CORLEAP բյուրոյի հանդիպում Հայաստանում | EUNewsletter

CORLEAP բյուրոյի հանդիպում Հայաստանում

22 September 2015

Սեպտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվեց ԱլԳ երկրների տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը (CORLEAP)։ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային ներկայացուցիչները, ովքեր կազմում են CORLEAP-ի բյուրոն, հրավիրվել էին Երևան՝ մասնակցելու սպասվող միջոցառումներին: 2016–2017թթ.-ին ընդառաջ անդամները հաստատեցին գործողությունների ծրագիր և վերահաստատեցին ընդհանուր նպատակների հետամուտ լինելու իրենց հանձնառությունը։
ԱլԳ երկրների տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը (CORLEAP) ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011թ.՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրներին տարածաշրջանային և տեղական հարթություն բերելու նպատակով։ CORLEAP-ը համախմբում է 36 տարածաշրջանային և տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, ովքեր ներկայացնում են ԵՄ-ն, և 18-ը՝ Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)։
Մայիսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը գնահատեց CORLEAP-ի աշխատանքը կառավարության տարածաշրջանային և համայնքային մակարդակում համագործակցությունը խթանելու ոլորտում և կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին երաշխավորելու պատշաճ և թիրախավորված աջակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանային և համայնքային կառավարություններին։ CORLEAP-ի 2016-2017թթ. Գործողությունների ծրագիրը, որը Երևանում հաստատել են Բյուրոյի անդամները, գերակայություններ է սահմանում Արևելյան գործընկերության երկրներում տեղական և տարածքային իշխանությունների ապակենտրոնացմանը, հզորացմանը և ֆինանսական հնարավորություններին առնչվող հետագա գործողությունների համար։
ARS_3164Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում CORLEAP-ի համանախագահ, Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան ասել է. «Բոլոր այդ գործոնները նպաստում են գործարարության միջավայրի բարելավմանը և միջսահմանային ու տարածքային համագործակցությանը։ Ռիգայի գագաթաժողովը ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության հետագա զարգացման ելակետ էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Անդամ պետությունները հաստատեցին մեր խնդրանքը ֆինանսական նոր միջոցների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն տարածքային զարգացման և տեղական մակարդակում հզորացման նպատակով։ Մենք նաև ջատագով ենք անհատական և հատուկ մշակված մոտեցման, որը պետք է ընդունվի ԵՄ-ի կողմից ցանկացած առանձին գործընկեր երկրի, այդ թվում՝ Հայաստանի ակնկալիքների, հնարավորությունների և խնդիրների հետ կապված»։
Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համանախագահ Էմին Երիցյանն ասել է. «Մեր ուշադրությունը շարունակելու է բևեռվել ապակենտրոնացման և հանրային կառավարման բարեփոխմանը՝ միևնույն ժամանակ հարթակ տրամադրելով տարբեր ոլորտներում լավագույն գործելակերպի փոխանակման համար։ Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումը կարող է լավ օրինակ ծառայել գործընկեր մյուս երկրների համար։ Մենք նաև հետապնդում ենք ԵՄ ֆինանսավորումը մեր տեղական և տարածքային իշխանությունների համար դյուրին դարձնելու և հանրային արդյունավետ և հուսալի կառավարման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակ»։

CORLEAP բյուրոյի հանդիպում Հայաստանում

Սեպտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվեց ԱլԳ երկրների տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը (CORLEAP)։ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային ներկայացուցիչները, ովքեր կազմում են CORLEAP-ի բյուրոն, հրավիրվել էին Երևան՝ մասնակցելու սպասվող միջոցառումներին: 2016–2017թթ.-ին ընդառաջ անդամները հաստատեցին գործողությունների ծրագիր և վերահաստատեցին ընդհանուր նպատակների հետամուտ լինելու իրենց հանձնառությունը։ ԱլԳ երկրների տարածաշրջանային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը (CORLEAP) ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011թ.՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրներին տարածաշրջանային և տեղական հարթություն բերելու նպատակով։ CORLEAP-ը համախմբում է 36 տարածաշրջանային և տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, ովքեր ներկայացնում են ԵՄ-ն, և 18-ը՝ Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)։ Մայիսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը գնահատեց CORLEAP-ի աշխատանքը կառավարության տարածաշրջանային և համայնքային մակարդակում համագործակցությունը խթանելու ոլորտում և կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին երաշխավորելու պատշաճ և թիրախավորված աջակցություն Արևելյան գործընկերության տարածաշրջանային և համայնքային կառավարություններին։ CORLEAP-ի 2016-2017թթ. Գործողությունների ծրագիրը, որը Երևանում հաստատել են Բյուրոյի անդամները, գերակայություններ է սահմանում Արևելյան գործընկերության երկրներում տեղական և տարածքային իշխանությունների ապակենտրոնացմանը, հզորացմանը և ֆինանսական հնարավորություններին առնչվող հետագա գործողությունների համար։ ARS_3164Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում CORLEAP-ի համանախագահ, Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան ասել է. «Բոլոր այդ գործոնները նպաստում են գործարարության միջավայրի բարելավմանը և միջսահմանային ու տարածքային համագործակցությանը։ Ռիգայի գագաթաժողովը ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության հետագա զարգացման ելակետ էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Անդամ պետությունները հաստատեցին մեր խնդրանքը ֆինանսական նոր միջոցների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն տարածքային զարգացման և տեղական մակարդակում հզորացման նպատակով։ Մենք նաև ջատագով ենք անհատական և հատուկ մշակված մոտեցման, որը պետք է ընդունվի ԵՄ-ի կողմից ցանկացած առանձին գործընկեր երկրի, այդ թվում՝ Հայաստանի ակնկալիքների, հնարավորությունների և խնդիրների հետ կապված»։ Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող համանախագահ Էմին Երիցյանն ասել է. «Մեր ուշադրությունը շարունակելու է բևեռվել ապակենտրոնացման և հանրային կառավարման բարեփոխմանը՝ միևնույն ժամանակ հարթակ տրամադրելով տարբեր ոլորտներում լավագույն գործելակերպի փոխանակման համար։ Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումը կարող է լավ օրինակ ծառայել գործընկեր մյուս երկրների համար։ Մենք նաև հետապնդում ենք ԵՄ ֆինանսավորումը մեր տեղական և տարածքային իշխանությունների համար դյուրին դարձնելու և հանրային արդյունավետ և հուսալի կառավարման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակ»։