Խեղված ճակատագրեր | EUNewsletter

Խեղված ճակատագրեր

23 March 2011

Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործութունների տարածումը մտահոգիչ է դառնում Հայաստանում: ՀՀ առաջին ատյանի դատարաններում 2000-2010թթ. ընթացքում սեռական բնույթի հանցագործությունների 112 զոհ է գրանցվել, որոնց ճնշող մեծամասնությունը` 101-ը, անչափահասներ են եղել:
«Հայաստանում անչափահասի նկատմամբ սեռական հանցագործության դեմ պայքարը ոչ միայն խիստ հրատապ է, այլև` մտահոգիչ, քանի որ  այս տիպի հանցագործությունները հայտնի են իրենց գաղտնի` լատենտային բնույթով: Ոչ ոք չի ցանկանում, որ ուրիշներն իմանան  իր երեխայի նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործության մասին», –  ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը փետրվարի 2-ին կազմակերպված «Սեռական հանցագործությունների անչափահաս զոհերի պաշտպանության խնդիրը ՀՀ-ում» թեմայով ասուլիսի ընթացքում:
Հայաստանի քրեական օրենսգիրքը բավականին մեղմ պատիժ է սահմանում անչափահասի սեռական անձեռնմխելիությունը խախտող հանցագործության պարագայում. ըստ վերոնշյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի` նավազագույնը 100000 դրամ և առավելագույնը` 2 տարի ազատազրկում: 2009 թվականի տվյալներով`18 նման դատական ակտերից միայն 3-ի դեպքում է որպես պատիժ նշանակվել ազատազրկում, մնացած դեպքերում սահմանվել է տուգանք: Դատախազության ներկայացուցիչը նշել է, որ պետք է վերանայել հոդվածը` սահմանելով միայն պարտադիր ազատազրկում:
«Եթե հանցագործները համոզված լինեն, որ պատիժը տուգանքով չի սահմանափակվի, հանցանքը գործելուց առաջ իրենք ևս կզգուշանան», – վստահեցրել է Եմ կողմից ֆինանսավորվող «Երեխաների թրաֆիկինգի կանխարգելումը Հայաստանում»  ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:

Ասուլիսը կազմակերպվել էր չեխական «Կարիքավոր մարդիկ» (People in Need) կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում

Խեղված ճակատագրեր

Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործութունների տարածումը մտահոգիչ է դառնում Հայաստանում: ՀՀ առաջին ատյանի դատարաններում 2000-2010թթ. ընթացքում սեռական բնույթի հանցագործությունների 112 զոհ է գրանցվել, որոնց ճնշող մեծամասնությունը` 101-ը, անչափահասներ են եղել: «Հայաստանում անչափահասի նկատմամբ սեռական հանցագործության դեմ պայքարը ոչ միայն խիստ հրատապ է, այլև` մտահոգիչ, քանի որ  այս տիպի հանցագործությունները հայտնի են իրենց գաղտնի` լատենտային բնույթով: Ոչ ոք չի ցանկանում, որ ուրիշներն իմանան  իր երեխայի նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործության մասին», -  ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը փետրվարի 2-ին կազմակերպված «Սեռական հանցագործությունների անչափահաս զոհերի պաշտպանության խնդիրը ՀՀ-ում» թեմայով ասուլիսի ընթացքում: Հայաստանի քրեական օրենսգիրքը բավականին մեղմ պատիժ է սահմանում անչափահասի սեռական անձեռնմխելիությունը խախտող հանցագործության պարագայում. ըստ վերոնշյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի` նավազագույնը 100000 դրամ և առավելագույնը` 2 տարի ազատազրկում: 2009 թվականի տվյալներով`18 նման դատական ակտերից միայն 3-ի դեպքում է որպես պատիժ նշանակվել ազատազրկում, մնացած դեպքերում սահմանվել է տուգանք: Դատախազության ներկայացուցիչը նշել է, որ պետք է վերանայել հոդվածը` սահմանելով միայն պարտադիր ազատազրկում: «Եթե հանցագործները համոզված լինեն, որ պատիժը տուգանքով չի սահմանափակվի, հանցանքը գործելուց առաջ իրենք ևս կզգուշանան», - վստահեցրել է Եմ կողմից ֆինանսավորվող «Երեխաների թրաֆիկինգի կանխարգելումը Հայաստանում»  ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Ասուլիսը կազմակերպվել էր չեխական «Կարիքավոր մարդիկ» (People in Need) կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում