Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն | EUNewsletter

Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն

8 April 2014

Մարտի 26-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի ամփոփիչ հանդիպումը: ԵՄ կողմից ֆինանսավորված այս ծրագիրն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ծրագիրը նպատակ ուներ իրազեկելու աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին ՄԻԱՎ-ի մասին՝ դրանով իսկ վերացնելով նրանց մոտ հետազոտվելու վախը: Կազմակերպիչները փորձել են բարելավել իշխանական կառույցների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը, ինչպես նաև հասանելի դարձնել առոջապահական ծառայությունները միգրանտների ու նրանց ընտանիքների համար և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում:
Եվ իրոք, ՄԻԱՎ վարակի հանդեպ ամենախոցելի խումբը հենց աշխատանքային միգրանտներն են, ովքեր հեռանում են այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն՝ լուծելու սոցիալական խնդիրները: Համաձայն ՌԴ օրենսդրության՝ աշխատանքային միգրանտներն ունեն բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորություն: Սակայն ՄԻԱՎ-ը հայտնաբերելու դեպքում միգրանտները պետք է լքեն երկիրը: Հետևաբար, միգրանտների մեծամասնությունը խուսափում է ՄԻԱՎ հետազոտումից: Հայաստան վերադառնալուց հետո էլ նրանց սահմանափակում է բացահայտված լինելու վախը, ու նրանք նորից հետազոտություն չեն անցնում:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ասաց. «Այս նախագծի ամենակարևոր ձեռքբերումներից ես համարում եմ այն, որ մեզ հաջողվեց տեղեկացնել մարդկանց: Ընդհանուր առմամբ երկու տարվա ընթացքում մենք անցկացրեցինք 67 սեմինար՝ ընդգրկելով 2,010 մասնակիցի, ինչպես նաև 48 մասնագետ անցավ սոցիալական աշխատողների վերապատրաստում: Մենք Հայաստանի մարզերում անցկացրեցինք դասընթացներ առողջապահության ոլորտի աշխատողների համար, ինչպես նաև կազմակերպեցինք ֆոկուս խմբերի քննարկումներ ՄԻԱՎ վարակակիր մարդկանց ու աշխատանքային միգրանտների հետ»:
Երկու տարվա ընթացքում կազմակերպիչ ընկերությունների աշխատակիցները կազմակերպել են դասընթացների ու սեմինարների շարք Գավառում, Ստեփանավանում, Վանաձորում և Երևանում: Բացի այդ, 2013 հուլիսին շարժական լաբորատորիաներ են գործել Երևանում, որտեղ մարդիկ անանուն հետազոտություն են անցել: Ընդհանուր առմամբ 450 մարդ անցել է արյան հետազոտություն, որից 150-ը՝ մեկ օրվա ընթացքում: 2013թ. դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանը միացավ ՄԻԱՎ իրազեկման եվրոպական շաբաթին: Այս նախաձեռնության շրջանակներում ևս կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ինչպես նաև թատերական ներկայացումներ:

Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն

Մարտի 26-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի ամփոփիչ հանդիպումը: ԵՄ կողմից ֆինանսավորված այս ծրագիրն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրը նպատակ ուներ իրազեկելու աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին ՄԻԱՎ-ի մասին՝ դրանով իսկ վերացնելով նրանց մոտ հետազոտվելու վախը: Կազմակերպիչները փորձել են բարելավել իշխանական կառույցների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը, ինչպես նաև հասանելի դարձնել առոջապահական ծառայությունները միգրանտների ու նրանց ընտանիքների համար և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում: Եվ իրոք, ՄԻԱՎ վարակի հանդեպ ամենախոցելի խումբը հենց աշխատանքային միգրանտներն են, ովքեր հեռանում են այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն՝ լուծելու սոցիալական խնդիրները: Համաձայն ՌԴ օրենսդրության՝ աշխատանքային միգրանտներն ունեն բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորություն: Սակայն ՄԻԱՎ-ը հայտնաբերելու դեպքում միգրանտները պետք է լքեն երկիրը: Հետևաբար, միգրանտների մեծամասնությունը խուսափում է ՄԻԱՎ հետազոտումից: Հայաստան վերադառնալուց հետո էլ նրանց սահմանափակում է բացահայտված լինելու վախը, ու նրանք նորից հետազոտություն չեն անցնում: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն ասաց. «Այս նախագծի ամենակարևոր ձեռքբերումներից ես համարում եմ այն, որ մեզ հաջողվեց տեղեկացնել մարդկանց: Ընդհանուր առմամբ երկու տարվա ընթացքում մենք անցկացրեցինք 67 սեմինար՝ ընդգրկելով 2,010 մասնակիցի, ինչպես նաև 48 մասնագետ անցավ սոցիալական աշխատողների վերապատրաստում: Մենք Հայաստանի մարզերում անցկացրեցինք դասընթացներ առողջապահության ոլորտի աշխատողների համար, ինչպես նաև կազմակերպեցինք ֆոկուս խմբերի քննարկումներ ՄԻԱՎ վարակակիր մարդկանց ու աշխատանքային միգրանտների հետ»: Երկու տարվա ընթացքում կազմակերպիչ ընկերությունների աշխատակիցները կազմակերպել են դասընթացների ու սեմինարների շարք Գավառում, Ստեփանավանում, Վանաձորում և Երևանում: Բացի այդ, 2013 հուլիսին շարժական լաբորատորիաներ են գործել Երևանում, որտեղ մարդիկ անանուն հետազոտություն են անցել: Ընդհանուր առմամբ 450 մարդ անցել է արյան հետազոտություն, որից 150-ը՝ մեկ օրվա ընթացքում: 2013թ. դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանը միացավ ՄԻԱՎ իրազեկման եվրոպական շաբաթին: Այս նախաձեռնության շրջանակներում ևս կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ինչպես նաև թատերական ներկայացումներ: