Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագի | EUNewsletter

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագի

16 June 2014

Հունիսի 5-ին Երևանում քաղաքական կուսակցությունների հետ անցկացվեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկում: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց բարձրագույն մակարդակում բաց ու թափանցիկ քննարկումների անհրաժեշտությունը: «Այս ոլորտում գոյություն ունի երեք հիմնական հարց. 1. Արդյոք բարեփոխումներն անհրաժեշտ են, և, եթե այո, ապա արդյոք դա անհրաժեշտ է հիմա 2. Կառավարման ո՞ր տարբերակն է հարմար Հայաստանին, 3. Ինչպե՞ս է սահմանադրական բարեփոխումների գործընթացը կապվում ընտրական բարեփոխումներին: ՀՀ սահամանադրությունը, համաձայն մասնագետների գնահատականների, լավ վիճակում է: Այնուամենայնիվ, անհրաժեշտ են որոշ փոփոխություններ, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: ԵՄ-ը կարող է աջակցություն ցուցաբերել այս հարցում, բայց իրավասու չէ հուշել Հայաստանին կառավարման ինչ տարբերակ ընտրել»:

Դեսպանը հավելեց, որ ցանկացած որոշման պարագայում պետք է քննարկել ընտրական բարեփոխումների հնարավորությունը: Նա նաև հույս հայտնեց, որ միայն երկկողմանի քննարկումը կարող է բերել հարցի ճիշտ ընկալմանն ու շահագրգիռ կողմերի արդյունավետ երկխոսությանը:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը նշեց, որ ԵԱՀԿ-ն ակնկալում է, որ Հայաստանն ի վերջո կհասնի կանոնակարգված, գործնական ու խորքային բարեփոխումների. «Քաղաքական կուսակցությունների դերը բարեփոխումների խթանման ու իրականացման ոլորտում անգնահատելի է: Այս պարագայում ես չեմ կարող տարբերակել իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները: Յուրաքանչյուր կողմն ունի իր յուրահատուկ դերն այս մեծ նվագախմբում»:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը բարձր գնահատեց ԳՄՀԸ դերը հայեցակարգի մշակման ընթացքում. «Ցանկացած սահմանադրություն տրամադրում է միայն իրավական հիմքը, գործնական մասը կսկսվի միայն այն ժամանակ, երբ ներգրավված մասնակիցները սկսեն ամենայն պատասխանատվությամբ կյանքի կոչել այն»:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Հարությունյանն այնուհետև ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների մեխանիզմը և բացատրեց դրանց անհրաժեշտությունը, ինչին հաջորդեց քննարկում մասնակցիների հետ: