«Պատմի´ր ընկերոջդ» արշավը ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ մասին | EUNewsletter

«Պատմի´ր ընկերոջդ» արշավը ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ մասին

3 March 2014

2014 թ.-ի փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Հետազոտվի՛ր և ապրի՛ր: Պատմիր ընկերոջդ» արշավին: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Երևանում և Գավառում իրականացվեց քարոզարշավ, որի նպատակն էր ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին հասարակության իրազեկվածության բարձրացումը հատկապես երիտասարդների շրջանում, ինչպես նաև ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի նկատմամբ հետազոտմանը խրախուսելը:
ԵՄ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովան, ողջունելով ներկաներին, ասաց. «Այս նախաձեռնության կենտրոնում Հարավային Կովկասի և Ռուսաստանի միգրանտներն են և շարժունակ բնակչությունը: ԵՄ–ն ծրագիրը ֆինանսավորել է ավելի քան 970,000 եվրոյով: Մեր նպատակն էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բուժման միջոցով շոշափելիորեն բարձրացնել շահերի պաշտպանությունը, խորհրդատվությունը և իրազեկվածությունը»:
Վորլդ Վիժն Հայաստանի գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուքյանն ասաց, որ երիտասարդներին ներգրավվելու նպատակով արշավն իր մեջ ներառում էր սալսա պարի դասընթաց, որի ընթացքում նրանք տեղեկանում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ փոխանցման ուղիների, վարակի կանխարգելման մեթոդների և հետազոտման կարևորության մասին: Դասընթացն անցկացրեց Արևելյան Եվրոպայի երկրներում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց միության ներկայացուցիչ Յուլիա Ռասկևիչը: Լավագույն պարողներն ու վիկտորինայի հաղթողներն արժանացան նվերների:
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ռիսկային խմբի մաս են կազմում միգրանտները և որպես սեզոնային աշխատանքային միգրացիայի հետևանք՝ նրանց ընտանիքները: 1988-2014թթ. ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր 1,634 մարդ, որոնցից միայն 238 դեպք գրանցվել է 2013 թվականին: Այսօր Հայաստանում 18 տարեկանից ցածր 33 երեխա ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր է:
«Պատմի՛ր ընկերոջդ» արշավը կազմակերպվել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հկ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի օժանդակությամբ

«Պատմի´ր ընկերոջդ» արշավը ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ մասին

2014 թ.-ի փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Հետազոտվի՛ր և ապրի՛ր: Պատմիր ընկերոջդ» արշավին: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Երևանում և Գավառում իրականացվեց քարոզարշավ, որի նպատակն էր ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին հասարակության իրազեկվածության բարձրացումը հատկապես երիտասարդների շրջանում, ինչպես նաև ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի նկատմամբ հետազոտմանը խրախուսելը: ԵՄ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ինա Յանկուլովան, ողջունելով ներկաներին, ասաց. «Այս նախաձեռնության կենտրոնում Հարավային Կովկասի և Ռուսաստանի միգրանտներն են և շարժունակ բնակչությունը: ԵՄ–ն ծրագիրը ֆինանսավորել է ավելի քան 970,000 եվրոյով: Մեր նպատակն էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բուժման միջոցով շոշափելիորեն բարձրացնել շահերի պաշտպանությունը, խորհրդատվությունը և իրազեկվածությունը»: Վորլդ Վիժն Հայաստանի գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուքյանն ասաց, որ երիտասարդներին ներգրավվելու նպատակով արշավն իր մեջ ներառում էր սալսա պարի դասընթաց, որի ընթացքում նրանք տեղեկանում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ փոխանցման ուղիների, վարակի կանխարգելման մեթոդների և հետազոտման կարևորության մասին: Դասընթացն անցկացրեց Արևելյան Եվրոպայի երկրներում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց միության ներկայացուցիչ Յուլիա Ռասկևիչը: Լավագույն պարողներն ու վիկտորինայի հաղթողներն արժանացան նվերների: Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ռիսկային խմբի մաս են կազմում միգրանտները և որպես սեզոնային աշխատանքային միգրացիայի հետևանք՝ նրանց ընտանիքները: 1988-2014թթ. ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր 1,634 մարդ, որոնցից միայն 238 դեպք գրանցվել է 2013 թվականին: Այսօր Հայաստանում 18 տարեկանից ցածր 33 երեխա ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր է: «Պատմի՛ր ընկերոջդ» արշավը կազմակերպվել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հկ-ի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի օժանդակությամբ