«ԵՄ-ն Հայաստանում» ակումբի բացումը | EUNewsletter

«ԵՄ-ն Հայաստանում» ակումբի բացումը

4 March 2014

2014թ. փետրվարի 21-23-ը Աղվերանում տեղի ունեցավ «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին հավաքը: Նորաստեղծ ակումբի նպատակն է ստեղծել ցանց, որը կմիավորի ազդեցիկ և բանիմաց անդամների:
Ակումբի շրջանակներում նախատեսվում է դասընթացների և միջոցառումների անցկացում պաշտոնյաների և հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ տեղեկատվության տարածումը:
Բացման ելույթում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը և այսօր ընթացող աշխատանքները. «Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն կշարունակի բարեփոխումների իրականացումը: Իհարկե, Մաքսային միությանը միանալու որոշմամբ Հայաստանը հրաժարվեց ասոցացման համաձայնագրի կնքումից: Այն կտար Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորություն, ինչի շուրջ մենք բանակցում էինք մի քանի տարի շարունակ»:
Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Հրիսթեան հավելեց, որ ԵՄ-ն հարգում է իր գործընկերների որոշումները, հետևաբար շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Հայաստանի կողմից ՄՄ-ն անդամակցելու հետևանքով ստանձնած պարտավորությունների հետ համատեղելի ոլորտներում:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը խոսեց ԵՄ-Հայաստան համագործակցության և GSP+ ծրագրի մասին. «Այսօր Հայաստանից ԵՄ է արտահանվում մոտ 6,000 անուն ապրանք, որից՝ 20 միլիոն եվրո արժողությամբ հագուստ, 1.5 միլիոն եվրոյի ձկնամթերք (մասնավորապես խեցգետին), ինչպես նաև ծխախոտ, սարքավորումներ, ջեմեր, խմիչք և ալն: Այս ամենը GSP+ ծրագրի շնորհիվ արտահանվում է 0% մաքսատուրքով»:
Հավաքի ընթացքում նաև խոսվեց ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացման ծրագրերի, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի, ինչպես նաև քննարկում տեղի ունեցավ «Հայաստան-ԵՄ հարաբերություններ. որքա՞ն ենք մենք հեռանում իրարից» թեմայի շուրջ:
Ակումբի մասնակիցներն էին ոչ միայն Հայաստանի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաները և խորհրդարանի անդամները, այլև լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ:
Այնուհետև երեքշաբթի օրը՝ փետրվարի 26-ին, դեսպան Տրայան Հրիսթեան ԵՄ կենտրոնում հավաքի մասնակիցներին հանձնեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի անդամակցության հավաստագրերը

«ԵՄ-ն Հայաստանում» ակումբի բացումը

2014թ. փետրվարի 21-23-ը Աղվերանում տեղի ունեցավ «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին հավաքը: Նորաստեղծ ակումբի նպատակն է ստեղծել ցանց, որը կմիավորի ազդեցիկ և բանիմաց անդամների: Ակումբի շրջանակներում նախատեսվում է դասընթացների և միջոցառումների անցկացում պաշտոնյաների և հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ տեղեկատվության տարածումը: Բացման ելույթում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը և այսօր ընթացող աշխատանքները. «Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն կշարունակի բարեփոխումների իրականացումը: Իհարկե, Մաքսային միությանը միանալու որոշմամբ Հայաստանը հրաժարվեց ասոցացման համաձայնագրի կնքումից: Այն կտար Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորություն, ինչի շուրջ մենք բանակցում էինք մի քանի տարի շարունակ»: Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Հրիսթեան հավելեց, որ ԵՄ-ն հարգում է իր գործընկերների որոշումները, հետևաբար շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Հայաստանի կողմից ՄՄ-ն անդամակցելու հետևանքով ստանձնած պարտավորությունների հետ համատեղելի ոլորտներում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը խոսեց ԵՄ-Հայաստան համագործակցության և GSP+ ծրագրի մասին. «Այսօր Հայաստանից ԵՄ է արտահանվում մոտ 6,000 անուն ապրանք, որից՝ 20 միլիոն եվրո արժողությամբ հագուստ, 1.5 միլիոն եվրոյի ձկնամթերք (մասնավորապես խեցգետին), ինչպես նաև ծխախոտ, սարքավորումներ, ջեմեր, խմիչք և ալն: Այս ամենը GSP+ ծրագրի շնորհիվ արտահանվում է 0% մաքսատուրքով»: Հավաքի ընթացքում նաև խոսվեց ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացման ծրագրերի, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի, ինչպես նաև քննարկում տեղի ունեցավ «Հայաստան-ԵՄ հարաբերություններ. որքա՞ն ենք մենք հեռանում իրարից» թեմայի շուրջ: Ակումբի մասնակիցներն էին ոչ միայն Հայաստանի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաները և խորհրդարանի անդամները, այլև լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ: Այնուհետև երեքշաբթի օրը՝ փետրվարի 26-ին, դեսպան Տրայան Հրիսթեան ԵՄ կենտրոնում հավաքի մասնակիցներին հանձնեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի անդամակցության հավաստագրերը