ENPARD-ի գործընկերների հանդիպումը | EUNewsletter

ENPARD-ի գործընկերների հանդիպումը

15 October 2015

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ENPARD ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև դոնորների համակարգման մեխանիզմները:
ENPARD եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի հունվարից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
ARS_3570Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, Պյոտր Սվիտալսկին իր ելույթում նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը քննարկելու համար: «Գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ ներուժ ունի՝ չնայած բոլոր դժվարություններին և վերջերս խաղողի մթերման հետ կապված խնդիրներին: Մեծագույն խնդիրն այն է, թե ինչպես կարելի է լավագույնս կառավարել այս ամենը, որպեսզի համակարգը ըստ պատշաճի աշխատի: Ես մեկ ամիս է, ինչ Հայաստանում եմ, և պետք է նշեմ, որ Հայաստանում ինձ համար նոր համեր բացահայտեցի: Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը արտակարգ համ ունի, պարզապես անհրաժեշտ է նոր շուկաներ գտնել այդ արտադրանքը իրացնելու համար»:
ARS_3543Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Նախ ցանկանում եմ շնորհավորել ԵՄ նորանշանակ դեսպանին: Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի: Գյուղատնտեսության նախարարությունը շատ բարձր է գնահատում ENPARD ծրագրի իրականացումը Հայաստանում: Ծրագրի բոլոր բաղադրիչները՝ սկսած արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացումից մինչև կոոպերատիվների ստեղծում, նպաստելու են գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է, ուստի այն այսօր նախարարության գերակա ուղղություններից է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և այս ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը»:
ENPARD ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ:
Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը. «Եվրոպական միությունը ENPARD ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել է 25 միլիոն եվրո: Շուտով մենք ևս մեկ գյուղատնտեսական ծրագիր ենք մեկնարկելու, որը վերաբերում է օրգանական բանջարեղենի արտադրությանը: Այս ծրագրի համար ԵՄ ֆինանսական աջակցությունը կազմելու է 2.8 միլիոն եվրո և համաֆինանսավորվելու է Ավստրիական զարգացման գործակալության կողմից 0.5 միլիոն եվրոյով», – իր ելույթում նշել է պրն. Բարքերը:
ENPARD ծրագրին լրացուցիչ տեխնիկական աջակիցների` Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են կոոպերատիվների զարգացման, բնածին աղետների դեմ պայքարի, խորհրդատվության որակի բարելավման և մի շարք այլ խնդիրների շուրջ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև ծրագրի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչին, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Մասնավորապես նշվել է, որ բաղադրիչի շրջանակում ստացվել է թվով 190 հայտադիմում, որոնք ներկայումս ուսումնասիրման փուլում են: Ծրագրի կողմից առաջնահերթությունը տրվում է մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին:
Համաժողովին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացվել է նաև միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգման ծրագրի նախագիծը, որի նպատակն է առավել թիրախային, թափանցիկ, արդյունավետ և հանրամատչելի դարձնել համատեղ իրականացվող ծրագրերը:

ENPARD-ի գործընկերների հանդիպումը

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը: Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ENPARD ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև դոնորների համակարգման մեխանիզմները: ENPARD եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի հունվարից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ: ARS_3570Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, Պյոտր Սվիտալսկին իր ելույթում նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը քննարկելու համար: «Գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ ներուժ ունի՝ չնայած բոլոր դժվարություններին և վերջերս խաղողի մթերման հետ կապված խնդիրներին: Մեծագույն խնդիրն այն է, թե ինչպես կարելի է լավագույնս կառավարել այս ամենը, որպեսզի համակարգը ըստ պատշաճի աշխատի: Ես մեկ ամիս է, ինչ Հայաստանում եմ, և պետք է նշեմ, որ Հայաստանում ինձ համար նոր համեր բացահայտեցի: Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը արտակարգ համ ունի, պարզապես անհրաժեշտ է նոր շուկաներ գտնել այդ արտադրանքը իրացնելու համար»: ARS_3543Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Նախ ցանկանում եմ շնորհավորել ԵՄ նորանշանակ դեսպանին: Համոզված եմ, որ Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի: Գյուղատնտեսության նախարարությունը շատ բարձր է գնահատում ENPARD ծրագրի իրականացումը Հայաստանում: Ծրագրի բոլոր բաղադրիչները՝ սկսած արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացումից մինչև կոոպերատիվների ստեղծում, նպաստելու են գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Կոոպերատիվների ստեղծումը մեր գյուղատնտեսության ապագան է, ուստի այն այսօր նախարարության գերակա ուղղություններից է: Մեր նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում կոոպերացիայի զարգացման համար, և այս ծրագիրը միտված է նպաստել գյուղացիական միավորումների ստեղծմանն ու խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը»: ENPARD ծրագրի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը, բարելավել գյուղատնտեսական ծառայությունների որակը, պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցուցադրել բնական աղետների դեմ պայքարի նոր միջոցներ: Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը. «Եվրոպական միությունը ENPARD ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել է 25 միլիոն եվրո: Շուտով մենք ևս մեկ գյուղատնտեսական ծրագիր ենք մեկնարկելու, որը վերաբերում է օրգանական բանջարեղենի արտադրությանը: Այս ծրագրի համար ԵՄ ֆինանսական աջակցությունը կազմելու է 2.8 միլիոն եվրո և համաֆինանսավորվելու է Ավստրիական զարգացման գործակալության կողմից 0.5 միլիոն եվրոյով», – իր ելույթում նշել է պրն. Բարքերը: ENPARD ծրագրին լրացուցիչ տեխնիկական աջակիցների` Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են կոոպերատիվների զարգացման, բնածին աղետների դեմ պայքարի, խորհրդատվության որակի բարելավման և մի շարք այլ խնդիրների շուրջ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Առանձին անդրադարձ է կատարվել նաև ծրագրի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչին, որն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Մասնավորապես նշվել է, որ բաղադրիչի շրջանակում ստացվել է թվով 190 հայտադիմում, որոնք ներկայումս ուսումնասիրման փուլում են: Ծրագրի կողմից առաջնահերթությունը տրվում է մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին: Համաժողովին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացվել է նաև միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համակարգման ծրագրի նախագիծը, որի նպատակն է առավել թիրախային, թափանցիկ, արդյունավետ և հանրամատչելի դարձնել համատեղ իրականացվող ծրագրերը: