Կշարունակվի ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթական ծրագրերին | EUNewsletter

Կշարունակվի ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթական ծրագրերին

16 December 2013

Նոյեմբերի 9-ին ԵՄ հայաստանյան կենտրոնում տեղի ունեցավ ԵՄ շրջանավարտների ցանցի հիմնադիր հանդիպումը: Ցանցի ստեղծման նպատակը եվրոպական կրթական ծրագրերի նախկին մասնակիցներին միավորելն է: Այն կնպաստի եվրոպական կրթական ծրագրերում երիտասարդների ներգրավմանը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ասպարեզներում` տրամադրելով տեղեկատվություն, աջակցություն և ուղղորդում:
Արդյունքում, օգտագործելով կրթությունը որպես հաղորդակցության հզոր խողովակ` ԵՄ շրջանավարտների ցանցը կնպաստի ԵՄ կրթական ծրագրերի մասին տեղեկատվության տարածմանը:
«Եվրոպական կրթական ծրագրերի շրջանավարտների հաջողության մասին պատմությունները կնպաստեն ուսանողների կողմից հետաքրքրության զգալի մեծացմանը», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն և հավելել, որ Հայաստանը Եվրոպային մերձեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կրթությունն է և, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել երիտասարդներին` դեպի Եվրոպան ուղղված բոլոր ձգտումներում: «Կրթությունը եղել, մնում է և կլինի Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության կարևոր ոլորտը», – ասել է Նավարոն:
Ընդգծելով, որ ինքը նույնպես մասնակցել է ԵՄ կրթական ծրագրերին և իր մասնագիտական առաջընթացի մեջ կարևորելով Եվրոպայում ստացած կրթության դերը` Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն հույս հայտնեց, որ միջոցառմանը ներկա երիտասարդները առավելագույն օգուտ կքաղեն առկա կրթական հնարավորություններից և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման հարցում:
2012 թվականից Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպության` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատարյանցն իր խոսքում շեշտել է, որ ասոցիացիայի անդամները մասնակցում են Եվրոպական կրթական ծրագրերին և պետք է եվրոպական կրթական արժեհամակարգի լավագույն բարքերը ներդնեն Հայաստանում:
ԵՄ շրջանավարտների ցանցի հիմնադրման վերաբերյալ հայտարարությունը ստորագրել են հետևյալ ոչ առևտրային կազմակերպություններ`
Տեմպուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմ
AEGEE- Երևան Եվրոպական ուսանողների ֆորում
ANSA- Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա
Եվրոպական երիտասարդական խորհրդարա

Կշարունակվի ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթական ծրագրերին

Նոյեմբերի 9-ին ԵՄ հայաստանյան կենտրոնում տեղի ունեցավ ԵՄ շրջանավարտների ցանցի հիմնադիր հանդիպումը: Ցանցի ստեղծման նպատակը եվրոպական կրթական ծրագրերի նախկին մասնակիցներին միավորելն է: Այն կնպաստի եվրոպական կրթական ծրագրերում երիտասարդների ներգրավմանը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ասպարեզներում` տրամադրելով տեղեկատվություն, աջակցություն և ուղղորդում: Արդյունքում, օգտագործելով կրթությունը որպես հաղորդակցության հզոր խողովակ` ԵՄ շրջանավարտների ցանցը կնպաստի ԵՄ կրթական ծրագրերի մասին տեղեկատվության տարածմանը: «Եվրոպական կրթական ծրագրերի շրջանավարտների հաջողության մասին պատմությունները կնպաստեն ուսանողների կողմից հետաքրքրության զգալի մեծացմանը», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն և հավելել, որ Հայաստանը Եվրոպային մերձեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կրթությունն է և, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել երիտասարդներին` դեպի Եվրոպան ուղղված բոլոր ձգտումներում: «Կրթությունը եղել, մնում է և կլինի Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության կարևոր ոլորտը», - ասել է Նավարոն: Ընդգծելով, որ ինքը նույնպես մասնակցել է ԵՄ կրթական ծրագրերին և իր մասնագիտական առաջընթացի մեջ կարևորելով Եվրոպայում ստացած կրթության դերը` Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն հույս հայտնեց, որ միջոցառմանը ներկա երիտասարդները առավելագույն օգուտ կքաղեն առկա կրթական հնարավորություններից և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման հարցում: 2012 թվականից Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպության` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատարյանցն իր խոսքում շեշտել է, որ ասոցիացիայի անդամները մասնակցում են Եվրոպական կրթական ծրագրերին և պետք է եվրոպական կրթական արժեհամակարգի լավագույն բարքերը ներդնեն Հայաստանում: ԵՄ շրջանավարտների ցանցի հիմնադրման վերաբերյալ հայտարարությունը ստորագրել են հետևյալ ոչ առևտրային կազմակերպություններ` Տեմպուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմ AEGEE- Երևան Եվրոպական ուսանողների ֆորում ANSA- Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա Եվրոպական երիտասարդական խորհրդարա