«Երազանքների գիշեր» կենդանաբանական այգում | EUNewsletter

«Երազանքների գիշեր» կենդանաբանական այգում

4 July 2014

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգում առաջին անգամ անցկացվեց «Երազանքների գիշեր» միջոցառումը: Սա ավանդական միջոցառում է, որի շրջանակներում մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Չինաստանում և Հնդկաստանում կազմակերպում են ամենամյա տոնակատարություններ: Դրանց նպատակն է գունեղ տոնախմբություն կազմակերպել առողջական տարբեր խնդիրներ կամ հաշմանանդամություն ունեցող երեխաների համար:

Երևանը միացել է այդ տոնախմբություններին 2014թ.-ին: Կենդանաբանական այգին հյուրընկալեց ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների կամ խնամակալների հետ: Երեխաները հնարավորություն ունեցան միանալու թատերական, երաժշտական ու խաղային ծրագրին: շրջելու այգում և շփվելու կենդանիների հետ:

Տոնախմբությունից մեկ ամիս առաջ երեխաները գրել էին նամակներ՝ նշելով իրենց երազանքը: Հունիսի 28-ին նրանց հանձնվեցին «Երազանքի իրականացման հավաստագրեր» ու նվերներ: Համաձայն հավաստագրերի՝ նախագծի գործընկերները մեկ տարվա ընթացքում կիրանացնեն երեխաների երազանքները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լոուրենսը նույնպես ներկա էր միջոցառմանն ու մասնակիցներին հանձնեց նվերներ ԵՄ պատվիրակության անունից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը միացել էր «Երազանքների գիշեր» տոնախմբությանը՝ խթանելու երեխաների իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես, ներառական կրթության իրավունքը: 2005թ.-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգ, համաձայն որի` առաջին անգամ Հայաստանում հատուկ կարիքներ ունեցող երեխաները հնարավորություն ստացան սովորելու հանրակրթական դպրոցներում իրենց հասակակիցների հետ: Այժմ Հայաստանում կա մոտ 8000 հատուկ կարիքներ ունեցող երեխա: «Երազանքների գիշեր կենդանաբանական այգում միջոցառումը» դարձել է առաջին քայլն այդ երեխաներին ստվերից դուրս հանելու ուղղությամբ:

«Երազանքների գիշեր» կենդանաբանական այգում

Հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգում առաջին անգամ անցկացվեց «Երազանքների գիշեր» միջոցառումը: Սա ավանդական միջոցառում է, որի շրջանակներում մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Չինաստանում և Հնդկաստանում կազմակերպում են ամենամյա տոնակատարություններ: Դրանց նպատակն է գունեղ տոնախմբություն կազմակերպել առողջական տարբեր խնդիրներ կամ հաշմանանդամություն ունեցող երեխաների համար: Երևանը միացել է այդ տոնախմբություններին 2014թ.-ին: Կենդանաբանական այգին հյուրընկալեց ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների կամ խնամակալների հետ: Երեխաները հնարավորություն ունեցան միանալու թատերական, երաժշտական ու խաղային ծրագրին: շրջելու այգում և շփվելու կենդանիների հետ: Տոնախմբությունից մեկ ամիս առաջ երեխաները գրել էին նամակներ՝ նշելով իրենց երազանքը: Հունիսի 28-ին նրանց հանձնվեցին «Երազանքի իրականացման հավաստագրեր» ու նվերներ: Համաձայն հավաստագրերի՝ նախագծի գործընկերները մեկ տարվա ընթացքում կիրանացնեն երեխաների երազանքները: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լոուրենսը նույնպես ներկա էր միջոցառմանն ու մասնակիցներին հանձնեց նվերներ ԵՄ պատվիրակության անունից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը միացել էր «Երազանքների գիշեր» տոնախմբությանը՝ խթանելու երեխաների իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես, ներառական կրթության իրավունքը: 2005թ.-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգ, համաձայն որի` առաջին անգամ Հայաստանում հատուկ կարիքներ ունեցող երեխաները հնարավորություն ստացան սովորելու հանրակրթական դպրոցներում իրենց հասակակիցների հետ: Այժմ Հայաստանում կա մոտ 8000 հատուկ կարիքներ ունեցող երեխա: «Երազանքների գիշեր կենդանաբանական այգում միջոցառումը» դարձել է առաջին քայլն այդ երեխաներին ստվերից դուրս հանելու ուղղությամբ: