ԵՄ պատվիրակության ղեկավարը հանձնեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին անդամների հավաստագրերը | EUNewsletter

ԵՄ պատվիրակության ղեկավարը հանձնեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին անդամների հավաստագրերը

4 March 2014

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` փետրվարի 26-ին, ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը:
Խոսելով ակումբի առաջին հավաքին ներկա տարբեր ոլորտների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության մասին՝ դեսպան Հրիսթեան նկատեց. «Սա ԵՄ-Հայաստան հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության վառ արտահայտություն է: Այն մեզ հուշեց այն ուղղությունը, որով պետք է կառուցենք մեր երկկողմանի հարաբերությունները Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Հավաքը նաև լավ առիթ էր լսելու հնարավոր մարտահրավերների վերաբերյալ բանախոսների հնչեցրած մտահոգությունները և ծավալելու հետաքրքիր քննարկում սուր թեմաների շուրջ»:
Նորաստեղծ ակումբի նպատակն է ստեղծել ցանց, որը կմիավորի ազդեցիկ և բանիմաց անդամների: Ակումբի մասնակիցներն էին ոչ միայն Հայաստանի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաները և խորհրդարանի անդամները, այլև լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ:
Ռուբեն աբեղա Զարգարյանը նշեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի կարևորության մասին. «Դարեր շարունակ մենք սերտ կապերի ենք ունեցել Եվրոպայի հետ, մանավանդ հոգևոր և մշակութային ոլորտներում: Այսօր մենք պետք է լսենք նրանց, որպեսզի հասկանանք, թե որոնք են Եվրոպայի ակնկալիքները մեզնից, և խոսենք՝ հստակեցնելով մեր ակնկալիքները»:
Հիշեցնենք, որ «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին հավաքը տեղի ունեցավ 2014թ. փետրվարի 21-23-ը Աղվերանում: Ակումբի շրջանակներում նախատեսվում է դասընթացների և միջոցառումների անցկացում պաշտոնյաների և հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ տեղեկատվություն տարածումը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը հանձնեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին անդամների հավաստագրերը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` փետրվարի 26-ին, ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը: Խոսելով ակումբի առաջին հավաքին ներկա տարբեր ոլորտների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության մասին՝ դեսպան Հրիսթեան նկատեց. «Սա ԵՄ-Հայաստան հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության վառ արտահայտություն է: Այն մեզ հուշեց այն ուղղությունը, որով պետք է կառուցենք մեր երկկողմանի հարաբերությունները Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Հավաքը նաև լավ առիթ էր լսելու հնարավոր մարտահրավերների վերաբերյալ բանախոսների հնչեցրած մտահոգությունները և ծավալելու հետաքրքիր քննարկում սուր թեմաների շուրջ»: Նորաստեղծ ակումբի նպատակն է ստեղծել ցանց, որը կմիավորի ազդեցիկ և բանիմաց անդամների: Ակումբի մասնակիցներն էին ոչ միայն Հայաստանի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաները և խորհրդարանի անդամները, այլև լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ: Ռուբեն աբեղա Զարգարյանը նշեց «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի կարևորության մասին. «Դարեր շարունակ մենք սերտ կապերի ենք ունեցել Եվրոպայի հետ, մանավանդ հոգևոր և մշակութային ոլորտներում: Այսօր մենք պետք է լսենք նրանց, որպեսզի հասկանանք, թե որոնք են Եվրոպայի ակնկալիքները մեզնից, և խոսենք՝ հստակեցնելով մեր ակնկալիքները»: Հիշեցնենք, որ «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի առաջին հավաքը տեղի ունեցավ 2014թ. փետրվարի 21-23-ը Աղվերանում: Ակումբի շրջանակներում նախատեսվում է դասընթացների և միջոցառումների անցկացում պաշտոնյաների և հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ տեղեկատվություն տարածումը: