ԵՄ-ն խթանում է դեմոկրատական ընտրությունները Հայաստանում | EUNewsletter

ԵՄ-ն խթանում է դեմոկրատական ընտրությունները Հայաստանում

23 October 2012

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ և ԵՄ պատվիրակները Երևանում ներկայացրել են Հայաստանում 2012 և 2013 թթ. ժողովրդավարական ընտրությունների աջակցմանն ուղղված իրենց համատեղ ծրագրի միջանկյալ արդյունքները: Համաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ներկայացրել են համատեղ նախագծի առաջին փուլի արդյունքները և համաժողովի մասնակիցներին ծանոթացրել առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին: Ծրագրի վերջնական նպատակն է միջազգային չափանիշներին համահունչ բարձրացնել ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների արդյունավետությունը և ընտրական գործընթացների թափանցիկությունը` համապարփակ օժանդակություն ցուցաբերելու ճանապարհով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. դրանցից առաջինն ուղղված էր Խորհրդարանական ընտրությունների աջակցությանը, երկրորդը` 2013 թ. նախագահական ընտրությունների անցկացմանը:
Խոսելով նախագծի առաջին փուլի մասին, որն իրականացվել էր 2012 թ. փետրվար-հուլիս ամիսներին, Անդրեյ Սորոկինը ընդգծեց, որ համատեղ նախագծի շնորհիվ դրական տեղաշարժեր են գրանցվել, քանզի արդյունավետ համագործակցություն է եղել տարբեր ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Նա շեշտեց, որ նախագիծն ունեցել է բազմաթիվ մակարդակներ, ինչպիսիք են` տեխնիկական օժանդակություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) և ոստիկանությանը` տվյալների և ընտրողների հաշվառման կառավարումն ապահովելու նպատակով, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստում` ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված մասնագետների գիտելիքների բարձրացման նպատակով, օժանդակություն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին` ընտրությունների ժամանակ մարդու իրավուքների ոլորտին առնչվող խախտումներն արձանագրելու դեպքում պատշաճ միջոցառումներ ձեռնարկելու համար: «Կառավարական ենթակառուցվածքների հետ համագործակցելուց բացի, մեր համատեղ աշխատանքի առաջնային նպատակն ակտիվ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությունն է, հատկապես` ներառելով երիտասարդներին ընտրական գործընթացում: Մենք համոզված ենք, որ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը թափանցիկության և համապատասխան մարմինների սոցիալական պատասխանատվության կարևոր նախապայմաններից է»,-ասել է Սորոկինը:

Դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ ազատ և արդար ընտրությունները ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացի կարևոր երաշխիք են: «Ընտրությունները Հայաստանի համար հաջող բարեփոխումների յուրահատուկ ստուգատես է, որն անընդհատ մոնիտորինգի է ենթարկվում ԵՄ-ի կողմից: Այն նաև սահմանում է «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը, որից Հայաստանն արդեն զգալիորեն շահել է», – նշել է դեսպանը: Թե՛ Հրիսթեան, թե՛ Սորոկինը ընդգծեցին, որ մայիսին կայացած ընտրությունների ժամանակ արձանագրվել են նկատելի բարելավումներ, բայց և նույնքան բարեփոխումների անհրաժեշտություն է զգացվում:

ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» նախագիծը մեկնարկել էր 2012 թ. փետրվարին: Նախագծի բյուջեն կազմում է մոտ 1,704,237 եվրո:

ԵՄ-ն խթանում է դեմոկրատական ընտրությունները Հայաստանում

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ և ԵՄ պատվիրակները Երևանում ներկայացրել են Հայաստանում 2012 և 2013 թթ. ժողովրդավարական ընտրությունների աջակցմանն ուղղված իրենց համատեղ ծրագրի միջանկյալ արդյունքները: Համաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ներկայացրել են համատեղ նախագծի առաջին փուլի արդյունքները և համաժողովի մասնակիցներին ծանոթացրել առաջիկայում իրականացվելիք միջոցառումներին: Ծրագրի վերջնական նպատակն է միջազգային չափանիշներին համահունչ բարձրացնել ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու մարմինների արդյունավետությունը և ընտրական գործընթացների թափանցիկությունը` համապարփակ օժանդակություն ցուցաբերելու ճանապարհով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. դրանցից առաջինն ուղղված էր Խորհրդարանական ընտրությունների աջակցությանը, երկրորդը` 2013 թ. նախագահական ընտրությունների անցկացմանը: Խոսելով նախագծի առաջին փուլի մասին, որն իրականացվել էր 2012 թ. փետրվար-հուլիս ամիսներին, Անդրեյ Սորոկինը ընդգծեց, որ համատեղ նախագծի շնորհիվ դրական տեղաշարժեր են գրանցվել, քանզի արդյունավետ համագործակցություն է եղել տարբեր ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Նա շեշտեց, որ նախագիծն ունեցել է բազմաթիվ մակարդակներ, ինչպիսիք են` տեխնիկական օժանդակություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) և ոստիկանությանը` տվյալների և ընտրողների հաշվառման կառավարումն ապահովելու նպատակով, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստում` ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված մասնագետների գիտելիքների բարձրացման նպատակով, օժանդակություն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին` ընտրությունների ժամանակ մարդու իրավուքների ոլորտին առնչվող խախտումներն արձանագրելու դեպքում պատշաճ միջոցառումներ ձեռնարկելու համար: «Կառավարական ենթակառուցվածքների հետ համագործակցելուց բացի, մեր համատեղ աշխատանքի առաջնային նպատակն ակտիվ քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությունն է, հատկապես` ներառելով երիտասարդներին ընտրական գործընթացում: Մենք համոզված ենք, որ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը թափանցիկության և համապատասխան մարմինների սոցիալական պատասխանատվության կարևոր նախապայմաններից է»,-ասել է Սորոկինը: Դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ ազատ և արդար ընտրությունները ԵՄ-Հայաստան հարաբերությունների առաջընթացի կարևոր երաշխիք են: «Ընտրությունները Հայաստանի համար հաջող բարեփոխումների յուրահատուկ ստուգատես է, որն անընդհատ մոնիտորինգի է ենթարկվում ԵՄ-ի կողմից: Այն նաև սահմանում է «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը, որից Հայաստանն արդեն զգալիորեն շահել է», - նշել է դեսպանը: Թե՛ Հրիսթեան, թե՛ Սորոկինը ընդգծեցին, որ մայիսին կայացած ընտրությունների ժամանակ արձանագրվել են նկատելի բարելավումներ, բայց և նույնքան բարեփոխումների անհրաժեշտություն է զգացվում: ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» նախագիծը մեկնարկել էր 2012 թ. փետրվարին: Նախագծի բյուջեն կազմում է մոտ 1,704,237 եվրո: