ENPARD-ից օգտվում է շուրջ 600 ֆերմեր | EUNewsletter

ENPARD-ից օգտվում է շուրջ 600 ֆերմեր

27 Հունիս 2016
13507271_1045126862207909_6007048246523966489_n

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագիրն աջակցում է 41 կոոպերատիվների, որտեղ ներգրավված են ավելի քան 600 ֆերմերներ, Հայաստանում վերամշակել այնպիսի բարձրարժեք գյուղմթերք, ինչպիսիք են՝ հնդկացորենը, բարձրարժեք պանիրը, չիրը և խոտաբույսերը:
Հունիսի 21-ին հինգ ֆերմերային խմբեր ներկայացրին «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության շրջանակում կատարած աշխատանքի արդյունքները: Խմբերն ընտրվել են ծրագրի իրականացման թիրախային մարզերից՝ Շիրակից, Գեղարքունիքից, Արագածոտնից, Վայոց ձորից, Կոտայքից ու Լոռու մարզից: Ծրագրի համակարգողները ներկայացրին նաև արժեշղթաների վերլուծությունը և այդ արժեշղթաները Հայաստանում զարգացնելու անհրաժեշտությունն ու նախադրյալները: Արժեշղթաների ներկայացման նպատակն է ցույց տալ, թե ինչպես են ֆերմերային խմբերը շահագործելու ծրագրի աջակցությամբ տեղադրվող և առաջավոր տեխնոլոգիաներով հագեցվող հնդկացորենի մշակման երկու գործարանները, ինչը հնարավորություն կընձեռի հինգ մարզերի 34 կոոպերատիվներին վերամշակելու և իրացնելու հնդկաձավարի արտադրանքը և ավելացնելու իրենց եկամուտները:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը նշել է ծրագրի իրականացման կարևորությունը: «ENPARD-ը ծրագիր է հայ ֆերմերների համար, և ես ուրախ եմ, որ նրանք իրական աջակցություն են ստանում այս ծրագրից: Ես ինքս ֆերմեր եմ Անգլիայից և գիտեմ գյուղատնտեսության կարևորությունը: Այս ծրագրի շրջանակներում բազում լավ գործողություններ կան, հատկապես՝ արտադրող խմբերին ու կոոպերատիվներին տրվող աջակցությունը»:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև, թե ինչպես են ֆերմերային խմբերը շահագործելու ծրագրի աջակցությամբ հիմնված 6 արտադրամասերը, որոնք մշակելու են կովի և ոչխարի կաթից պատրաստվող գաուդա, ռոկֆոր, ֆետա տեսակների նման պանիր: Բացի այդ, ներկայացվեցին չրերի և խոտաբույսերի 6 արտադրամասերի շահագործման նախադրյալները, որոնց աշխատանքի հիմքում ընկած է հումքի չորացման փակ արտադրական ցիկլը և համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը էլեկտրական չորանոցների միջոցով:
ENPARD- ը կօգնի զարգացնել նաև Հայաստանում բարձրարժեք գյուղմթերքի բրենդինգի և մարքեթինգի ռազմավարությունը: Հնդկացորենի արտադրության համար առաջադեմ սարքավորումները և մարքեթինգը հնարավորություն կտան ֆերմերներին, որոնք ապրում են այն շրջաններում, ուր հիմնականում միայն ցորեն և կարտոֆիլ է աճում, աճեցնել նաև բարձրարժեք գյուղմթերք, որը կհամապատասխանի ազգային ու միջազգային չափանիշներին: Այս բիզնես մոդելների իրականացումը կհանգեցնի ոչ միայն ֆերմերների եկամտի աճին, այլև աշխատատեղեր կստեղծի արժեշղթաների մեջ ներգրավվածների համար:

ENPARD-ից օգտվում է շուրջ 600 ֆերմեր

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագիրն աջակցում է 41 կոոպերատիվների, որտեղ ներգրավված են ավելի քան 600 ֆերմերներ, Հայաստանում վերամշակել այնպիսի բարձրարժեք գյուղմթերք, ինչպիսիք են՝ հնդկացորենը, բարձրարժեք պանիրը, չիրը և խոտաբույսերը: Հունիսի 21-ին հինգ ֆերմերային խմբեր ներկայացրին «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության շրջանակում կատարած աշխատանքի արդյունքները: Խմբերն ընտրվել են ծրագրի իրականացման թիրախային մարզերից՝ Շիրակից, Գեղարքունիքից, Արագածոտնից, Վայոց ձորից, Կոտայքից ու Լոռու մարզից: Ծրագրի համակարգողները ներկայացրին նաև արժեշղթաների վերլուծությունը և այդ արժեշղթաները Հայաստանում զարգացնելու անհրաժեշտությունն ու նախադրյալները: Արժեշղթաների ներկայացման նպատակն է ցույց տալ, թե ինչպես են ֆերմերային խմբերը շահագործելու ծրագրի աջակցությամբ տեղադրվող և առաջավոր տեխնոլոգիաներով հագեցվող հնդկացորենի մշակման երկու գործարանները, ինչը հնարավորություն կընձեռի հինգ մարզերի 34 կոոպերատիվներին վերամշակելու և իրացնելու հնդկաձավարի արտադրանքը և ավելացնելու իրենց եկամուտները: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը նշել է ծրագրի իրականացման կարևորությունը: «ENPARD-ը ծրագիր է հայ ֆերմերների համար, և ես ուրախ եմ, որ նրանք իրական աջակցություն են ստանում այս ծրագրից: Ես ինքս ֆերմեր եմ Անգլիայից և գիտեմ գյուղատնտեսության կարևորությունը: Այս ծրագրի շրջանակներում բազում լավ գործողություններ կան, հատկապես՝ արտադրող խմբերին ու կոոպերատիվներին տրվող աջակցությունը»: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև, թե ինչպես են ֆերմերային խմբերը շահագործելու ծրագրի աջակցությամբ հիմնված 6 արտադրամասերը, որոնք մշակելու են կովի և ոչխարի կաթից պատրաստվող գաուդա, ռոկֆոր, ֆետա տեսակների նման պանիր: Բացի այդ, ներկայացվեցին չրերի և խոտաբույսերի 6 արտադրամասերի շահագործման նախադրյալները, որոնց աշխատանքի հիմքում ընկած է հումքի չորացման փակ արտադրական ցիկլը և համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը էլեկտրական չորանոցների միջոցով: ENPARD- ը կօգնի զարգացնել նաև Հայաստանում բարձրարժեք գյուղմթերքի բրենդինգի և մարքեթինգի ռազմավարությունը: Հնդկացորենի արտադրության համար առաջադեմ սարքավորումները և մարքեթինգը հնարավորություն կտան ֆերմերներին, որոնք ապրում են այն շրջաններում, ուր հիմնականում միայն ցորեն և կարտոֆիլ է աճում, աճեցնել նաև բարձրարժեք գյուղմթերք, որը կհամապատասխանի ազգային ու միջազգային չափանիշներին: Այս բիզնես մոդելների իրականացումը կհանգեցնի ոչ միայն ֆերմերների եկամտի աճին, այլև աշխատատեղեր կստեղծի արժեշղթաների մեջ ներգրավվածների համար: