Հայաստանում մեկնարկել է Էլեկտրոնային կառավարման ԵՄ նոր ծրագիրը | EUNewsletter

Հայաստանում մեկնարկել է Էլեկտրոնային կառավարման ԵՄ նոր ծրագիրը

25 December 2012

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-Էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ: Այն կոչված է ներդնելու էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակելու քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացումը և Հայաստանի քաղաքացիներին տրամադրելու կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի:
Ծրագրի շնորհանդեսին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել իր հարևաններին, Արևելյան գործընկերության երկրներին էլեկտրոնային կառավարման համակարգին անցնելու գործընթացում, մասնավորապես նշեց.
«Նոր մեկնարկող ծրագրի նպատակն է քաղաքացիների համար ստեղծել նոր միջոցներ ՀՀ կառավարության հետ հաղորդակցվելու առումով: Սա նաև կունենա հակակոռուպցիոն ազդեցություն և կնպաստի կառավարման համակարգի թափանցիկությանը: Համակարգն արդյունավետ կարող է գործել, եթե այն մեկուսի չլինի և իրականացվի վարչարարական բարեփոխումներին համընթաց», – ասել է Տրայան Հրիստեան:
Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև ազգային արխիվների թվայնացում, կստեղծվի վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, և կառավարության հետ կապ հաստատելու համար նոր էլեկտրոնային փոստի համակարգ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց 2008-2012 թթ-ին էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում իրականացված բարեփոխումները:
Ըստ նրա այս ժամանակահատվածում ներդրվել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնաին ռեգիստր` բիզնեսը գրանցելու համար, վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ, առցանց դիմումներ կառավարությանը և այլն:

«Այսօր պետական 40 մարմինների ներքին և միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս: Բարեփոխումների իրականացման նպատակն է բարձրացնել ՀՀ պետական կառավարման ոլորտում արդյունավետությունը», – ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ղեկավար Իվառ Թալոն ներկայացրեց ծրագիրն ամբողջությամբ: Ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հարկային ոլորտի բարեփոխումներին և ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգեր՝ դրական ազդեցություն թողնելով ժողովրդավարակն զարգացման, թափանցիկ գործունեության ապահովման ու հակակոռուպցիոն միջոցառումների վրա:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ֆինանսավորումը 1.3 միլիոն եվրո է կազմում: Ծրագրի տևողությունը 2 տարի է:

[gallery link=”file”

Հայաստանում մեկնարկել է Էլեկտրոնային կառավարման ԵՄ նոր ծրագիրը

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-Էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ: Այն կոչված է ներդնելու էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, օժանդակելու քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացումը և Հայաստանի քաղաքացիներին տրամադրելու կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղի: Ծրագրի շնորհանդեսին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել իր հարևաններին, Արևելյան գործընկերության երկրներին էլեկտրոնային կառավարման համակարգին անցնելու գործընթացում, մասնավորապես նշեց. «Նոր մեկնարկող ծրագրի նպատակն է քաղաքացիների համար ստեղծել նոր միջոցներ ՀՀ կառավարության հետ հաղորդակցվելու առումով: Սա նաև կունենա հակակոռուպցիոն ազդեցություն և կնպաստի կառավարման համակարգի թափանցիկությանը: Համակարգն արդյունավետ կարող է գործել, եթե այն մեկուսի չլինի և իրականացվի վարչարարական բարեփոխումներին համընթաց», - ասել է Տրայան Հրիստեան: Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև ազգային արխիվների թվայնացում, կստեղծվի վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, և կառավարության հետ կապ հաստատելու համար նոր էլեկտրոնային փոստի համակարգ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց 2008-2012 թթ-ին էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում իրականացված բարեփոխումները: Ըստ նրա այս ժամանակահատվածում ներդրվել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնաին ռեգիստր` բիզնեսը գրանցելու համար, վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ, առցանց դիմումներ կառավարությանը և այլն: «Այսօր պետական 40 մարմինների ներքին և միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս: Բարեփոխումների իրականացման նպատակն է բարձրացնել ՀՀ պետական կառավարման ոլորտում արդյունավետությունը», - ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ղեկավար Իվառ Թալոն ներկայացրեց ծրագիրն ամբողջությամբ: Ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հարկային ոլորտի բարեփոխումներին և ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգեր՝ դրական ազդեցություն թողնելով ժողովրդավարակն զարգացման, թափանցիկ գործունեության ապահովման ու հակակոռուպցիոն միջոցառումների վրա: «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ֆինանսավորումը 1.3 միլիոն եվրո է կազմում: Ծրագրի տևողությունը 2 տարի է: [gallery link="file"