Բնակարանային ֆինանսավորման սոցիալական և էներգաարդյունավետության բարելավման ծրագիր | EUNewsletter

Բնակարանային ֆինանսավորման սոցիալական և էներգաարդյունավետության բարելավման ծրագիր

8 May 2014

Ապրիլի 29-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորում» ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականցնում է Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համատեղ Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների ու Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ: Այն հնարավորություն կտա ցածր և միջին եկամուտ ունեցող շուրջ 3000 ընտանիքների համար բնակարանային վերանորոգման վարկերը հասանելի դարձնել: Ծրագիրը նաև կենտրոնանալու է էներգաարդյունավետության խնդիրների վրա՝ խթանելով էներգախնայող տեխնոլոգիաների և սարքավորումների պահանջարկը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը:
Պարոն Աբրահամյանն ասաց, որ կենտրոնական բանկը շատ բարձր է գնահատում հիփոթեքային շուկան՝ համարելով այն հզոր տնտեսության հիմնաքար: Նա նաև ավելացրեց, որ այս ծրագիրը կարող է դառնալ ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ կարևոր քայլ ու հիմք դնել նորանոր ծրագրերի:
Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը ներկայացրեց բանկի ու հայկական ֆինանսական կառույցների միջև համագործակցության պատմությունը: Բնակարանային ֆինանսավորման առաջին փուլը նախաձեռնվել էր 2006 թվականին: Այն բավական հաջող անցավ, ու որոշում ընդունվեց մեկնարկել նաև երկրորդ փուլը: «Մենք ունեինք երկու հիմնական նպատակ. դարձնել դրամը վարկի հիմնական արժույթ և երկարացնել վարկի տրամադրման ժամկետը, որն այդ ժամանակ ընդամենը երեք տարի էր», – ասաց Չատինյանը:
Դեսպան Ռենոն նշեց, որ այս ծրագիրը կօգնի Ազգային հիփոթեքային ընկերությանն առաջատար դեր գրավել շուկայում: Չնայած նրան, որ Ֆրանսիական զարգացման գործակալությունը բոլորովին վերջերս է ներգրավվել Հայաստանում երկարաժամկետ հասարակական, տնտեսական ու բնապահպանական գործընթացներում, համագործակցությունն արդեն զգալի առաջընթաց է գրանցել:
Ծրագրի շրջանակներում Ֆրանսիական զարգացման գործակալությունը Ազգային հիփոթեքային ընկերությանը կտրամադրի 10 միլիոն եվրոյի վարկ: Ազգային հիփոթեքային ընկերությունը կօգտագործի այն ֆինանսական գործընկեր ընկերությունների տրամադրած հիփոթեքային վարկերը մարելու համար

Բնակարանային ֆինանսավորման սոցիալական և էներգաարդյունավետության բարելավման ծրագիր

Ապրիլի 29-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորում» ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականցնում է Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համատեղ Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների ու Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ: Այն հնարավորություն կտա ցածր և միջին եկամուտ ունեցող շուրջ 3000 ընտանիքների համար բնակարանային վերանորոգման վարկերը հասանելի դարձնել: Ծրագիրը նաև կենտրոնանալու է էներգաարդյունավետության խնդիրների վրա՝ խթանելով էներգախնայող տեխնոլոգիաների և սարքավորումների պահանջարկը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանն ասաց, որ կենտրոնական բանկը շատ բարձր է գնահատում հիփոթեքային շուկան՝ համարելով այն հզոր տնտեսության հիմնաքար: Նա նաև ավելացրեց, որ այս ծրագիրը կարող է դառնալ ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ կարևոր քայլ ու հիմք դնել նորանոր ծրագրերի: Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը ներկայացրեց բանկի ու հայկական ֆինանսական կառույցների միջև համագործակցության պատմությունը: Բնակարանային ֆինանսավորման առաջին փուլը նախաձեռնվել էր 2006 թվականին: Այն բավական հաջող անցավ, ու որոշում ընդունվեց մեկնարկել նաև երկրորդ փուլը: «Մենք ունեինք երկու հիմնական նպատակ. դարձնել դրամը վարկի հիմնական արժույթ և երկարացնել վարկի տրամադրման ժամկետը, որն այդ ժամանակ ընդամենը երեք տարի էր», - ասաց Չատինյանը: Դեսպան Ռենոն նշեց, որ այս ծրագիրը կօգնի Ազգային հիփոթեքային ընկերությանն առաջատար դեր գրավել շուկայում: Չնայած նրան, որ Ֆրանսիական զարգացման գործակալությունը բոլորովին վերջերս է ներգրավվել Հայաստանում երկարաժամկետ հասարակական, տնտեսական ու բնապահպանական գործընթացներում, համագործակցությունն արդեն զգալի առաջընթաց է գրանցել: Ծրագրի շրջանակներում Ֆրանսիական զարգացման գործակալությունը Ազգային հիփոթեքային ընկերությանը կտրամադրի 10 միլիոն եվրոյի վարկ: Ազգային հիփոթեքային ընկերությունը կօգտագործի այն ֆինանսական գործընկեր ընկերությունների տրամադրած հիփոթեքային վարկերը մարելու համար