՍ նախագծի օգնությամբ: 8 տարի անց ես կարող եմ թվել մի շարք հաջողությունների պատմություններ այն մասին, թե ինչպես են երիտասարդ ռեժիսորները սկսել իրենց կարիերան մեր օգնությամբ, ու թե ինչպես են նրանք այնուհետև ներկայացրել իրենց աշխատանքները միջազգային կինոփառատոններում»: Որպես օրինակ՝ Սուսաննա Հարությունյանը նշեց Մարիա Սահակյանցի «Այդ ես չեմ» ֆիլմը, որը 2013թ. ստացել է լավագույն հայկական ֆիլմ մրցանակը: Այս տարի «Ոսկե ծիրանին» մասնակցում է ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիտսկիի «Ցեղը» ֆիլմը. 2012թ. այն ստացել է զարգացման դրամաշնորհ ՌԱՍ-ի շրջանակներում: Հայկական ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը բարձր գնահատեց ՌԱՍ նախագծի գործունեությունը: Ըստ նրա՝ նման նախագծերը շատ կարևոր են Հայաստանի պես երկրների համար, քանի որ դրանք խթանում են երկխոսությունy ու ոգեշնչում տարբեր երկրների մասնագետներին: «Ինձ համար մեծ հաճույք է տեսնել, թե ինչ մեծ աճ է գրանցել մասնակիցների թիվը տարիների ընթացքում: Շատ պարզ հիշում եմ, որ անցյալ տարի այս սենյակը կիսով չափ դատարկ էր, այնինչ այսօր այն լի է մասնակիցներով ու ոլորտով հետաքրքրվողներով»,- ասաց նա: Ողջույնի խոսքերից հետո համաժողովի խոսնակները սկսեցին քննարկում եվրոպական և Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին: ՌԱՍ տարածաշրջանային համագործակցության համաժողովը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, որը մեկնարկել է 2007թ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Համաժողովի հիմնական նպատակն է խթանել միջսահմանային մշակութային ու տնտեսական համագործակցությունը Արևելյան գործընկերության և ԵՄ երկրներում՝ տրամադրելով արտահայտվելու հարթակ տարածաշրջանային ռեժիսորներին: