E- Հայաստան. ներկան և հեռանկարները | EUNewsletter

E- Հայաստան. ներկան և հեռանկարները

30 September 2015

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը: Համաժողովն իր շուրջն էր համախմբել համապատասխան շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների, ովքեր անդրադարձել են էլեկտրոնային կառավարման հայեցակարգին, ոլորտի առաջընթացին և ապագա հնարավոր զարգացումներին:
Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը Հայաստանում զգալի փոփոխություններ է գրանցել ծախսերի արդյունավետ կառավարման և էլեկտրոնային թափանցիկ ծառայությունների զարգացման գործում: Մինչ օրս ԵՄ աջակցությամբ կառավարական հաստատություններում ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման Mulberry համակարգը, ինչպես նաև հարկ վճարողի և հարկային հաշվետվությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, մեկ պատուհանի սկզբունքով ավտոմեքենայի գրանցման, վարորդական վկայականի տրամադրման, երթևեկության տուգանքների առցանց վերահսկողության և վճարման էլեկտրոնային համակարգերը:
ARS_9977Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ խորհրդանիշն այսօր այսքան տեսանելի է էլեկտրոնային կառավարման և Հայաստանում դրա ապագայի համատեքստում: Այդ ծրագրերի ցուցակը շատ երկար է, դրանց թվում են էլ. վիզա համակարգը, բիզնեսի առցանց գրանցումը, էլ. ոստիկանությունը և այլն: ԵՄ-ն հաստատել է իր պատրաստակամությունը սատարելու Հայաստանում էլեկտրոնային կառավարմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին: Այդ ամենն իսկապես Հայաստանի կառավարության և այլ հայկական հաստատությունների շատ կարևոր գործողություններն և ձեռքբերումներն են: ԵՄ-ն ցանկանում է շարունակել սատարել Հայաստանին այդ ուղղությամբ նոր հաջողությունների հասնելու գործում: Ես շատ ուրախ եմ, որ Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով, քանի որ մեծ ձեռքբերումներ է գրանցել այս ոլորտում ոչ միայն տարածաշրջանային մակարդակով, այլև ողջ Եվրոպայի համատեքստում: Դա ցույց է տալիս, որ փոքր երկիրը կարող է լիդեր դառնալ՝ ներդրումներ կատարելով ապագային ուղղված կառավարման և տնտեսության ոլորտներում: Սա շատ լավ օրինակ է Հայաստանի համար»:
ARS_9895ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ևս հանդես է եկել բացման խոսքով. «ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը թե՛ մասնավոր հատվածում, թե՛ կառավարությունում: Մենք նպատակ ունենք ծառայությունների էլեկտրոնային մատուցումը հնարավորինս մատչելի դարձնել լայն հասարակությանը: Այս առումով շատ եմ կարևորում նման համաժողովների անցկացումը: Այսօր շատ կարևոր է նաև էստոնական փորձի քննարկումը, քանի որ Էստոնիան, լինելով փոքր երկիր, այս ոլորտում արդեն ունի մեծ նվաճումներ և էլեկտրոնային ծառայությունների մեծ շրջանակ ունի: Մենք ևս ունենք նվաճումներ, որոնց մասին արժե խոսել: Ոչ միայն անհրաժեշտ է խթանել լավ փորձը և նորարարությունը, այլև ստեղծել ընդհանուր ռեսուրս, ուր տարբեր մարդիկ կարող են մատուցել իրենց ծառայությունները համընդհանուր էլեկտրոնային հասարակության հիման վրա»:
ARS_9913ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը իր ելույթում շատ է կարևորել նման համաժողովների անցկացումը: «Երբ ՀԲԸՄ-ն քննարկումներ ունեցավ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ, մենք եկանք այն եզրակացության, որ այս միջոցառումը ունի երկու նպատակ: Նախ՝ ավելի մեծ շերտերին ծանոթացնել, թե ինչ է E-Governance-ը՝ էլեկտրոնային կառավարումը, և երկրորդը՝ քննարկել, թե այս պլատֆորմը ինչպես հնարավոր կլինի օգտագործել սփյուռքը ներգրավելու համար: Ինչո՞ւ ենք մենք համարում, որ այս պլատֆորմն այդքան կարևոր է, որովհետև այս ամենի շնորհիվ կառավարումը դառնում է ավելի թափանցիկ, և վերանում են շատ սահմաններ»:
Համաժողովի մասնակիցները քննարկել են հաջորդ քայլերը, որոնք ներառում են տեղեկատվությունը և ծառայությունները ավելի հեշտ կիրառելի ու մատչելի դարձնելը՝ տարբեր համակարգերը հնարավորինս ներդաշնակեցնելով, և սփյուռքի հետ հնարավոր համագործակցության ուսումնասիրությունը:
Համաժողովի բանախոսների թվում էին կառավարության անդամներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

E- Հայաստան. ներկան և հեռանկարները

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը: Համաժողովն իր շուրջն էր համախմբել համապատասխան շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների, ովքեր անդրադարձել են էլեկտրոնային կառավարման հայեցակարգին, ոլորտի առաջընթացին և ապագա հնարավոր զարգացումներին: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը Հայաստանում զգալի փոփոխություններ է գրանցել ծախսերի արդյունավետ կառավարման և էլեկտրոնային թափանցիկ ծառայությունների զարգացման գործում: Մինչ օրս ԵՄ աջակցությամբ կառավարական հաստատություններում ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման Mulberry համակարգը, ինչպես նաև հարկ վճարողի և հարկային հաշվետվությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, մեկ պատուհանի սկզբունքով ավտոմեքենայի գրանցման, վարորդական վկայականի տրամադրման, երթևեկության տուգանքների առցանց վերահսկողության և վճարման էլեկտրոնային համակարգերը: ARS_9977Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ խորհրդանիշն այսօր այսքան տեսանելի է էլեկտրոնային կառավարման և Հայաստանում դրա ապագայի համատեքստում: Այդ ծրագրերի ցուցակը շատ երկար է, դրանց թվում են էլ. վիզա համակարգը, բիզնեսի առցանց գրանցումը, էլ. ոստիկանությունը և այլն: ԵՄ-ն հաստատել է իր պատրաստակամությունը սատարելու Հայաստանում էլեկտրոնային կառավարմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին: Այդ ամենն իսկապես Հայաստանի կառավարության և այլ հայկական հաստատությունների շատ կարևոր գործողություններն և ձեռքբերումներն են: ԵՄ-ն ցանկանում է շարունակել սատարել Հայաստանին այդ ուղղությամբ նոր հաջողությունների հասնելու գործում: Ես շատ ուրախ եմ, որ Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով, քանի որ մեծ ձեռքբերումներ է գրանցել այս ոլորտում ոչ միայն տարածաշրջանային մակարդակով, այլև ողջ Եվրոպայի համատեքստում: Դա ցույց է տալիս, որ փոքր երկիրը կարող է լիդեր դառնալ՝ ներդրումներ կատարելով ապագային ուղղված կառավարման և տնտեսության ոլորտներում: Սա շատ լավ օրինակ է Հայաստանի համար»: ARS_9895ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ևս հանդես է եկել բացման խոսքով. «ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրոնային ծառայությունների զարգացմանը թե՛ մասնավոր հատվածում, թե՛ կառավարությունում: Մենք նպատակ ունենք ծառայությունների էլեկտրոնային մատուցումը հնարավորինս մատչելի դարձնել լայն հասարակությանը: Այս առումով շատ եմ կարևորում նման համաժողովների անցկացումը: Այսօր շատ կարևոր է նաև էստոնական փորձի քննարկումը, քանի որ Էստոնիան, լինելով փոքր երկիր, այս ոլորտում արդեն ունի մեծ նվաճումներ և էլեկտրոնային ծառայությունների մեծ շրջանակ ունի: Մենք ևս ունենք նվաճումներ, որոնց մասին արժե խոսել: Ոչ միայն անհրաժեշտ է խթանել լավ փորձը և նորարարությունը, այլև ստեղծել ընդհանուր ռեսուրս, ուր տարբեր մարդիկ կարող են մատուցել իրենց ծառայությունները համընդհանուր էլեկտրոնային հասարակության հիման վրա»: ARS_9913ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը իր ելույթում շատ է կարևորել նման համաժողովների անցկացումը: «Երբ ՀԲԸՄ-ն քննարկումներ ունեցավ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ, մենք եկանք այն եզրակացության, որ այս միջոցառումը ունի երկու նպատակ: Նախ՝ ավելի մեծ շերտերին ծանոթացնել, թե ինչ է E-Governance-ը՝ էլեկտրոնային կառավարումը, և երկրորդը՝ քննարկել, թե այս պլատֆորմը ինչպես հնարավոր կլինի օգտագործել սփյուռքը ներգրավելու համար: Ինչո՞ւ ենք մենք համարում, որ այս պլատֆորմն այդքան կարևոր է, որովհետև այս ամենի շնորհիվ կառավարումը դառնում է ավելի թափանցիկ, և վերանում են շատ սահմաններ»: Համաժողովի մասնակիցները քննարկել են հաջորդ քայլերը, որոնք ներառում են տեղեկատվությունը և ծառայությունները ավելի հեշտ կիրառելի ու մատչելի դարձնելը՝ տարբեր համակարգերը հնարավորինս ներդաշնակեցնելով, և սփյուռքի հետ հնարավոր համագործակցության ուսումնասիրությունը: Համաժողովի բանախոսների թվում էին կառավարության անդամներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: