ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կսատարեն միգրանտների ընտանիքներին | EUNewsletter

ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կսատարեն միգրանտների ընտանիքներին

7 Փետրվար 2014
IMG_1329

2014թ. փետրվարի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ ներկայացրին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» եռամյա ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփումը:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է նվազեցնել Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելու և միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով՝ հանուն իրենց հայրենի համայնքների զարգացման:
Հենրիետ Արենսը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը, մատնանշելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵՄ-ի համագործակցության կարևորությունը, ասաց. «Համագործակցության հիմնական նպատակն է սահմանել միգրացիայի ազդեցությունը միգրանտների ընտանիքների վրա: Ցանկանում ենք ցույց տալ, որ տնտեսական աճը սերտ կապված է երեխաների կրթության հնարավորության, սոցիալական պաշտպանվածության և առողջապահության հետ: Ներկայացնելով ընտանիքներին համապատասխան աջակցություն՝ վերջինները ի վիճակի կլինեն սատարել սեփական երեխաներին՝ այսպիսով զերծ մնալով ինստիտուցիոնալ խնամքից, և նմանատիպ ընտանիքների երեխաները կունենան հնարավորություն հասնելու իրենց ներուժի օգտագործմանը»:
Ծրագրի ղեկավար Վարյա Մերուժանյանը, ներկայացնելով ծրագրի առաջին տարվա աշխատանքների արդյունքները, տեղեկացրեց, որ ծրագրի վեց կետերից երեքն արդեն սկսել են իրականացվել: «Ծրագրի մեջ մեծ մաս է կազմում միգրանտների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասը: Գտնվելով մի երկրում, ուր միգրացիան սուր խնդիր է, մենք չենք կարող անտեսել միգրանտների ընտանիքների սոցիալալան խնդիրները: Այս նպատակով ծրագիրը ընտանիքներին փորձելու է լուծումներ առաջարկել այս խնդրի շուրջ»:
Ծրագրի իրականացման առաջին տարում 4 թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են անհրաժեշտ կարողություններ և ռեսուրսներ՝ միգրանտների ընտանիքների կարիքները բացահայտելու, գնահատելու և արձագանքելու համար, որի արդյունքում մոտ 1 000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում:
Վարյա Մերուժանյանը հավելեց, որ նախապես ծրագիրը ենթադրում էր աշխատանքների իրականացում Հայաստանի չորս մարզերում, սակայն Սյունիքի մարզը նույնպես միացավ ծրագրին, քանի որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն աշխատում է այդ մարզի հետ, մասնավորապես՝ Սիսիանի և Գորիսի հատուկ դպրոցների հետ: Աշխատանքներ են վարվում այդ դպրոցներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների հետ, քանի որ, ինչպես հայտնի է, 2014 թվականին այդ դպրոցները փակվելու են:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանը հանդիպման ժամանակ խոսեց աշխատանքային միգրացիայի արդյունքում միգրանտների ընտանիքների վրա բացասական ազդեցության մասին: Համաձայն տիկին Մինասյանի՝ Հայաստանի չորս թիրախային մարզերում գործող 20 սոցիալական ծառայություններից 50 աշխատակից արդեն վերապատրաստվել է սոցդեպքի վարման աշխատանքերի ոլորտում: Աշխատանքներն արդեն սկսվել են և իրականացվում են մասնավորապես միգրանտ ունեցող ընտանիքների հետ:
Ծրագրի շրջանակներում «ԱՄ Փարթնըրզ» կազմակերպությունը 1,046 ընտանիքների միջև իրականացրել է «Սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության ելակետային հետազոտություն և այդ ծառայությունների ազդեցությունը սոցիալապես խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա» հարցումը: Կազմակերպության ներկայացուցիչ Վարդան Աղբալյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնց վրա հիմնված կլինեն ծրագրերի հետագա քայլերը:
Առաջիկա տարում նախատեսվում է չորս թիրախային մարզերում առնվազն 190 բժիշկների և առնվազն 380 միգրանտների ընտանիքների համապատասխան ուսուցում խնամք կազմակերպելու մասին, ինչպես նաև հանրային իրազեկման արշավների անցկացում:
Մոտ մեկ միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012թ. դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015թ. դեկտեմբերի 21-ին

ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կսատարեն միգրանտների ընտանիքներին

2014թ. փետրվարի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ ներկայացրին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» եռամյա ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփումը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է նվազեցնել Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելու և միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով՝ հանուն իրենց հայրենի համայնքների զարգացման: Հենրիետ Արենսը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը, մատնանշելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵՄ-ի համագործակցության կարևորությունը, ասաց. «Համագործակցության հիմնական նպատակն է սահմանել միգրացիայի ազդեցությունը միգրանտների ընտանիքների վրա: Ցանկանում ենք ցույց տալ, որ տնտեսական աճը սերտ կապված է երեխաների կրթության հնարավորության, սոցիալական պաշտպանվածության և առողջապահության հետ: Ներկայացնելով ընտանիքներին համապատասխան աջակցություն՝ վերջինները ի վիճակի կլինեն սատարել սեփական երեխաներին՝ այսպիսով զերծ մնալով ինստիտուցիոնալ խնամքից, և նմանատիպ ընտանիքների երեխաները կունենան հնարավորություն հասնելու իրենց ներուժի օգտագործմանը»: Ծրագրի ղեկավար Վարյա Մերուժանյանը, ներկայացնելով ծրագրի առաջին տարվա աշխատանքների արդյունքները, տեղեկացրեց, որ ծրագրի վեց կետերից երեքն արդեն սկսել են իրականացվել: «Ծրագրի մեջ մեծ մաս է կազմում միգրանտների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասը: Գտնվելով մի երկրում, ուր միգրացիան սուր խնդիր է, մենք չենք կարող անտեսել միգրանտների ընտանիքների սոցիալալան խնդիրները: Այս նպատակով ծրագիրը ընտանիքներին փորձելու է լուծումներ առաջարկել այս խնդրի շուրջ»: Ծրագրի իրականացման առաջին տարում 4 թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են անհրաժեշտ կարողություններ և ռեսուրսներ՝ միգրանտների ընտանիքների կարիքները բացահայտելու, գնահատելու և արձագանքելու համար, որի արդյունքում մոտ 1 000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում: Վարյա Մերուժանյանը հավելեց, որ նախապես ծրագիրը ենթադրում էր աշխատանքների իրականացում Հայաստանի չորս մարզերում, սակայն Սյունիքի մարզը նույնպես միացավ ծրագրին, քանի որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն աշխատում է այդ մարզի հետ, մասնավորապես՝ Սիսիանի և Գորիսի հատուկ դպրոցների հետ: Աշխատանքներ են վարվում այդ դպրոցներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների հետ, քանի որ, ինչպես հայտնի է, 2014 թվականին այդ դպրոցները փակվելու են: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանը հանդիպման ժամանակ խոսեց աշխատանքային միգրացիայի արդյունքում միգրանտների ընտանիքների վրա բացասական ազդեցության մասին: Համաձայն տիկին Մինասյանի՝ Հայաստանի չորս թիրախային մարզերում գործող 20 սոցիալական ծառայություններից 50 աշխատակից արդեն վերապատրաստվել է սոցդեպքի վարման աշխատանքերի ոլորտում: Աշխատանքներն արդեն սկսվել են և իրականացվում են մասնավորապես միգրանտ ունեցող ընտանիքների հետ: Ծրագրի շրջանակներում «ԱՄ Փարթնըրզ» կազմակերպությունը 1,046 ընտանիքների միջև իրականացրել է «Սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության ելակետային հետազոտություն և այդ ծառայությունների ազդեցությունը սոցիալապես խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա» հարցումը: Կազմակերպության ներկայացուցիչ Վարդան Աղբալյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնց վրա հիմնված կլինեն ծրագրերի հետագա քայլերը: Առաջիկա տարում նախատեսվում է չորս թիրախային մարզերում առնվազն 190 բժիշկների և առնվազն 380 միգրանտների ընտանիքների համապատասխան ուսուցում խնամք կազմակերպելու մասին, ինչպես նաև հանրային իրազեկման արշավների անցկացում: Մոտ մեկ միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012թ. դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015թ. դեկտեմբերի 21-ին