«Էրազմուս Մունդուս» ծրագրի հանդիպում | EUNewsletter

«Էրազմուս Մունդուս» ծրագրի հանդիպում

18 July 2014

Հուլիսի 11-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում արտասահման մեկնող ուսանողների հետ նախապատրաստական հանդիպում: Այն կազմակերպվել էր «Էրազմուս Մունդուս» ասոցիացիայի կողմից Եվրոպական Միության աջակցությամբ: Հրավիրված էին ուսանողներ Հայաստանից, որոնք պատրաստվում են մագիստրոսի կոչում ստանալ Եվրոպական համալսարաններում, ինչի արդյունքում կստանան կրկնակի եվրոպական դիպլոմներ:

Նախապատրաստական հանդիպումների շրջանակում տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի ներկայացում: Ներկաները ծանոթացան արտերկրում ինտեգրման հնարավորություններին ու քննարկեցին ուսման հետ կապված իրենց ծրագրերը: ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն նույնպես ներկա էր միջոցառմանն ու ներկայացրեց ծրագրի էությունը: Բացի այդ նա նաև կիսվեց ներկաների հետ «Էրազմուս+» ծրագրի իր փորձով:

«Էրազմուս+»-ը ԵՄն կողմից ֆինանսավորվող յոթամյա ծրագիր է, որը նպատակ ունի խթանելու կրթության ու աշխատանքի հնարավորությունները Եվրոպայում: Ծրագրի շրջանակներում ավելի քան 4 միլիոն ուսանողներ հնարավորություն կստանան արտերկրում սովորելու, փորձ կուտակելու ու կամավորական աշխատանք իրականացնելու

«Էրազմուս Մունդուս» ծրագրի հանդիպում

Հուլիսի 11-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում արտասահման մեկնող ուսանողների հետ նախապատրաստական հանդիպում: Այն կազմակերպվել էր «Էրազմուս Մունդուս» ասոցիացիայի կողմից Եվրոպական Միության աջակցությամբ: Հրավիրված էին ուսանողներ Հայաստանից, որոնք պատրաստվում են մագիստրոսի կոչում ստանալ Եվրոպական համալսարաններում, ինչի արդյունքում կստանան կրկնակի եվրոպական դիպլոմներ: Նախապատրաստական հանդիպումների շրջանակում տեղի ունեցավ «Էրազմուս+» ծրագրի ներկայացում: Ներկաները ծանոթացան արտերկրում ինտեգրման հնարավորություններին ու քննարկեցին ուսման հետ կապված իրենց ծրագրերը: ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն նույնպես ներկա էր միջոցառմանն ու ներկայացրեց ծրագրի էությունը: Բացի այդ նա նաև կիսվեց ներկաների հետ «Էրազմուս+» ծրագրի իր փորձով: «Էրազմուս+»-ը ԵՄն կողմից ֆինանսավորվող յոթամյա ծրագիր է, որը նպատակ ունի խթանելու կրթության ու աշխատանքի հնարավորությունները Եվրոպայում: Ծրագրի շրջանակներում ավելի քան 4 միլիոն ուսանողներ հնարավորություն կստանան արտերկրում սովորելու, փորձ կուտակելու ու կամավորական աշխատանք իրականացնելու