ԵԽ նախագահ Երժի Բուզեկը Երևանում | EUNewsletter

ԵԽ նախագահ Երժի Բուզեկը Երևանում

3 August 2011

Jerzy Buzek in Armenia2011 թ. մայիսի 18-ին Երևանում էր Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բուզեկը լավատեսորեն է արտահայտվել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության ներկայիս մակարդակի մասին: «Հայաստանի և Եվրամիության քաղաքացիներն ապրում են մեկ ընդհանուր տան մեջ` Եվրոպայում: Մենք հավատում ենք, որ բարգավաճման լավագույն ճանապարհը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների գերակայությունն ու շուկայական տնտեսության զարգացման ապահովումը»: Իր հերթին, Հայաստանի ԱԺ խոսնակ Հ. Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը խորացել է: Նա հաստատել է, որ Եվրոպային ինտեգրվելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է:

ԵԽ նախագահ Երժի Բուզեկը Երևանում

Jerzy Buzek in Armenia2011 թ. մայիսի 18-ին Երևանում էր Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բուզեկը լավատեսորեն է արտահայտվել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության ներկայիս մակարդակի մասին: «Հայաստանի և Եվրամիության քաղաքացիներն ապրում են մեկ ընդհանուր տան մեջ` Եվրոպայում: Մենք հավատում ենք, որ բարգավաճման լավագույն ճանապարհը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների գերակայությունն ու շուկայական տնտեսության զարգացման ապահովումը»: Իր հերթին, Հայաստանի ԱԺ խոսնակ Հ. Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը խորացել է: Նա հաստատել է, որ Եվրոպային ինտեգրվելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրներից է: