ENPARD ծրագիրն ամփոփում է արդյունքները Հայաստանում | EUNewsletter

ENPARD ծրագիրն ամփոփում է արդյունքները Հայաստանում

27 Նոյեմբեր 2018
ARS_0976

ARS_1023Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագիրը ամփոփում է ձեռքբերումներն ու արդյունքները: Նոյեմբերի 8-ին Գյումրիում (Շիրակի մարզ), նոյեմբերի 13-ին Երևանում և նոյեմբերի 20-ին Բամբակաշատ և Նալբանդյան համայնքներում (Արմավիրի մարզ) տեղի ունեցան ծրագրի փակման միջոցառումները: Երկար տարիներ ԵՄ-ն աջակցել է Հայաստանի գյուղատնտեսներին և դարձել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը: 2015 թվականին մեկնարկած ENPARD ծրագիրը նպաստել է Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական աճին ու նոր և կայուն աշխատատեղերի ստեղծմանը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձոր մարզերում:

ARS_0005_Միջոցառումների ընթացքում ներկայանցվեցին ENPARD-ի «Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը», ինչպես նաև «Արտադրող խմբեր և արժեշղթայի զարգացում» ծրագրերի արդյունքները: Միջոցառումներն ապահովեցին եզակի հարթակ ներկայացնելու և քննարկելու երկու ծրագրերի արդյունքները, որոնք ուղղված էին արտադրողների խմբերի ուժեղացմանը, հավելյալ արժեքի ստեղծման գործողություններում նրանց արդյունավետ ներգրավմանը, այն արժեշղթաների կատարելագործմանը, որոնք բարելավում են մատչելի, ավելի որակյալ սննդի հասանելիությունը, գյուղական շրջանների զարգացման գործում մասնակցությանը, տեղական և միջազգային շուկաների հասանելիության բարելավմանը և շրջակա միջավայրը չվնասող հողագործական ու սննդի վերամշակման աշխատաեղանակների ներդրմանը։ Ծրագիրը նաև նպատակ ուներ խթանել գյուղատնտեսության կայուն աճը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը։ Միջոցառման ընթացքում ծրագրի շահառուներն ունեին բացառիկ հնարավորություն ներկայացնելու իրենց հաջողության պատմությունները, կիսելու սեփական փորձը և համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա ունեցած ներգործությունը։ ԵՄ ներդրումը կազմում է 25,000,000 եվրո, ծրագրի իրականացնողներն են Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և ֆերմերային խմբերը:

ARS_1003Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին արդյունավետ համագործակցության համար. «Սա տխուր իրադարձություն է, քանի որ եզրափակում ենք շատ լավ ծրագիր: Հիանալի առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծրագիրը հաջողությամբ իրականացրին, հատկապես Հայաստանի բնակիչներին, ովքեր միացան այս ճամփորդությանը և օգուտ քաղեցին: Հիրավի, ENPARD-ի նպատակն էր շոշափելի արդյունքներ բերել հասարակ մարդկանց: Շատ հպարտ ենք, որ մենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր դոնորն ենք: Մենք նպաստում ենք այս ոլորտի զարգացմանը բազմաթիվ եղանակներով: Խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ, սա մեր քաղաքական հանձնառության խորհրդանշական արտահայտությունն է. մենք կարծում ենք, որ գյուղատնտեսությունը կարևոր է Հայաստանի համար, գյուղատնտեսությունը կարող է տնտեսական աճի շարժիչ դառնալ, և Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրումը կարող է մեծ օգուտներ բերել հասարակ մարդկանց`և՛ արտադրողներին, և՛ սպառողներին»: