ՌԱՍ ծրագիրն ընդլայնում է հաջողության սահմանները | EUNewsletter

ՌԱՍ ծրագիրն ընդլայնում է հաջողության սահմանները

29 July 2013

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը իրականացվում է ԵՄ աջակցությամբ, 2013 թվականի հունիսի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մինչև այժմ ունեցած հաջողությունները և առաջիկա ծրագրերը:
2011 թվականին հիմնադրված ՌԱՍ նախագիծը նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS Ուկրաինայի, Վրաստանի Պրոմեթևս կինոարվեստի կենտրոնի և INTERNEWS Հայաստանի կողմից:
Կազմակերպիչների խոսքով՝ ծրագիրը միջազգային ճանաչում է ձեռք բերել աշխարհահռչակ փառատոների մասնակցելու շնորհիվ:
110 երիտասարդ կինոգործիչ`ռեժիսոր և պրոդյուսեր, մասնակցել է այս ընթացքում Երևանում, Թբիլիսիում և Ստանբուլում ՌԱՍ-ի կազմակերպած դասընթացներին:
Ծրագիրն ունի մի շարք առանցքային նախագծեր. «Ֆիլմեր առանց սահմանների» ինտերնետային ցանցը (www.dabhub.com), Կինո դասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ, կինոլրագրություն առանց սահմանների, տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում և այլն:
2012 թվականի հունիսի 9-11-ը անցկացված 6-րդ ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումին ներկայացվել է ինը ֆիլմի նախագիծ: Հաղթողները Վրաստանից Քեթի Մաչավարիանին և Սոփո Բազգաձեն են եղել՝ «Hands Up» ֆիլմով: Նրանք ստացան 5 000 եվրոյին համարժեք գլխավոր մրցանակը:

Ուկրաինական երկու նախագծերը՝ Օլեգ Սենցովի և Օլգա Ժուրժենկոյի «Rhino» և Միրոսլավ Սլաբոսֆիտսկիի և Իգոր Սավիչենկոյի «The Tribe»-ը ևս արժանացան մրցանակի:
ՌԱՍ-ի շատ մասնակիցներ, իրենց նախագծերով, հաջողություններ են գրանցել ազգային և միջազգային մակարդակով: Օրինակ ՌԱՍ-ի նախկին մասնակից Մարիա Սաակյանի «I am going to change my name» նախագիծն արժանացել է հայկակական «Հայակ» 2013 թվականի կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակի: Այն նաև «Ոսկե ծիրան» 2013 թվականի կինոփառատոնի ժամանակ ընտրվել է «Հայկական պանորամա» մրցույթում:

ՌԱՍ ծրագիրն ընդլայնում է հաջողության սահմանները

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը իրականացվում է ԵՄ աջակցությամբ, 2013 թվականի հունիսի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մինչև այժմ ունեցած հաջողությունները և առաջիկա ծրագրերը: 2011 թվականին հիմնադրված ՌԱՍ նախագիծը նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS Ուկրաինայի, Վրաստանի Պրոմեթևս կինոարվեստի կենտրոնի և INTERNEWS Հայաստանի կողմից: Կազմակերպիչների խոսքով՝ ծրագիրը միջազգային ճանաչում է ձեռք բերել աշխարհահռչակ փառատոների մասնակցելու շնորհիվ: 110 երիտասարդ կինոգործիչ`ռեժիսոր և պրոդյուսեր, մասնակցել է այս ընթացքում Երևանում, Թբիլիսիում և Ստանբուլում ՌԱՍ-ի կազմակերպած դասընթացներին: Ծրագիրն ունի մի շարք առանցքային նախագծեր. «Ֆիլմեր առանց սահմանների» ինտերնետային ցանցը (www.dabhub.com), Կինո դասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ, կինոլրագրություն առանց սահմանների, տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում և այլն: 2012 թվականի հունիսի 9-11-ը անցկացված 6-րդ ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումին ներկայացվել է ինը ֆիլմի նախագիծ: Հաղթողները Վրաստանից Քեթի Մաչավարիանին և Սոփո Բազգաձեն են եղել՝ «Hands Up» ֆիլմով: Նրանք ստացան 5 000 եվրոյին համարժեք գլխավոր մրցանակը: Ուկրաինական երկու նախագծերը՝ Օլեգ Սենցովի և Օլգա Ժուրժենկոյի «Rhino» և Միրոսլավ Սլաբոսֆիտսկիի և Իգոր Սավիչենկոյի «The Tribe»-ը ևս արժանացան մրցանակի: ՌԱՍ-ի շատ մասնակիցներ, իրենց նախագծերով, հաջողություններ են գրանցել ազգային և միջազգային մակարդակով: Օրինակ ՌԱՍ-ի նախկին մասնակից Մարիա Սաակյանի «I am going to change my name» նախագիծն արժանացել է հայկակական «Հայակ» 2013 թվականի կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակի: Այն նաև «Ոսկե ծիրան» 2013 թվականի կինոփառատոնի ժամանակ ընտրվել է «Հայկական պանորամա» մրցույթում: