Ռեժիսորներ առանց սահմանների | EUNewsletter

Ռեժիսորներ առանց սահմանների

10 Հուլիս 2014
IMG_7274

Հուլիսի 3-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրն անցկացրեց մամլո ասուլիս՝ ներկայացնելու իրենց գործունեությունը, արդյունքներն ու ապագա ծրագրերը: Ասուլիսի խոսնակներն էին ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանն ու արտաքին կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը:
ՌԱՍ ծրագիրը մեկնարկել է 2011 թ. հոկտեմբերին Եվրոպական միության աջակցությամբ: Այն նպատակ ուներ միավորելու մասնագետների Արևելյան գործընկերության երկրներից ու հավաքելու նրանց մեկ միջավայրում:

«Մեր նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի մասնագետներին տալ հնարավորություն ծանոթանալու եվրոպական ֆիլմարտադրության հետ: Համատեղ կինոնախագծերից ստացած գիտելիքներն ու փորձը պետք է հասանելի լինեն հայ երիտասարդներին: Այսօր ֆիլմարտադրությունն ամենակարևոր արվեստն է համարվում, որը, սակայն, չի կարող գոյատևել առանց համատեղ նախագծերի ու կապերի»,- ասաց տկն. Հարությունյանը: Նա հավելեց, որ առաջին հերթին հայ ռեժիսորները պետք է փնտրեն տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ, և ոչ թե մանգամից ցանկանան համագործակցել Արևմտյան Եվրոպայի ֆիլմարտադրողների հետ:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին «Ոսկե Ծիրան» 11-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում կայանալիք մի շարք միջոցառումներ: Դրանց թվում է Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ կինոարտադրության 8-րդ համաժողովը, որը կկայանա հուլիսի 15-17-ը: Սա ամենամյա միջոցառում է, որ նպատակ ունի խթանելու ֆիլմարտադրությունը Արևելյան գործընկերության երկրներում: Նախագծի շրջանակներում ներկայացված 24 ֆիլմերից ընտրվել է 14 ֆիլմ, որոնք կմրցեն երեք դրամաշնորհների համար՝ 5,000 և 3,500 եվրո արժողությամբ: Դրանց թվում են ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից ու ևս մի քանի համատեղ արտադրության ֆիլմեր:

Ռեժիսորներ առանց սահմանների

Հուլիսի 3-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրն անցկացրեց մամլո ասուլիս՝ ներկայացնելու իրենց գործունեությունը, արդյունքներն ու ապագա ծրագրերը: Ասուլիսի խոսնակներն էին ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանն ու արտաքին կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը: ՌԱՍ ծրագիրը մեկնարկել է 2011 թ. հոկտեմբերին Եվրոպական միության աջակցությամբ: Այն նպատակ ուներ միավորելու մասնագետների Արևելյան գործընկերության երկրներից ու հավաքելու նրանց մեկ միջավայրում: «Մեր նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի մասնագետներին տալ հնարավորություն ծանոթանալու եվրոպական ֆիլմարտադրության հետ: Համատեղ կինոնախագծերից ստացած գիտելիքներն ու փորձը պետք է հասանելի լինեն հայ երիտասարդներին: Այսօր ֆիլմարտադրությունն ամենակարևոր արվեստն է համարվում, որը, սակայն, չի կարող գոյատևել առանց համատեղ նախագծերի ու կապերի»,- ասաց տկն. Հարությունյանը: Նա հավելեց, որ առաջին հերթին հայ ռեժիսորները պետք է փնտրեն տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ, և ոչ թե մանգամից ցանկանան համագործակցել Արևմտյան Եվրոպայի ֆիլմարտադրողների հետ: Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին «Ոսկե Ծիրան» 11-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում կայանալիք մի շարք միջոցառումներ: Դրանց թվում է Ռեժիսորներ առանց սահմանների համատեղ կինոարտադրության 8-րդ համաժողովը, որը կկայանա հուլիսի 15-17-ը: Սա ամենամյա միջոցառում է, որ նպատակ ունի խթանելու ֆիլմարտադրությունը Արևելյան գործընկերության երկրներում: Նախագծի շրջանակներում ներկայացված 24 ֆիլմերից ընտրվել է 14 ֆիլմ, որոնք կմրցեն երեք դրամաշնորհների համար՝ 5,000 և 3,500 եվրո արժողությամբ: Դրանց թվում են ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից ու ևս մի քանի համատեղ արտադրության ֆիլմեր: