Զարգացած սահմանային կառավարում Նինոծմինդա-Բավրա անցակետերում | EUNewsletter

Զարգացած սահմանային կառավարում Նինոծմինդա-Բավրա անցակետերում

13 February 2013

Փետրվարի 6-ին Երևանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ներկայացվել է
ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Վրաստանի և Հայաստանի սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացումը» ծրագրի նպատակներն ու հեռանկարները:
Համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:
Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ: Դրանք ուղղված կլինեն առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:

Ծրագրի իրականցումը սկսվել է 2012 թվականի հոկտեմբերից: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ընդգծել է, որ երկու երկրներում էլ նախագիծն արդեն առաջընթաց է գրանցում: Նա հույս է հայտնել, որ սահմանային կառավարումը կնպաստի միջսահմանային ապագա համագործակցությանը` տեղեկատվության փոխանակման միջոցով, և որ երկու երկրները համատեղ կաշխատեն բարելավել օրենսդրությունն ու ընթացակարգերը՝ այսպիսով նպաստելով մարդկանց բարենպաստ տեղաշարժին, ինչպես նաև առևտրին:

«Եվրամիությունը ներկայում Հայաստանի հետ բանակցություններ է վարում Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ: Նկատելի առաջընթաց էր Վիզաների հեշտացման պայմանագրի ստորագրումը, որ տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերին: «Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերի» ծրագիրը մեծապես կնպաստի բոլոր այս փաստատթղթերի և պայմանագրերի հետագա իրականացմանը»,- ասել է Հրիստեան և հավելել, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ առևտրային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հայաստանի տնտեսության զարգացման գրավականներից է:

Որպես ծրագրի մաս կկատարվի Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում՝ հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստատթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը և այլն:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ 2-3 տարվա ընթացքում Հայաստանը կունենա ժամանակակից սահմանային ենթակառուցվածք, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, և որ ինտեգրված սահմանային կառավարումը կծառային որպես արդյունավետ և կիրառական գործիք, որն էլ կօգնի նվազեցնել կոռուպցիան և բյուրոկրատական քաշքշուկները:

«Նախատեսվում է, որ այս ծրագրով սահմանն անցնող տրանսպորտային մեքենաների թիվը 200-ից կդառնա 600: Բեռնատարները, որ ներկայում ստիպված են լինում մնալ սահմանին 75 ժամ, հնարավորություն կունենան անցնել 25 րոպեում, և հետյոտնը կկարողանա անցնել սահմանն ընդամենը 3 րոպեում»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Զարգացած սահմանային կառավարում Նինոծմինդա-Բավրա անցակետերում

Փետրվարի 6-ին Երևանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ներկայացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Վրաստանի և Հայաստանի սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացումը» ծրագրի նպատակներն ու հեռանկարները: Համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն: Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ: Դրանք ուղղված կլինեն առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը: Ծրագրի իրականցումը սկսվել է 2012 թվականի հոկտեմբերից: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ընդգծել է, որ երկու երկրներում էլ նախագիծն արդեն առաջընթաց է գրանցում: Նա հույս է հայտնել, որ սահմանային կառավարումը կնպաստի միջսահմանային ապագա համագործակցությանը` տեղեկատվության փոխանակման միջոցով, և որ երկու երկրները համատեղ կաշխատեն բարելավել օրենսդրությունն ու ընթացակարգերը՝ այսպիսով նպաստելով մարդկանց բարենպաստ տեղաշարժին, ինչպես նաև առևտրին: «Եվրամիությունը ներկայում Հայաստանի հետ բանակցություններ է վարում Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ: Նկատելի առաջընթաց էր Վիզաների հեշտացման պայմանագրի ստորագրումը, որ տեղի ունեցավ անցյալ տարվա դեկտեմբերին: «Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերի» ծրագիրը մեծապես կնպաստի բոլոր այս փաստատթղթերի և պայմանագրերի հետագա իրականացմանը»,- ասել է Հրիստեան և հավելել, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ առևտրային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հայաստանի տնտեսության զարգացման գրավականներից է: Որպես ծրագրի մաս կկատարվի Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում՝ հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստատթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը և այլն: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ 2-3 տարվա ընթացքում Հայաստանը կունենա ժամանակակից սահմանային ենթակառուցվածք, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, և որ ինտեգրված սահմանային կառավարումը կծառային որպես արդյունավետ և կիրառական գործիք, որն էլ կօգնի նվազեցնել կոռուպցիան և բյուրոկրատական քաշքշուկները: «Նախատեսվում է, որ այս ծրագրով սահմանն անցնող տրանսպորտային մեքենաների թիվը 200-ից կդառնա 600: Բեռնատարները, որ ներկայում ստիպված են լինում մնալ սահմանին 75 ժամ, հնարավորություն կունենան անցնել 25 րոպեում, և հետյոտնը կկարողանա անցնել սահմանն ընդամենը 3 րոպեում»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: