«Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորում Երևանում | EUNewsletter

«Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորում Երևանում

11 July 2012

2012 թվականից ի վեր Եվրոպական միությունն աջակցում է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) մշակույթային ծրագրին: Վերջինիս շրջանակներում, հուլիսի 10-ին «Ոսկե Ծիրանե Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, մեկնարկել է ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումը` ուղղված է Արևելյան գործընկերության (ԱԳ) մասնակից երկրներում ֆիլմարտադրության խթանմանն ու նոր տաղանդների բացահայտմանը:
ՌԱՍ ֆորումի առանցքային նպատակը միջսահմանային, մշակութային և տնտեսական համագործակցության խթանումն է` տարածաշրջանային կինոարտադրողների, կինոարտադրությանն աջակցող կազմակերպությունների և աշխարհի ամենատարբեր անկյուններից հավաքված փորձագետների համար ցանցային համագործակցության հենքի ստեղծման միջոցով: Ինչպես նաև բարելավել սկսնակ կինոարտադրողների կարողությունները և գրանտների միջոցով մեկնարկ տալ խոստումնալից նախագծերի իրականացմանը: Երևանում ծրագրի հանդիսավոր բացման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Գայրանդն ընդգծել է. «Մշակույթն այս տարածաշրջանի զարգացման և միջպետական համագործակցության խթանման ԵՄ տեսլականի մի մասն է»:
Ֆորումը նպատակ ուներ աջակցելու տաղանդավոր կինոռեժիսորներին և համատեղ կինոարտադրությանը Արևելյան գործընկերության երկրներում: Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինաի և Թուրքիայի նորահայտ կինոարտադրողների կողմից ներկայացվել էր մասնակցության 21 հայտ: Ընտրված 9 կինոնախագծերի ռեժիսորները և պրոդյուսերները հրավիրվել էին Երևան՝ մասնակցելու ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումի եռօրյա դասընթացներին: Այն ներառում էր վերապատրաստման կարճատև կուրսերի բազմակողմանի ծրագրեր, կինոարտադրության մասնագետների հետ հանդիպումներ և ցանցային համագործակցություն: Իսկ հուլիսի 12-ին հայտարարվեցին հաղթող նախագծերն ու դրանց հաղթողների անունները:

Գլխավոր մրցանակը` 5000 եվրո, լավագույն նախագծի համար շնորհվեց Կետի Մաչավարիանիի և Սոպո Բազգաձեի «Ձեռքերդ վեր» վրացական նախագծին: Համատեղ արտադրության մրցանակը` 3500 եվրո, տրվել է «Ռնգեղջյուր» ուկրաինական ֆիլմի նախագծին, որի ռեժիսորը Օլեգ Սենտսովն է, պրոդյուսերը` Օլգա Ժուրժենկոն: 3500 եվրո մրցանակի արժանացավ նաև ուկրաինական մեկ այլ` Միրոսլավ Սլաբոպիցկու և Իգոր Սավիչենկոյի «Ցեղը» նախագիծը, որում հեղինակներն անդրադարձել են Արևելյան գործընկերության տարածաշրջանում հանդուրժողականության և ընդհանուր սոցիալական խնդրիներին:

[gallery link=”file”

«Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորում Երևանում

2012 թվականից ի վեր Եվրոպական միությունն աջակցում է «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) մշակույթային ծրագրին: Վերջինիս շրջանակներում, հուլիսի 10-ին «Ոսկե Ծիրանե Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, մեկնարկել է ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումը` ուղղված է Արևելյան գործընկերության (ԱԳ) մասնակից երկրներում ֆիլմարտադրության խթանմանն ու նոր տաղանդների բացահայտմանը: ՌԱՍ ֆորումի առանցքային նպատակը միջսահմանային, մշակութային և տնտեսական համագործակցության խթանումն է` տարածաշրջանային կինոարտադրողների, կինոարտադրությանն աջակցող կազմակերպությունների և աշխարհի ամենատարբեր անկյուններից հավաքված փորձագետների համար ցանցային համագործակցության հենքի ստեղծման միջոցով: Ինչպես նաև բարելավել սկսնակ կինոարտադրողների կարողությունները և գրանտների միջոցով մեկնարկ տալ խոստումնալից նախագծերի իրականացմանը: Երևանում ծրագրի հանդիսավոր բացման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Գայրանդն ընդգծել է. «Մշակույթն այս տարածաշրջանի զարգացման և միջպետական համագործակցության խթանման ԵՄ տեսլականի մի մասն է»: Ֆորումը նպատակ ուներ աջակցելու տաղանդավոր կինոռեժիսորներին և համատեղ կինոարտադրությանը Արևելյան գործընկերության երկրներում: Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինաի և Թուրքիայի նորահայտ կինոարտադրողների կողմից ներկայացվել էր մասնակցության 21 հայտ: Ընտրված 9 կինոնախագծերի ռեժիսորները և պրոդյուսերները հրավիրվել էին Երևան՝ մասնակցելու ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումի եռօրյա դասընթացներին: Այն ներառում էր վերապատրաստման կարճատև կուրսերի բազմակողմանի ծրագրեր, կինոարտադրության մասնագետների հետ հանդիպումներ և ցանցային համագործակցություն: Իսկ հուլիսի 12-ին հայտարարվեցին հաղթող նախագծերն ու դրանց հաղթողների անունները: Գլխավոր մրցանակը` 5000 եվրո, լավագույն նախագծի համար շնորհվեց Կետի Մաչավարիանիի և Սոպո Բազգաձեի «Ձեռքերդ վեր» վրացական նախագծին: Համատեղ արտադրության մրցանակը` 3500 եվրո, տրվել է «Ռնգեղջյուր» ուկրաինական ֆիլմի նախագծին, որի ռեժիսորը Օլեգ Սենտսովն է, պրոդյուսերը` Օլգա Ժուրժենկոն: 3500 եվրո մրցանակի արժանացավ նաև ուկրաինական մեկ այլ` Միրոսլավ Սլաբոպիցկու և Իգոր Սավիչենկոյի «Ցեղը» նախագիծը, որում հեղինակներն անդրադարձել են Արևելյան գործընկերության տարածաշրջանում հանդուրժողականության և ընդհանուր սոցիալական խնդրիներին: [gallery link="file"