ԵՄ Խորհրդատվական խմբի հաշվետու նիստը | EUNewsletter

ԵՄ Խորհրդատվական խմբի հաշվետու նիստը

16 September 2010

ԵՄ խորհրդատվական խումբն (ԽԽ) իր աշխատանքային հաշվետվությունը ներկայացրել է հունիսի 11-ին չորրորդ նիստի ընթացքում: Խորհրդատվական խմբի անդամները դրական են գնահատել իրենց մեկամյա գործունեությունը Հայաստանի բարեփոխումների ոլորտում: «ԵՄ խորհրդատվական խմբի փորձը հաջողված է, և հայաստանյան փորձը կկիրառվի Արևելյան համագործակցության այլ երկրներում նույնպես: Կարծում եմ, որ պետք չէ թաքցնել նաև այն դժվարությունները, որոնց բախվել ենք, և դեռ որոշակի աշխատանք կա անելու», – ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Որպես ձեռքբերում` Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է Դիվանագիտական ակադեմիայի հիմնումը, ինչպես նաև լուրջ բարեփոխումներն ազատ առևտրի ոլորտում: Նա հույս է հայտնել, որ վերջինս կնպաստի Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի հաստատմանը, որպեսզի Հայաստանի գործարարները հնարավորություն ունենան իրենց արտադրանքն անարգել արտահանել եվրոպական շուկա

ԵՄ Խորհրդատվական խմբի հաշվետու նիստը

ԵՄ խորհրդատվական խումբն (ԽԽ) իր աշխատանքային հաշվետվությունը ներկայացրել է հունիսի 11-ին չորրորդ նիստի ընթացքում: Խորհրդատվական խմբի անդամները դրական են գնահատել իրենց մեկամյա գործունեությունը Հայաստանի բարեփոխումների ոլորտում: «ԵՄ խորհրդատվական խմբի փորձը հաջողված է, և հայաստանյան փորձը կկիրառվի Արևելյան համագործակցության այլ երկրներում նույնպես: Կարծում եմ, որ պետք չէ թաքցնել նաև այն դժվարությունները, որոնց բախվել ենք, և դեռ որոշակի աշխատանք կա անելու», - ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Որպես ձեռքբերում` Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է Դիվանագիտական ակադեմիայի հիմնումը, ինչպես նաև լուրջ բարեփոխումներն ազատ առևտրի ոլորտում: Նա հույս է հայտնել, որ վերջինս կնպաստի Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի հաստատմանը, որպեսզի Հայաստանի գործարարները հնարավորություն ունենան իրենց արտադրանքն անարգել արտահանել եվրոպական շուկա