ԵՄ և հայ փորձագետները ամփոփել են հայաստանյան շուկայի վերահսկողության համակարգի բարելավմանն ուղղված ջանքերի արդյունքները | EUNewsletter

ԵՄ և հայ փորձագետները ամփոփել են հայաստանյան շուկայի վերահսկողության համակարգի բարելավմանն ուղղված ջանքերի արդյունքները

10 December 2013

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային/ԵՄ ստանդարտների հետ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի փակումը: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականի մայիսին` ՀՀ Շուկայի վերահսկողության պետական տեսչության կարողությունները հզորացնելու նպատակով:
Ծրագրի արդյունքներն ամփոփեցին Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանը և Տիգրան Հարությունյանը, Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Մեծ Բրիտանիայի Հյուպատոս Ամիաս Մուրեսը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ծրագրի ղեկավար Դեյվիդ Բեյքերը, ՀՀ Շուկայի վերահսկողության պետական տեսչության գլխավոր պետական տեսուչ Լևոն Խալիկյանը:
Կողմերը 18 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը արդյունավետ են գնահատել: Դեսպան Տրայան Հրիստեան նշել է, որ ԵՄ-ն և Հայաստանը ձգտում են ավելի լայն համագործակցության, որպեսզի բարելավեն հայ սպառողների պաշտպանությունը` որակի ենթակառուցվածքների արդիականացման միջոցով: «Նպատակը ոչ թե պարզապես շուկա մուտք գործելն է, այլ նախ և առաջ վերահսկողության միջոցով հայկական շուկա մուտք գործած ապրանքների անվտանգության ապահովումն է, ինչն առաջնային խնդիր է Հայաստանի կառավարության համար», – ասել է դեսպան Տրայան Հրիստեան:
Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն ընդգծել է, որ Թվինինգ ծրագիրն օգնել է Հայաստանի շուկայի վերահսկողության համակարգի արդիականացմանը` այն մոտարկելով միջազգային ստանդարտներին և ընթացակարգերին:
Ծրագրի հիմնական բաղադրիչներն էին` շուկայի վերահսկողության մասով օրենսդրական դաշտի վերանայում, շուկայի վերահսկողության պետական տեսչության և ոլորտի իրավասուների կրթական միջոցառումներ, կադրերի վերապատրաստման դասընթացներ, սպառողի պաշտպանության իրազեկվածության բարձրացում, մասնավորապես Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ծաղկաձորում կազմակերպված համաժողովների ու հանդիպումների միջոցով:
18 ամիս տևած ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից 1 000 000 եվրոյով և իրականացվել NI-CO (Northern Ireland Co-operation Overseas) հյուսիս–իռլանդական կազմակերպության կողմից` Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ոչ պարենային ապրանքների տեսչության հետ համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակներում իրականացած գործողությունների արդյունքում մշակվել են Հայաստանում շուկայի վերահսկողության համակարգը բարելավելու և արդիականացնելու, օրինական գործարարությանը աջակցելու և ՀՀ քաղաքացիներին վտանգավոր ապրանքներից և անբարեխիղճ առևտրային գործունեությունից պաշտպանելու հանձնարարականներ:

ԵՄ և հայ փորձագետները ամփոփել են հայաստանյան շուկայի վերահսկողության համակարգի բարելավմանն ուղղված ջանքերի արդյունքները

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային/ԵՄ ստանդարտների հետ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի փակումը: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը մեկնարկել էր 2012 թվականի մայիսին` ՀՀ Շուկայի վերահսկողության պետական տեսչության կարողությունները հզորացնելու նպատակով: Ծրագրի արդյունքներն ամփոփեցին Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանը և Տիգրան Հարությունյանը, Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Մեծ Բրիտանիայի Հյուպատոս Ամիաս Մուրեսը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ծրագրի ղեկավար Դեյվիդ Բեյքերը, ՀՀ Շուկայի վերահսկողության պետական տեսչության գլխավոր պետական տեսուչ Լևոն Խալիկյանը: Կողմերը 18 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը արդյունավետ են գնահատել: Դեսպան Տրայան Հրիստեան նշել է, որ ԵՄ-ն և Հայաստանը ձգտում են ավելի լայն համագործակցության, որպեսզի բարելավեն հայ սպառողների պաշտպանությունը` որակի ենթակառուցվածքների արդիականացման միջոցով: «Նպատակը ոչ թե պարզապես շուկա մուտք գործելն է, այլ նախ և առաջ վերահսկողության միջոցով հայկական շուկա մուտք գործած ապրանքների անվտանգության ապահովումն է, ինչն առաջնային խնդիր է Հայաստանի կառավարության համար», - ասել է դեսպան Տրայան Հրիստեան: Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն ընդգծել է, որ Թվինինգ ծրագիրն օգնել է Հայաստանի շուկայի վերահսկողության համակարգի արդիականացմանը` այն մոտարկելով միջազգային ստանդարտներին և ընթացակարգերին: Ծրագրի հիմնական բաղադրիչներն էին` շուկայի վերահսկողության մասով օրենսդրական դաշտի վերանայում, շուկայի վերահսկողության պետական տեսչության և ոլորտի իրավասուների կրթական միջոցառումներ, կադրերի վերապատրաստման դասընթացներ, սպառողի պաշտպանության իրազեկվածության բարձրացում, մասնավորապես Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ծաղկաձորում կազմակերպված համաժողովների ու հանդիպումների միջոցով: 18 ամիս տևած ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ կողմից 1 000 000 եվրոյով և իրականացվել NI-CO (Northern Ireland Co-operation Overseas) հյուսիս–իռլանդական կազմակերպության կողմից` Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ոչ պարենային ապրանքների տեսչության հետ համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակներում իրականացած գործողությունների արդյունքում մշակվել են Հայաստանում շուկայի վերահսկողության համակարգը բարելավելու և արդիականացնելու, օրինական գործարարությանը աջակցելու և ՀՀ քաղաքացիներին վտանգավոր ապրանքներից և անբարեխիղճ առևտրային գործունեությունից պաշտպանելու հանձնարարականներ: