Արևելյան գործընկերության սեմինար. տեղական կառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ֆինանսավորման հնարավորություններ | EUNewsletter

Արևելյան գործընկերության սեմինար. տեղական կառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ֆինանսավորման հնարավորություններ

6 June 2014

Մայիսի 30-ին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի օգնական Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն ներկայացրեց Եվրոպական միության կողմից տարածաշրջանային կառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ֆինանսավորման հնարավորությունները՝ օգտագործելով ԵՄ ֆինանսական գործիքները: Հանդիպումն անցկացվեց «Արևելյան գործընկերության երկրներում հանրային կառավարման բարեփոխումներ տեղական ու տարածաշրջանային մակարդակում» սեմինարի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներ ու մասնագետներ ներկա էին՝ քննարկելու ոլորտում հնարավոր բարեփոխումները: Նավարոն ներկայացրեց Եվրոպական միության աջակցության հնարավոր տարբերակները ճիշտ կառավարման հնարավորությունները մեծացնելու հարցում: Դրանցից են Եվրոպական հարևանության գործիքը, որը ներառում է աջակցություն երկկողմանի հարաբերություններին, խրախուսական oգնություն, տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրեր և միջտարածաշրջանային գործիքը: Ըստ Նավարոյի՝ ԵՄ-ն հաստատակամ է օգնելու Արևելյան գործընկերության երկրներին՝ ճիշտ կառվարման հիմնական բաղադրիչներին հասնելու համար: Դրանք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ազատությունը, ԵՄ-ի ընդհանուր շուկա ինտեգրվելը, շարժունակությունն ու տարածաշրջանային հարաբերություները:
Սեմինարը կազմակերպվել էր Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հանրային կառավարման բարեփոխումների Արևելյան գործընկերության պլատֆորմի շրջանակներում

Արևելյան գործընկերության սեմինար. տեղական կառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ֆինանսավորման հնարավորություններ

Մայիսի 30-ին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի օգնական Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն ներկայացրեց Եվրոպական միության կողմից տարածաշրջանային կառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ֆինանսավորման հնարավորությունները՝ օգտագործելով ԵՄ ֆինանսական գործիքները: Հանդիպումն անցկացվեց «Արևելյան գործընկերության երկրներում հանրային կառավարման բարեփոխումներ տեղական ու տարածաշրջանային մակարդակում» սեմինարի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներ ու մասնագետներ ներկա էին՝ քննարկելու ոլորտում հնարավոր բարեփոխումները: Նավարոն ներկայացրեց Եվրոպական միության աջակցության հնարավոր տարբերակները ճիշտ կառավարման հնարավորությունները մեծացնելու հարցում: Դրանցից են Եվրոպական հարևանության գործիքը, որը ներառում է աջակցություն երկկողմանի հարաբերություններին, խրախուսական oգնություն, տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրեր և միջտարածաշրջանային գործիքը: Ըստ Նավարոյի՝ ԵՄ-ն հաստատակամ է օգնելու Արևելյան գործընկերության երկրներին՝ ճիշտ կառվարման հիմնական բաղադրիչներին հասնելու համար: Դրանք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ազատությունը, ԵՄ-ի ընդհանուր շուկա ինտեգրվելը, շարժունակությունն ու տարածաշրջանային հարաբերություները: Սեմինարը կազմակերպվել էր Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հանրային կառավարման բարեփոխումների Արևելյան գործընկերության պլատֆորմի շրջանակներում