ENPARD-ի աջակցությունը շարունակվում է | EUNewsletter

ENPARD-ի աջակցությունը շարունակվում է

1 December 2016

«Ritea» ապրանքանիշով վաճառվող «Ռիտարտ Գրուպ»-ը 2014 թվականից արտադրում էր խոտաբույսեր և վաճառում միայն Երևանում և Ռուսաստանում: Ընկերության համար նոր հնարավորություններ բացվեցին, երբ 2016 թվականին «Ռիտարտ Գրուպ»-ը գրանցվեց որպես գյուղատնտեսական կոոոպերատիվ և դարձավ ENPARD-ի շահառու: Ծրագիրը հնարավորություն տվեց կոոպերատիվին վերազինվել ու վերանորոգել արտադրամասը: Նոյեմբերի 22-ին բացվել է չրի և խոտաբույսերի արտադրամասը Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում:

2Արտադրամասի ժապավենը կտրելու արարողությունից հետո գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը կարևորեց գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը. «Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության հետ մեր բանակցությունները սկսվել են երեք տարի առաջ: ENPARD-ի հիմքում գյուղատնտեսությանն աջակցելն է, ու մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար»:

3ՄԱԱԶԿ-ի արդյունաբերության զարգացման ծրագրերի պատասխանատու Ֆրենկ Հարթվիյը բարձր է գնահատել կոոպերատիվի կատարած աշխատանքը. «ENPARD-ը մեկ կամ երկու մարդու աշխատանք չէ, սա որպես թիմ աշխատող մարդկանց ջանքերի արդյունք է: Այժմ մենք գեղեցիկ պահ ենք տոնում, բայց այն պետք է շարունակվի: Շատ անելիքներ կան, բայց մի վախեցեք: Քանի դեռ դուք նվիրված եք ձեր գործին, ENPARD-ը կլինի ձեզ հետ կլինի`կենսունակ և կայուն բիզնես կառուցելու համար»:

4Կոոպերատիվի ղեկավար Ռիտա Մարտիրոսյանը ողջունել է ENPARD-ի աջակցությունը. «Ծրագիրը նպաստել է աշխատատեղերի ստեղծմանը, մենք ստացել ենք նոր տեխնոլոգիաներ և կապեր ենք հաստատել գյուղատնտեսական այլ կոոպերատիվների հետ: Քանի որ ունենք և՛ լավ աշխատակազմ, և՛ լավ արտադրամաս, կաշխատենք ավելի արդյունավետ, որպեսզի արտադրենք նաև չիր: Մեր նոր «Rifruit» ապրանքանիշը շուկայում կհայտնվի 2017 թվականին, իսկ ENPARD-ը կօգնի սկսել արտահանման գործընթացը»:

ENPARD-ը 2015 թվականի հունվարին մեկնարկած եռամյա ծրագիր է: Աջակցում է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, մարքեթինգային ռազմավարության մշակմանն ու շուկայավարմանը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության կողմից Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցությամբ, իսկ իրականացնում են այն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:
«Ռիտարտ Գրուպ» կոոպերատիվը վեցերորդն է, որին աջակցում է ENPARD-ը չրի և խոտաբույսերի արժեշղթայում: Այդ կոոպերատիվները գտնվում են Արագածոտնի մարզի Արագածավան, Բյուրական և Կաթնաղբյուր համայնքներում, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ և Շիրակի մարզի Արևշատ համայնքներում:

ENPARD-ի աջակցությունը շարունակվում է

«Ritea» ապրանքանիշով վաճառվող «Ռիտարտ Գրուպ»-ը 2014 թվականից արտադրում էր խոտաբույսեր և վաճառում միայն Երևանում և Ռուսաստանում: Ընկերության համար նոր հնարավորություններ բացվեցին, երբ 2016 թվականին «Ռիտարտ Գրուպ»-ը գրանցվեց որպես գյուղատնտեսական կոոոպերատիվ և դարձավ ENPARD-ի շահառու: Ծրագիրը հնարավորություն տվեց կոոպերատիվին վերազինվել ու վերանորոգել արտադրամասը: Նոյեմբերի 22-ին բացվել է չրի և խոտաբույսերի արտադրամասը Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում: 2Արտադրամասի ժապավենը կտրելու արարողությունից հետո գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը կարևորեց գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը. «Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության հետ մեր բանակցությունները սկսվել են երեք տարի առաջ: ENPARD-ի հիմքում գյուղատնտեսությանն աջակցելն է, ու մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար»: 3ՄԱԱԶԿ-ի արդյունաբերության զարգացման ծրագրերի պատասխանատու Ֆրենկ Հարթվիյը բարձր է գնահատել կոոպերատիվի կատարած աշխատանքը. «ENPARD-ը մեկ կամ երկու մարդու աշխատանք չէ, սա որպես թիմ աշխատող մարդկանց ջանքերի արդյունք է: Այժմ մենք գեղեցիկ պահ ենք տոնում, բայց այն պետք է շարունակվի: Շատ անելիքներ կան, բայց մի վախեցեք: Քանի դեռ դուք նվիրված եք ձեր գործին, ENPARD-ը կլինի ձեզ հետ կլինի`կենսունակ և կայուն բիզնես կառուցելու համար»: 4Կոոպերատիվի ղեկավար Ռիտա Մարտիրոսյանը ողջունել է ENPARD-ի աջակցությունը. «Ծրագիրը նպաստել է աշխատատեղերի ստեղծմանը, մենք ստացել ենք նոր տեխնոլոգիաներ և կապեր ենք հաստատել գյուղատնտեսական այլ կոոպերատիվների հետ: Քանի որ ունենք և՛ լավ աշխատակազմ, և՛ լավ արտադրամաս, կաշխատենք ավելի արդյունավետ, որպեսզի արտադրենք նաև չիր: Մեր նոր «Rifruit» ապրանքանիշը շուկայում կհայտնվի 2017 թվականին, իսկ ENPARD-ը կօգնի սկսել արտահանման գործընթացը»: ENPARD-ը 2015 թվականի հունվարին մեկնարկած եռամյա ծրագիր է: Աջակցում է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, մարքեթինգային ռազմավարության մշակմանն ու շուկայավարմանը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության կողմից Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցությամբ, իսկ իրականացնում են այն ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: «Ռիտարտ Գրուպ» կոոպերատիվը վեցերորդն է, որին աջակցում է ENPARD-ը չրի և խոտաբույսերի արժեշղթայում: Այդ կոոպերատիվները գտնվում են Արագածոտնի մարզի Արագածավան, Բյուրական և Կաթնաղբյուր համայնքներում, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ և Շիրակի մարզի Արևշատ համայնքներում: