Հզորացնելով կանանց տնտեսական և սոցիալական ոլորտներում | EUNewsletter

Հզորացնելով կանանց տնտեսական և սոցիալական ոլորտներում

11 September 2013

2013 թվականի օգոստոսի 2-ին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր`Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Սթեփանավանի, Ալավերդու, Շամլուղի, Տաշիրի, Օձունի, Մեծավանի, Ակորի ու Շնողի քաղաքապետարանների միջև: Միջոցառմանը մասնակցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հուշագրի բոլոր մասնակիցները հաստատել են սոցիալ-տնտեսական կյանքում կանանց մասնակցությունը քաջալերելու հարցում իրենց հանձնառությունը:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացումը Հայաստանում» նպատակ ունի Լոռիում նպաստել կանանց հզորացմանը` այս կերպ բարելավելով նրանց սոցիալ-տնտեսական վիճակը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի
մայիսին և իրականացվում է ՀԵԿԱ-ի կողմից:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լոռու մարզն ունի աղքատության բարձր ցուցանիշ, մենք ծրագիրը սկսել ենք այստեղից: Մյուս պատճառը արտագաղթի բարձր մակարդակն է, հատկապես տղամարդկանց շրջանում: Որպես արդյունք, կանայք մնում են իրենց ընտանիքների միակ խնամակալները, սակայն շատ հաճախ նրանք ի վիճակի չեն լինում հաղթահարելու այս խնդիրը», – ասել է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Ծրագիրը նախատեսում է միջոցառումներ, որոնք կնպաստեն տեղական տնտեսության զարգացմանը, կկազմակերպվեն ուսուցողական և տեղեկատվական միջոցառումներ, քննարկումներ կանանց հետ՝ բարձրացնելու կանանց ձեռներեցության կարողությունը: Այն նաև ֆինանսական օժանդակություն կտրամադրի ծրագրի շահառուներին` քաջալերելու Լոռու մարզում ձեռնարկատիրական նախագծերի զարգացումը:

«Լոռին, երկրի մյուս հատվածների նման, գործազրկության և աշխատանքային արտագաղթի խնդրի առջև է կանգնած: Այս իմաստով, կանայք նույնպես խնդիրներ ունեն աշխատանք գտնելու հացում, և ես վստահ եմ, որ տնտեսությանը և համայնքային զարգացմանը ներգրավվելով՝ կանայք աշխատանք գտնելու հնարավորություն կունենան», – ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և կտևի երեք տարի: Նախագծի գործընկերներն են CISP իտալական կազմակերպությունը, Լուռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը

Հզորացնելով կանանց տնտեսական և սոցիալական ոլորտներում

2013 թվականի օգոստոսի 2-ին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր`Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Սթեփանավանի, Ալավերդու, Շամլուղի, Տաշիրի, Օձունի, Մեծավանի, Ակորի ու Շնողի քաղաքապետարանների միջև: Միջոցառմանը մասնակցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հուշագրի բոլոր մասնակիցները հաստատել են սոցիալ-տնտեսական կյանքում կանանց մասնակցությունը քաջալերելու հարցում իրենց հանձնառությունը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացումը Հայաստանում» նպատակ ունի Լոռիում նպաստել կանանց հզորացմանը` այս կերպ բարելավելով նրանց սոցիալ-տնտեսական վիճակը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մայիսին և իրականացվում է ՀԵԿԱ-ի կողմից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լոռու մարզն ունի աղքատության բարձր ցուցանիշ, մենք ծրագիրը սկսել ենք այստեղից: Մյուս պատճառը արտագաղթի բարձր մակարդակն է, հատկապես տղամարդկանց շրջանում: Որպես արդյունք, կանայք մնում են իրենց ընտանիքների միակ խնամակալները, սակայն շատ հաճախ նրանք ի վիճակի չեն լինում հաղթահարելու այս խնդիրը», - ասել է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Ծրագիրը նախատեսում է միջոցառումներ, որոնք կնպաստեն տեղական տնտեսության զարգացմանը, կկազմակերպվեն ուսուցողական և տեղեկատվական միջոցառումներ, քննարկումներ կանանց հետ՝ բարձրացնելու կանանց ձեռներեցության կարողությունը: Այն նաև ֆինանսական օժանդակություն կտրամադրի ծրագրի շահառուներին` քաջալերելու Լոռու մարզում ձեռնարկատիրական նախագծերի զարգացումը: «Լոռին, երկրի մյուս հատվածների նման, գործազրկության և աշխատանքային արտագաղթի խնդրի առջև է կանգնած: Այս իմաստով, կանայք նույնպես խնդիրներ ունեն աշխատանք գտնելու հացում, և ես վստահ եմ, որ տնտեսությանը և համայնքային զարգացմանը ներգրավվելով՝ կանայք աշխատանք գտնելու հնարավորություն կունենան», - ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և կտևի երեք տարի: Նախագծի գործընկերներն են CISP իտալական կազմակերպությունը, Լուռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը