Կրթության հնարավորություններ Եվրոպայում | EUNewsletter

Կրթության հնարավորություններ Եվրոպայում

16 July 2010

Ստանալով օտար լեզուների բակալավրի աստիճան` Հասմիկ Մացակյանը շարունակում էր երազել մեկ այլ մասնագիտության` զբոսաշրջության մասին: Հայաստանում չգտնելով համապատասխան մագիստրոսական դասընթացներ, որոնք, ըստ նրա, կտային հիմնավոր և բավարար գիտելիքներ, Հասմիկը Եվրոպայում կրթություն ստանալը դիտարկում էր որպես այլընտրանք: Բայց ինչպե՞ս այնտեղ հասնել: «Տեղեկատվության բացակայության պատճառով ես մեկ տարի կորցրի` նախքան կրթությունս Եվրոպայում շարունակելը»: Նախնական գիտելիքներ ձեռք բերելու համար Հասմիկը նախ` վեցամսյա նախամագիստրոսական կուրսեր անցավ Լոնդոն մետրոպոլիտ են (London Metropolitan) համալսարանում, որից հետո միայն ընդունվեց միջազգային տուրիզմի ղեկավարման ֆակուլտետ և ստացավ մագիստրոսի աստիճան:
«Դեպի եվրոպական կրթություն տանող ճանապարհներ գտնելը հայաստանաբնակ երիտասարդների համար հեշտ չէ», – ասում է Մարգարիտա Փահլևանյանը` լոնդոնյան համալսարանի մեկ այլ հայ շրջանավարտ: «Երբ որոշեցի սովորել Եվրոպայում, չգտա տեղեկատվության աղբյուրներ և մարդկանց, ովքեր կօգնեին կողմնորոշվել»: Մարգարիտայի տարերքը նույնպես զբոսաշրջությունն էր: Նա սկսեց «Ֆրենսիզ» (Frances) թագավորական դպրոցի նախամագիստրոսական դասընթացներից, որին հաջորդեց «Վեստմինստեր» (Westminster) համալսարանի զբոսաշրջության ղեկավարման ֆակուլտետի մագիստրոսի կոչումը: Լոնդոնում սովորելիս էլ այս երկու աղջիկները ծանոթացել են և որոշել` Հայաստան վերադառնալով` օգնել Եվրոպայում սովորել ցանկացող հայ երիտասարդներին:
Մտադրությունն իրականություն դարձավ.
Հասմիկը և Մարգարիտան 2010թ հունվարին Հայաստանում հիմնադրեցին «Լոնդոնում կրթության հնարավորություններ» գործակալությունը (London Education Opportunities): Վերջինս համապարփակ տեղեկություններ է տրամադրում Եվրոպայի լեզվաբանական թեքումով առաջատար դպրոցների, վարժարանների և համալսարանների վերաբերյալ, մանրամասնում ընդունելության գործընթացը:[pullquote]LEO-ն տեղեկատվություն է տրամադրում Եվրոպայի առաջատար կրթական համալիրների վերաբերյալ:[/pullquote]

Ներկայումս աղջիկները ղեկավարում են գործակալությունը, որը համագործակցում է Education First-ի հետ: Գործունեության արդեն իսկ առաջին ամիսներին գործակալություն են դիմել բազմաթիվ երիտասարդներ: Նրանցից ոմանք տավախություն ունեին` կապված եվրոպական ստանդարտներով սովորելու դժվարությունների հետ, բայց Հասմիկն ու Մարգարիտան մատնանշում են իրենց սեփական փորձը` նրանց սատարելու նպատակով: Գործակալությունը նախատեսում է օգնել ուսանողներին նաև կարճաժամկետ դասընթացների հնարավորություններ ստեղծելով: Այս ամառ 10-15 երիտասարդներից բաղկացած խումբ կուղարկվի Քեմբրիջի կամ Օքսֆորդի ամառային դպրոց` լեզվի մեկամսյա դասընթացների:

LEO: Վրացյան 80 , Երևան; (+374 10) 572862; (+374 91) 903969; info@leoarmenia.com; www.leoarmenia.com.
Եվրոպայում ուսման վերաբերյալ ավելին կարող եք գտնել http://ec.europa.eu/delegations/armenia/more_info/europe_study/index_en.htm էջում

Կրթության հնարավորություններ Եվրոպայում

Ստանալով օտար լեզուների բակալավրի աստիճան` Հասմիկ Մացակյանը շարունակում էր երազել մեկ այլ մասնագիտության` զբոսաշրջության մասին: Հայաստանում չգտնելով համապատասխան մագիստրոսական դասընթացներ, որոնք, ըստ նրա, կտային հիմնավոր և բավարար գիտելիքներ, Հասմիկը Եվրոպայում կրթություն ստանալը դիտարկում էր որպես այլընտրանք: Բայց ինչպե՞ս այնտեղ հասնել: «Տեղեկատվության բացակայության պատճառով ես մեկ տարի կորցրի` նախքան կրթությունս Եվրոպայում շարունակելը»: Նախնական գիտելիքներ ձեռք բերելու համար Հասմիկը նախ` վեցամսյա նախամագիստրոսական կուրսեր անցավ Լոնդոն մետրոպոլիտ են (London Metropolitan) համալսարանում, որից հետո միայն ընդունվեց միջազգային տուրիզմի ղեկավարման ֆակուլտետ և ստացավ մագիստրոսի աստիճան: «Դեպի եվրոպական կրթություն տանող ճանապարհներ գտնելը հայաստանաբնակ երիտասարդների համար հեշտ չէ», - ասում է Մարգարիտա Փահլևանյանը` լոնդոնյան համալսարանի մեկ այլ հայ շրջանավարտ: «Երբ որոշեցի սովորել Եվրոպայում, չգտա տեղեկատվության աղբյուրներ և մարդկանց, ովքեր կօգնեին կողմնորոշվել»: Մարգարիտայի տարերքը նույնպես զբոսաշրջությունն էր: Նա սկսեց «Ֆրենսիզ» (Frances) թագավորական դպրոցի նախամագիստրոսական դասընթացներից, որին հաջորդեց «Վեստմինստեր» (Westminster) համալսարանի զբոսաշրջության ղեկավարման ֆակուլտետի մագիստրոսի կոչումը: Լոնդոնում սովորելիս էլ այս երկու աղջիկները ծանոթացել են և որոշել` Հայաստան վերադառնալով` օգնել Եվրոպայում սովորել ցանկացող հայ երիտասարդներին: Մտադրությունն իրականություն դարձավ. Հասմիկը և Մարգարիտան 2010թ հունվարին Հայաստանում հիմնադրեցին «Լոնդոնում կրթության հնարավորություններ» գործակալությունը (London Education Opportunities): Վերջինս համապարփակ տեղեկություններ է տրամադրում Եվրոպայի լեզվաբանական թեքումով առաջատար դպրոցների, վարժարանների և համալսարանների վերաբերյալ, մանրամասնում ընդունելության գործընթացը:[pullquote]LEO-ն տեղեկատվություն է տրամադրում Եվրոպայի առաջատար կրթական համալիրների վերաբերյալ:[/pullquote] Ներկայումս աղջիկները ղեկավարում են գործակալությունը, որը համագործակցում է Education First-ի հետ: Գործունեության արդեն իսկ առաջին ամիսներին գործակալություն են դիմել բազմաթիվ երիտասարդներ: Նրանցից ոմանք տավախություն ունեին` կապված եվրոպական ստանդարտներով սովորելու դժվարությունների հետ, բայց Հասմիկն ու Մարգարիտան մատնանշում են իրենց սեփական փորձը` նրանց սատարելու նպատակով: Գործակալությունը նախատեսում է օգնել ուսանողներին նաև կարճաժամկետ դասընթացների հնարավորություններ ստեղծելով: Այս ամառ 10-15 երիտասարդներից բաղկացած խումբ կուղարկվի Քեմբրիջի կամ Օքսֆորդի ամառային դպրոց` լեզվի մեկամսյա դասընթացների: LEO: Վրացյան 80 , Երևան; (+374 10) 572862; (+374 91) 903969; info@leoarmenia.com; www.leoarmenia.com. Եվրոպայում ուսման վերաբերյալ ավելին կարող եք գտնել http://ec.europa.eu/delegations/armenia/more_info/europe_study/index_en.htm էջում