Քննարկումներ մարդու իրավունքների շուրջ | EUNewsletter

Քննարկումներ մարդու իրավունքների շուրջ

1 December 2011

Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ հոկտեմբերի 28-ին Ֆրանսիական համալսարանում կազմակերպվել էր դասախոսություն` «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը որպես Եվրոպական միության հիմարար արժեք» խորագրով:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար ժան-Քրիստոֆ Գայրանդը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Երիտասարդ լսարանին իր գիտելիքներն ու փորձն է հաղորդել ԵՄ փորձագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Եվրոպական շարժման նախագահ Քրիստիան Ֆիլիպը: Նա ներկայացրել է այն գործիքները, որոնք Եվրոպան ստեղծել է պաշտպանելու համար իր հիմնարար արժեքները: ԵՄ փորձագետն ընդգծել է 2007 թվականին հիմնված Հիմնարար իրավունքների գործակալության դերը, որը սերտորեն համագործակցում է ազգային ու եվրոպական մակարդակներով գործող մյուս կառույցների հետ:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նմանօրինակ դասախոսությունների նպատակն է խթանել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը և աջակցել Հայաստանին` հետևելու ժողովրդավարությանն առնչվող եվրոպական չափանիշներին

Քննարկումներ մարդու իրավունքների շուրջ

Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ հոկտեմբերի 28-ին Ֆրանսիական համալսարանում կազմակերպվել էր դասախոսություն` «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը որպես Եվրոպական միության հիմարար արժեք» խորագրով: Ողջույնի խոսքով հանդես են եկել Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար ժան-Քրիստոֆ Գայրանդը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Երիտասարդ լսարանին իր գիտելիքներն ու փորձն է հաղորդել ԵՄ փորձագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Եվրոպական շարժման նախագահ Քրիստիան Ֆիլիպը: Նա ներկայացրել է այն գործիքները, որոնք Եվրոպան ստեղծել է պաշտպանելու համար իր հիմնարար արժեքները: ԵՄ փորձագետն ընդգծել է 2007 թվականին հիմնված Հիմնարար իրավունքների գործակալության դերը, որը սերտորեն համագործակցում է ազգային ու եվրոպական մակարդակներով գործող մյուս կառույցների հետ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նմանօրինակ դասախոսությունների նպատակն է խթանել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը և աջակցել Հայաստանին` հետևելու ժողովրդավարությանն առնչվող եվրոպական չափանիշներին