Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում | EUNewsletter

Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում

12 September 2017

Սեպտեմբերի 6-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցեց մամուլի ասուլիսի՝ մեկնարկելու Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնը: Տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին, կենտրոնները գործում են Արևելյան գործընկերության 6 երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի գործառույթների համար պատասխանատու է Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն (ԵՆԿ) ՀԿ-ն. յուրաքանչյուր երկրում բաց մրցութային կարգով ընտրվում է մեկ կազմակերպություն, որպեսզի համակարգի ազգային գործառույթները:
Տեղեկատվական կենտրոնների նպատակն է երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին տրամադրել տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ընձեռվող հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի իրականացման գործում:
Եվրոպական միության Էրազմուս+ ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունվարի 1-ին խթանելու հմտությունների ու աշխատունակության բարձրացումը, ինչպես նաև առաջարկելու ավելի շատ հնարավորություններ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը 2008 թվականին հիմնադրել են 5 ակտիվ երիտասարդներ, ովքեր տեղական և միջագային երիտասարդական աշխատանքի բնագավառում ունեն փորձ: ԵՆԿ-ի նպատակն է զարգացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ խթանելով ներառական նախաձեռնություններն ու քաղաքացիական կյանքին ակտիվ մասնակցությունը:

ARS_4608Դեսպան Սվիտալսկին խոսեց երիտասարդների վերաբերյալ ԵՄ հեռանկարների մասին. «Էրազմուս ծրագիրը Եվրոպական միութան հաջողված պատմություններից է: Մենք ծախսել ենք միլիոնավոր եվրոներ, որպեսզի ամբողջ աշխարհի երիտասարդներին հասանելի լինի եվրոպական կրթությունը, որպեսզի նրանք գան Եվրոպա, հարստանան ոչ միայն գիտելիքով, այլ նաև մշակույթով, անձնական հարաբերություններով և կառուցեն ամուր ցանցեր: Էրազմուսը կարևոր է, քանի որ այն ապագայի մասին է: Ես շատ ուրախ եմ, որ որ ստեղծվել է այս տեղեկատվական կենտրոնը, քանի որ ես հավատում եմ, որ Հայաստանը այս ծրագրին պետք է կարողանա մասնակցել նույնիսկ ավելի շատ: ԵՄ-ն պլանավորում է ավելի շատ ռեսուրսներ ներդնել Հայաստանի կրթության համակարգում. մենք ուզում ենք, որ հայաստանցիներն ավելի շատ խոսեն կրթության մասին և մտածեն, թե ինչպես կարող է կրթության համակարգը փոխվել: Ես կարծում եմ, որ եվրոպական փորձը և Էրազմուսը շատ կարևոր կլինեն»:

ARS_4642Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան շնորհավորեց Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին ընտրվելու կապակցությամբ. «Շատ կարևոր է, որ տեղեկատվական կենտրոնը բացվում է Գյումրիում: Մենք տեսնում ենք, որ մարզերում շատ են նվիրված կրթությանը, և մենք ուզում ենք կապել այդ նվիրվածությունը համալսարանների և այլ կազմակերպությունների հետ մեր փորձառությանը: Շատերն են զանգահարում մեր գրասենյակ տեղեկատվություն ստանալու համար, իսկ այժմ վերջապես կլինի կենտրոն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում

Սեպտեմբերի 6-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցեց մամուլի ասուլիսի՝ մեկնարկելու Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնը: Տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին, կենտրոնները գործում են Արևելյան գործընկերության 6 երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի գործառույթների համար պատասխանատու է Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն (ԵՆԿ) ՀԿ-ն. յուրաքանչյուր երկրում բաց մրցութային կարգով ընտրվում է մեկ կազմակերպություն, որպեսզի համակարգի ազգային գործառույթները: Տեղեկատվական կենտրոնների նպատակն է երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին տրամադրել տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ընձեռվող հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի իրականացման գործում: Եվրոպական միության Էրազմուս+ ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունվարի 1-ին խթանելու հմտությունների ու աշխատունակության բարձրացումը, ինչպես նաև առաջարկելու ավելի շատ հնարավորություններ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը 2008 թվականին հիմնադրել են 5 ակտիվ երիտասարդներ, ովքեր տեղական և միջագային երիտասարդական աշխատանքի բնագավառում ունեն փորձ: ԵՆԿ-ի նպատակն է զարգացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ խթանելով ներառական նախաձեռնություններն ու քաղաքացիական կյանքին ակտիվ մասնակցությունը: