ԵՄ փորձագետները կանցկացնեն համալսարանական դասախոսություններ | EUNewsletter

ԵՄ փորձագետները կանցկացնեն համալսարանական դասախոսություններ

14 November 2012

Ս.թ. հոկտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ԵՄ խորհրդատվական խումբը ուսանողների համար դասախոսություններ է կարդացել մարդու իրավունքների և այս ոլորտում ԵՄ քաղաքականության վերաբերյալ: Առաջին դասախոսությունը կարդաց ԵԿՀ տնօրեն Արթուր Ղազինյանը: Նա կարևորեց այս դասախոսությունները` նշելով. «Շատ ոգևորիչ է մեզ համար, որ ԵՄ խորհրդատվական խումբը սկսել է ԵՄ ինտեգրման և եվրոպական ուսումնասիրությունների բոլոր ոլորտների` տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային և այլն-ի հետ կապված դասախոսությունների շարք»:
Ողջունելով հյուրերին և ուսանողներին` Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնությունների բաժնի ղեկավար Ժան – Քրիստոֆ Գայրանը բացատրեց ծրագիրը մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսություններով սկսելու որոշումը` ընդգծելով, որ մարդու իրավունքները Հայաստան և ԵՄ երկկողմ հարաբերությունների և համագործակցության էական մասն են կազմում: Այս տարի ԵՄ-ն 1.8 մլրդ եվրո է հատկացրել այս ոլորտում ծրագրեր իրականացնելու համար: Հարգանքը մարդու իրավունքների հանդեպ ԵՄ – ի անկյունաքարերից է և ժողովրդավարության ու օրենքի գերակայության նախապայմանը:

Դիմելով ուսանողներին` ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Վիլլեմ վան դեր Գիսն ասաց, որ դասախոսությունների նպատակն է իրազեկել Հայաստանի ապագա առաջնորդներին:

ԵՄ խորհրդատվական խումբը շարունակելու է ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների համար անցկացնել դասախոսությունների շարքը մարդու իրավունքների, արդարադատության և ներքին գործերի, օրենքի գերակայության և միջազգային առևտրի, սանիտարական և բուսասանիտարական հարցերի ոլորտներում վերջին զարգացումների վերաբերյալ: Այս դասախոսությունները կարդում են ԵՄ խորհրդատվական խմբի անվանի միջազգային փորձագետները և տևել են 2012-ի հոկտեմբերի 24 – ից մինչև դեկտեմբերի 3-ը: Դասախոսություններն անվճար էին և բաց ցանկացողների համար:

[gallery link=”file”

ԵՄ փորձագետները կանցկացնեն համալսարանական դասախոսություններ

Ս.թ. հոկտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ԵՄ խորհրդատվական խումբը ուսանողների համար դասախոսություններ է կարդացել մարդու իրավունքների և այս ոլորտում ԵՄ քաղաքականության վերաբերյալ: Առաջին դասախոսությունը կարդաց ԵԿՀ տնօրեն Արթուր Ղազինյանը: Նա կարևորեց այս դասախոսությունները` նշելով. «Շատ ոգևորիչ է մեզ համար, որ ԵՄ խորհրդատվական խումբը սկսել է ԵՄ ինտեգրման և եվրոպական ուսումնասիրությունների բոլոր ոլորտների` տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային և այլն-ի հետ կապված դասախոսությունների շարք»: Ողջունելով հյուրերին և ուսանողներին` Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնությունների բաժնի ղեկավար Ժան - Քրիստոֆ Գայրանը բացատրեց ծրագիրը մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսություններով սկսելու որոշումը` ընդգծելով, որ մարդու իրավունքները Հայաստան և ԵՄ երկկողմ հարաբերությունների և համագործակցության էական մասն են կազմում: Այս տարի ԵՄ-ն 1.8 մլրդ եվրո է հատկացրել այս ոլորտում ծրագրեր իրականացնելու համար: Հարգանքը մարդու իրավունքների հանդեպ ԵՄ - ի անկյունաքարերից է և ժողովրդավարության ու օրենքի գերակայության նախապայմանը: Դիմելով ուսանողներին` ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Վիլլեմ վան դեր Գիսն ասաց, որ դասախոսությունների նպատակն է իրազեկել Հայաստանի ապագա առաջնորդներին: ԵՄ խորհրդատվական խումբը շարունակելու է ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների համար անցկացնել դասախոսությունների շարքը մարդու իրավունքների, արդարադատության և ներքին գործերի, օրենքի գերակայության և միջազգային առևտրի, սանիտարական և բուսասանիտարական հարցերի ոլորտներում վերջին զարգացումների վերաբերյալ: Այս դասախոսությունները կարդում են ԵՄ խորհրդատվական խմբի անվանի միջազգային փորձագետները և տևել են 2012-ի հոկտեմբերի 24 - ից մինչև դեկտեմբերի 3-ը: Դասախոսություններն անվճար էին և բաց ցանկացողների համար: [gallery link="file"