ԵՄ վիկտորինայի արդյունքները | EUNewsletter

ԵՄ վիկտորինայի արդյունքները

10 July 2014
IMG_8739

Հուլիսի 8-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան մասնակցեց ԵՄ առցանց վիկտորինայի արդյունքների ամփոփմանը: Երկրորդ վիկտորինան տևել է երկու ամիս՝ 2014 թ. ապրիլի 29-ից մինչև հուլիսի 1-ը: Հայերենով այն անցկացվել է 1489 անգամ, իսկ անգլերենով՝ 340: Չնայած նրան, որ առաջին վիկտորինան մեծ հաջողություն չէր ունեցել, այս անգամ մասնակիցների թիվն ավելացել է 250-ով՝ այսպիսով մասնակիցների ընդհանուր թիվը հասցնելով 1829-ի: 505 մարդ ճիշտ է պատասխանել վիկտորիայի հայերեն տարբերակի բոլոր հարցերին, ևս 158-ը՝ անգլերեն տարբերակին: Սա նշանակում է, որ ճիշտ պատասխանների կազմել են 36%: Նախորդ վիկտորինայում ճիշտ պատասխանները կազմել էին 20%:

Գլխավոր մրցանակ նոութբուքը կստանա ուսանող Գևորգ Սինանյանը Գորիսից: Երկրորդ մրցանակ նեթբուքը կստանա երևանցի ուսանողուհի Էմմա Աղլամազյանը: Երրորդ մրցանակ քինդլ էլեկտրոնային գիրքը շահեց ուսանողուհի Գայանե Գեղամյանը Երևանից:
Դեսպան Հրիսթեան իր գոհունակությունը հայտնեց վիկտորինայի անցկացման համար. «Ուրախ եմ, որ մասնակիցների մեկ երրորդը ճիշտ է պատասխանել բոլոր հարցերին»:

Ի հավելումն հիմնական նվերների, որոնք կհանձնվեն հուլիսի 17-ին, ԵՄ կենտրոնը նաև տրամադրելու է իր տարբերանշանով պայուսակներ և կազմակերպելու է մեկօրյա միջոցառում` ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ են տվել: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում

ԵՄ վիկտորինայի արդյունքները

Հուլիսի 8-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան մասնակցեց ԵՄ առցանց վիկտորինայի արդյունքների ամփոփմանը: Երկրորդ վիկտորինան տևել է երկու ամիս՝ 2014 թ. ապրիլի 29-ից մինչև հուլիսի 1-ը: Հայերենով այն անցկացվել է 1489 անգամ, իսկ անգլերենով՝ 340: Չնայած նրան, որ առաջին վիկտորինան մեծ հաջողություն չէր ունեցել, այս անգամ մասնակիցների թիվն ավելացել է 250-ով՝ այսպիսով մասնակիցների ընդհանուր թիվը հասցնելով 1829-ի: 505 մարդ ճիշտ է պատասխանել վիկտորիայի հայերեն տարբերակի բոլոր հարցերին, ևս 158-ը՝ անգլերեն տարբերակին: Սա նշանակում է, որ ճիշտ պատասխանների կազմել են 36%: Նախորդ վիկտորինայում ճիշտ պատասխանները կազմել էին 20%: Գլխավոր մրցանակ նոութբուքը կստանա ուսանող Գևորգ Սինանյանը Գորիսից: Երկրորդ մրցանակ նեթբուքը կստանա երևանցի ուսանողուհի Էմմա Աղլամազյանը: Երրորդ մրցանակ քինդլ էլեկտրոնային գիրքը շահեց ուսանողուհի Գայանե Գեղամյանը Երևանից: Դեսպան Հրիսթեան իր գոհունակությունը հայտնեց վիկտորինայի անցկացման համար. «Ուրախ եմ, որ մասնակիցների մեկ երրորդը ճիշտ է պատասխանել բոլոր հարցերին»: Ի հավելումն հիմնական նվերների, որոնք կհանձնվեն հուլիսի 17-ին, ԵՄ կենտրոնը նաև տրամադրելու է իր տարբերանշանով պայուսակներ և կազմակերպելու է մեկօրյա միջոցառում` ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ են տվել: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում