Երիտասարդ կանանց հզորացում գյուղական համայնքներում | EUNewsletter

Երիտասարդ կանանց հզորացում գյուղական համայնքներում

16 Սեպտեմբեր 2010
EU-3.indd

Որպեսզի հասարակությունը զարգանա և առաջընթաց ապրի, կինը պետք է լինի հարգված: Թեև ՀՀ օրենսդրությունը անդրադառնում է կանանց իրավունքներին, սակայն օրենքն ու առօրյա սովորույթները հաճախ բախվում են: Այսօր շատ կանայք շարունակում են անտեղյակ մնալ իրենց իրավունքների մասին և կաշկանդված` իրենց գործողություններում, հատկապես մարզերում ու գյուղական համայնքներում:
Հասարակության մեջ կնոջ դերը բարձրացնելու նպատակով`«Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն, ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Երիտասարդ կանանց հզորացում գյուղական համայնքներում» ծրագիրը: Դրա հեռահար նպատակն է` նպաստել ժողովրդավարական զարգացմանը քաղաքացիական կրթության միջոցով և օգնել կանանց` դառնալու ակտիվ քաղաքացի: Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և կտևի մինչև 2012 թվականի մարտ ամիսը: Մասնակիցները ՀՀ տասը մարզի 31 քաղաքների ու գյուղական համայնքների 17-25 տարեկան աղջիկներ ու երիտասարդ կանայք են, հիմնականում` անապահով ընտանիքներից:
Ծրագիրը հատկապես կարևոր է մարզերի և գյուղական համայնքների համար, քանի որ հենց այստեղ կանանց գործազրկությունը հասնում է մեծ չափերի: Մարզերում գրանցվում է կանանց ղեկավարությամբ ձեռնարկատիրական գործունեության ցածր մակարդակ և կանայք, հիմնականում ոչ բավարար մասնակցություն են ցուցաբերում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:
Ծրագրում հնարավորինս առավելագույն թվով մասնակիցներ ընդգրկելու նպատակով ՔՀԶԿ-ն կազմակերպել է նախնական այցեր բոլոր քաղաքներ ու գյուղեր և նպատակային խմբերին ծանոթացրել ծրագրի գաղափարին:
Ծրագրի շրջանակներում, մինչ այժմ, գործունեությունը ներառում էր սեմինարներ` մարդու իրավունքների, սեռական հավասարության, առաջնորդ դառնալու վերաբերյալ, նաև աշխատաժողովներ` թիմի ստեղծման և ղեկավարման վերաբերյալ, վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ, նստաշրջաններ Երևանում, ինչպես նաև հրատարակվել էին նյութեր ու գրքեր դասընթացների վերաբերյալ: Շնորհիվ այդ սեմինարների` երիտասարդ կանայք կարողանում են բացահայտել սեփական հնարավորությունները, ձգտում են ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքացիական հասարակության կյանքում և ներգրավված լինել հասարակության զարգացման գործընթացում: Այդ սեմինարներն օգնել են կանանց` «մտքերն ու կարծիքներն ազատ և անկաշկանդ արտահայտել, ինչը կարևոր գործոն է ինքնահաստատման ճանապարհին»,- նշել են Օքսաննա Վեզիրյանը և Սուսաննա Հակոբյանը` «Երկյակ» երիտասարդական ՀԿ-ից:
Արդյունքները ոգեշնչում են երիտասարդ կանանց` միջև ապագա համագործակցության գաղափարների առումով: «Որպես ծրագրի շարունակություն, ողջունելի կլիներ կին առաջնորդների դպրոցների ստեղծումը հանրապետության մարզերում` կիրառելով առավել մրցունակ կին առաջնորդների ընտրության և ուսուցման սկզբունքը»,- առաջարկել է Աիդա Աթաբեկյանը Դիլիջանից: Մյուսներն առաջարկել են կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուսումնական դասընթացների կազմակերպում

Երիտասարդ կանանց հզորացում գյուղական համայնքներում

Որպեսզի հասարակությունը զարգանա և առաջընթաց ապրի, կինը պետք է լինի հարգված: Թեև ՀՀ օրենսդրությունը անդրադառնում է կանանց իրավունքներին, սակայն օրենքն ու առօրյա սովորույթները հաճախ բախվում են: Այսօր շատ կանայք շարունակում են անտեղյակ մնալ իրենց իրավունքների մասին և կաշկանդված` իրենց գործողություններում, հատկապես մարզերում ու գյուղական համայնքներում: Հասարակության մեջ կնոջ դերը բարձրացնելու նպատակով`«Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն, ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Երիտասարդ կանանց հզորացում գյուղական համայնքներում» ծրագիրը: Դրա հեռահար նպատակն է` նպաստել ժողովրդավարական զարգացմանը քաղաքացիական կրթության միջոցով և օգնել կանանց` դառնալու ակտիվ քաղաքացի: Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և կտևի մինչև 2012 թվականի մարտ ամիսը: Մասնակիցները ՀՀ տասը մարզի 31 քաղաքների ու գյուղական համայնքների 17-25 տարեկան աղջիկներ ու երիտասարդ կանայք են, հիմնականում` անապահով ընտանիքներից: Ծրագիրը հատկապես կարևոր է մարզերի և գյուղական համայնքների համար, քանի որ հենց այստեղ կանանց գործազրկությունը հասնում է մեծ չափերի: Մարզերում գրանցվում է կանանց ղեկավարությամբ ձեռնարկատիրական գործունեության ցածր մակարդակ և կանայք, հիմնականում ոչ բավարար մասնակցություն են ցուցաբերում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Ծրագրում հնարավորինս առավելագույն թվով մասնակիցներ ընդգրկելու նպատակով ՔՀԶԿ-ն կազմակերպել է նախնական այցեր բոլոր քաղաքներ ու գյուղեր և նպատակային խմբերին ծանոթացրել ծրագրի գաղափարին: Ծրագրի շրջանակներում, մինչ այժմ, գործունեությունը ներառում էր սեմինարներ` մարդու իրավունքների, սեռական հավասարության, առաջնորդ դառնալու վերաբերյալ, նաև աշխատաժողովներ` թիմի ստեղծման և ղեկավարման վերաբերյալ, վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ, նստաշրջաններ Երևանում, ինչպես նաև հրատարակվել էին նյութեր ու գրքեր դասընթացների վերաբերյալ: Շնորհիվ այդ սեմինարների` երիտասարդ կանայք կարողանում են բացահայտել սեփական հնարավորությունները, ձգտում են ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքացիական հասարակության կյանքում և ներգրավված լինել հասարակության զարգացման գործընթացում: Այդ սեմինարներն օգնել են կանանց` «մտքերն ու կարծիքներն ազատ և անկաշկանդ արտահայտել, ինչը կարևոր գործոն է ինքնահաստատման ճանապարհին»,- նշել են Օքսաննա Վեզիրյանը և Սուսաննա Հակոբյանը` «Երկյակ» երիտասարդական ՀԿ-ից: Արդյունքները ոգեշնչում են երիտասարդ կանանց` միջև ապագա համագործակցության գաղափարների առումով: «Որպես ծրագրի շարունակություն, ողջունելի կլիներ կին առաջնորդների դպրոցների ստեղծումը հանրապետության մարզերում` կիրառելով առավել մրցունակ կին առաջնորդների ընտրության և ուսուցման սկզբունքը»,- առաջարկել է Աիդա Աթաբեկյանը Դիլիջանից: Մյուսներն առաջարկել են կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուսումնական դասընթացների կազմակերպում