ԵՄ-ն աջակցում է աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը | EUNewsletter

ԵՄ-ն աջակցում է աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը

18 December 2013

Նոյեմբերի 5-7-ը Երևանում անցկացվել է Աղետների ռիսկի կառավարման ենթատարածաշրջանային աշխատաժողով: Այն կազմակերպվել էր Եվրամիության «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնությամբ` «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել երկրների՝ տեխնածին տարերային աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը, իրականացնել կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում և ուսումնավարժություններ կազմակերպել:
Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կարևորում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկումը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը բացման խոսքում նշել է, որ մինչև վերջին ժամանակներն ընդունված էր հակազդել աղետներին, սակայն ներկայումս ավելի շատ աշխատանքներ են տարվում կանխարգելման ու պատրաստվածության ուղղությամբ: Նա ընգծել է` պատահական չէ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում, քանի որ ողջ աշխարհում Հայաստանն արդեն հասցրել է ճանաչվել աղետների ռիսկի նվազեցման իր ծրագրերով:
Եվրոպական հանձնաժողովի Աղետների ռիսկի նվազեցման հարցերով պատասխանատու Թոմաս դե Լանոյն ընդգծել է, որ այս բնագավառում հիմնական աշխատանքները է պետք է ուղղված լինեն պատրաստվածության բարձրացմանը:
Ծրագիրն ընդգրկում է մի քանի ուղղություններ`ռիսկի գնահատում, աղետների կանխման նպատակով բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում, Էկոլոգիական արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված փոխգործակցություն, գործընկեր պետությունների բնակչության պաշտպանության ներուժի ամրապնդում:
Թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին ասել է, որ բոլոր ուղղությունները փոխկապակցված են, քանի որ մի կողմից աշխատանքներ են տարվում կանխարգելման ու պլանավորման, մյուս կողմից՝ տեղական արձագանքող կառույցների կարողությունների զարգացման ուղղությամբ: Եվ, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով՝ միաժամանակ աշխատանքներ տանելով և’ պատրաստվածության, և’ պլանավորման, և կանխարգելման ոլորտներում:
Աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացվել են զեկույցներ, այդ թվում` աղետները որպես զարգացման մարտահրավեր, տարբեր երկրներում ԱՌՆ պլատֆորմների աշխատանքը, կլիմայի փոփոխությունը և աղետների ռիսկի նվազեցումը, երկրատեղեկատվական համակարգեր, գլոբալ և տեղական ռիսկեր թեմաների վերաբերյալ:
Աշխատաժողովին մասնակցել են փորձագետներ Իտալիայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կիսվել են իրենց օգտակար փորձով ու գիտելիքով:
Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թ: Այն իրականացվում է նաև Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

http://euroeastcp.eu/

ԵՄ-ն աջակցում է աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը

Նոյեմբերի 5-7-ը Երևանում անցկացվել է Աղետների ռիսկի կառավարման ենթատարածաշրջանային աշխատաժողով: Այն կազմակերպվել էր Եվրամիության «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնությամբ` «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է բարձրացնել երկրների՝ տեխնածին տարերային աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը, իրականացնել կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում և ուսումնավարժություններ կազմակերպել: Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կարևորում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկումը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը բացման խոսքում նշել է, որ մինչև վերջին ժամանակներն ընդունված էր հակազդել աղետներին, սակայն ներկայումս ավելի շատ աշխատանքներ են տարվում կանխարգելման ու պատրաստվածության ուղղությամբ: Նա ընգծել է` պատահական չէ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում, քանի որ ողջ աշխարհում Հայաստանն արդեն հասցրել է ճանաչվել աղետների ռիսկի նվազեցման իր ծրագրերով: Եվրոպական հանձնաժողովի Աղետների ռիսկի նվազեցման հարցերով պատասխանատու Թոմաս դե Լանոյն ընդգծել է, որ այս բնագավառում հիմնական աշխատանքները է պետք է ուղղված լինեն պատրաստվածության բարձրացմանը: Ծրագիրն ընդգրկում է մի քանի ուղղություններ`ռիսկի գնահատում, աղետների կանխման նպատակով բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում, Էկոլոգիական արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված փոխգործակցություն, գործընկեր պետությունների բնակչության պաշտպանության ներուժի ամրապնդում: Թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին ասել է, որ բոլոր ուղղությունները փոխկապակցված են, քանի որ մի կողմից աշխատանքներ են տարվում կանխարգելման ու պլանավորման, մյուս կողմից՝ տեղական արձագանքող կառույցների կարողությունների զարգացման ուղղությամբ: Եվ, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով՝ միաժամանակ աշխատանքներ տանելով և’ պատրաստվածության, և’ պլանավորման, և կանխարգելման ոլորտներում: Աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացվել են զեկույցներ, այդ թվում` աղետները որպես զարգացման մարտահրավեր, տարբեր երկրներում ԱՌՆ պլատֆորմների աշխատանքը, կլիմայի փոփոխությունը և աղետների ռիսկի նվազեցումը, երկրատեղեկատվական համակարգեր, գլոբալ և տեղական ռիսկեր թեմաների վերաբերյալ: Աշխատաժողովին մասնակցել են փորձագետներ Իտալիայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կիսվել են իրենց օգտակար փորձով ու գիտելիքով: Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թ: Այն իրականացվում է նաև Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: http://euroeastcp.eu/