ԵՄ- Հայաստան երկխոսությունը Վիլնյուսից հետո | EUNewsletter

ԵՄ- Հայաստան երկխոսությունը Վիլնյուսից հետո

13 Հունվար 2014
Vigen-Sargsyan-Chief-of-the-Armenian-Presidential-Staff-Binh-Adjemian-Boris-Navasardyan-Civil-Society-Forum-national-coordinator

Դեկտեմբերի 12-13 Երևանում ԵՄ աջակցությամբ անցկացվեց «ևրոպական ինտեգացիա 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ պաշտոնյաներ, դիվանագետներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր՝ քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների բովանդակությունն ու ձևաչափը՝ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո:
Հայաստանում ԵՄ Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար նշել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը մի քայլ հետ էր «Ասոցացման համաձայնագրի» և «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի» ստորագրումից, բայց ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը և շարունակելու է օժանդկություն տրամադրել այն ոլորներին, որոնք համատեղելի են պաշտոնական Երևանի ստանձնած նոր պարտավորությունների հետ:
ԵՄ ներկայացուցիչն ընգծել է քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը ԵՄ-Հայաստան երկխոսությանը` բարեփոխումների ընթացը ձևավորելու և հետագայում վերահսկելու գործում: Հետևաբար, առանցքային է լինելու աջակցությունը Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային հարթակին: Դա հնարավոր կդարձնի հետագա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մեջբերլով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վիլնյուսում արած հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը վճռական է շարունակելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների առնցքը կազմող խորը և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասրակության ամրապնդմանը: «Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը «խմբագրեց», բայց չբեկանեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը», – սույնով Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Արևելյան գործընկերություան շրջանականերում համագործակցությունը և իրականացնել բարեփոխումները:
«Եվրոպական ինտեգրացիա 2013. «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարները» միջազգային համաժողովը կազմակերպվել էր «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայկական ազգային հարթակի կողմից` Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։

ԵՄ- Հայաստան երկխոսությունը Վիլնյուսից հետո

Դեկտեմբերի 12-13 Երևանում ԵՄ աջակցությամբ անցկացվեց «ևրոպական ինտեգացիա 2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» միջազգային երկօրյա համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ պաշտոնյաներ, դիվանագետներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակն էր՝ քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների բովանդակությունն ու ձևաչափը՝ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Հայաստանում ԵՄ Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար նշել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը մի քայլ հետ էր «Ասոցացման համաձայնագրի» և «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի» ստորագրումից, բայց ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը և շարունակելու է օժանդկություն տրամադրել այն ոլորներին, որոնք համատեղելի են պաշտոնական Երևանի ստանձնած նոր պարտավորությունների հետ: ԵՄ ներկայացուցիչն ընգծել է քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը ԵՄ-Հայաստան երկխոսությանը` բարեփոխումների ընթացը ձևավորելու և հետագայում վերահսկելու գործում: Հետևաբար, առանցքային է լինելու աջակցությունը Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային հարթակին: Դա հնարավոր կդարձնի հետագա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մեջբերլով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վիլնյուսում արած հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը վճռական է շարունակելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների առնցքը կազմող խորը և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասրակության ամրապնդմանը: «Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը «խմբագրեց», բայց չբեկանեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը», - սույնով Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է շարունակել Արևելյան գործընկերություան շրջանականերում համագործակցությունը և իրականացնել բարեփոխումները: «Եվրոպական ինտեգրացիա 2013. «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Հայաստան–ԵՄ հարաբերությունների հեռանկարները» միջազգային համաժողովը կազմակերպվել էր «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայկական ազգային հարթակի կողմից` Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։