ԵՄ ծրագրերն ու բարեփոխումներն ավագ դպրոցներում ու համալսարաններում | EUNewsletter

ԵՄ ծրագրերն ու բարեփոխումներն ավագ դպրոցներում ու համալսարաններում

19 May 2014

2014թ. մայիսի 14-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ազգային համաժողով դպրոցականների ու ուսանողների շրջանում ԵՄ-Հայաստան համագործակցության մասին իրազեկման նպատակով: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» նախագծի կրթական բաղադրիչի շրջանակներում: Համաժողովի ընթացքում քննարկվեց ուսանողների իրազեկվածությունը ԵՄ կրթական ծրագրերի մասին ու Հայաստանում իրագործվող բարեփոխումները: Թիմի ղեկավար Էհթել Հալլիստեն բացեց համաժողովը էստոնական ասացվածքով. «Այն, ինչ չսովորեց տղան, տղամարդը չի իմանա»՝ այսպիսով արտահայտելով իր ուրախությունն այն առիթով, որ համաժողովը հավաքել է այսքան հետաքրքրված մասնակիցների:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ԵՄ-ն եղել է ու կշարունակի լինել առաջնային գործընկեր կրթական ծրագրերի ոլորտում. «Հայաստանի ու Եվրոպական միության միջև համագործակցությունը վերջին տարիների ընթացքում զգալի աճ է գրանցել: Այսօր հայաստանաբնակ երիտասարդներ ունեն հնարավորություն մասնակցելու այնպիսի հեռանկարային ծրագրերի, ինչպիսիք են «Erasmus+» և «Horizon 2020»»,- ասաց նախարարը: Նա նաև հավելեց, որ ՀՀ կառավարությունը քննարկում է ԵՄ-ի հետ հետագա համագործակցության երկու հնարավոր տարբերակները: Առաջինի պարագայում Հայաստանը կշարունակի մնալ ծրագրերի շահառու, երկրորդ տարբերակում կդառնա դրանց լիիրավ անդամ: Միակ հարցն այն է, թե որ տարբերակը ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի թույլ տալ իրեն ֆինանսապես:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց, որ մարդկային կապիտալը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար, իսկ կրթությունն այն հիմնաքարն է, որը խթանում է երկրի զարգացումն ու բարգավաճումը: «Հայաստանն էլ այս պարագայում բացառություն չէ: ԵՄ-ն հաստատել է կայուն երկխոսություն երկրի կառավարության հետ, ու մենք հուսով ենք, որ կրթական երկկողմանի ծրագրերը կբազմապատկեն հայաստանաբնակ երիտասարդների հնարավորությունները՝ ստանալու պատշաճ կրթություն»,- ասաց դեսպան Հրիսթեան:
«Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագիրը մեկնարկել է 2012թ. հոկտեմբերին՝ նպատակ ունենալով խթանելու ԵՄ-Հաայստան համագործակցությունն ու իրազեկելու պոտենցիալ շահառուներին իրականացվող բարեփոխումների մասին: Ծրագրիի բաղադրիչներից մեկը նախատեսում է դասընթացների անցկացում ավագ դպրոցի աշակերտների ու ուսանողների համար, որոնք միտված կլինեն տարածելու Եվրամիության արժեքները մասնակիցների շրջանում: Այս գործընթացը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերի 26-ին ԵՄ պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ստորագրված հուշագրի համաձայն:
Համալսարանների համար ծրագիրը մշակվել է Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ համատեղ ու փորձնական ներդրվել է մի շարք բուհերում 2013-2014 ուս. տարվա երկրորդ կիսամյակից:

ԵՄ ծրագրերն ու բարեփոխումներն ավագ դպրոցներում ու համալսարաններում

2014թ. մայիսի 14-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ազգային համաժողով դպրոցականների ու ուսանողների շրջանում ԵՄ-Հայաստան համագործակցության մասին իրազեկման նպատակով: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» նախագծի կրթական բաղադրիչի շրջանակներում: Համաժողովի ընթացքում քննարկվեց ուսանողների իրազեկվածությունը ԵՄ կրթական ծրագրերի մասին ու Հայաստանում իրագործվող բարեփոխումները: Թիմի ղեկավար Էհթել Հալլիստեն բացեց համաժողովը էստոնական ասացվածքով. «Այն, ինչ չսովորեց տղան, տղամարդը չի իմանա»՝ այսպիսով արտահայտելով իր ուրախությունն այն առիթով, որ համաժողովը հավաքել է այսքան հետաքրքրված մասնակիցների: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ԵՄ-ն եղել է ու կշարունակի լինել առաջնային գործընկեր կրթական ծրագրերի ոլորտում. «Հայաստանի ու Եվրոպական միության միջև համագործակցությունը վերջին տարիների ընթացքում զգալի աճ է գրանցել: Այսօր հայաստանաբնակ երիտասարդներ ունեն հնարավորություն մասնակցելու այնպիսի հեռանկարային ծրագրերի, ինչպիսիք են «Erasmus+» և «Horizon 2020»»,- ասաց նախարարը: Նա նաև հավելեց, որ ՀՀ կառավարությունը քննարկում է ԵՄ-ի հետ հետագա համագործակցության երկու հնարավոր տարբերակները: Առաջինի պարագայում Հայաստանը կշարունակի մնալ ծրագրերի շահառու, երկրորդ տարբերակում կդառնա դրանց լիիրավ անդամ: Միակ հարցն այն է, թե որ տարբերակը ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի թույլ տալ իրեն ֆինանսապես: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց, որ մարդկային կապիտալը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար, իսկ կրթությունն այն հիմնաքարն է, որը խթանում է երկրի զարգացումն ու բարգավաճումը: «Հայաստանն էլ այս պարագայում բացառություն չէ: ԵՄ-ն հաստատել է կայուն երկխոսություն երկրի կառավարության հետ, ու մենք հուսով ենք, որ կրթական երկկողմանի ծրագրերը կբազմապատկեն հայաստանաբնակ երիտասարդների հնարավորությունները՝ ստանալու պատշաճ կրթություն»,- ասաց դեսպան Հրիսթեան: «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագիրը մեկնարկել է 2012թ. հոկտեմբերին՝ նպատակ ունենալով խթանելու ԵՄ-Հաայստան համագործակցությունն ու իրազեկելու պոտենցիալ շահառուներին իրականացվող բարեփոխումների մասին: Ծրագրիի բաղադրիչներից մեկը նախատեսում է դասընթացների անցկացում ավագ դպրոցի աշակերտների ու ուսանողների համար, որոնք միտված կլինեն տարածելու Եվրամիության արժեքները մասնակիցների շրջանում: Այս գործընթացը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերի 26-ին ԵՄ պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ստորագրված հուշագրի համաձայն: Համալսարանների համար ծրագիրը մշակվել է Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ համատեղ ու փորձնական ներդրվել է մի շարք բուհերում 2013-2014 ուս. տարվա երկրորդ կիսամյակից: