Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում | EUNewsletter

Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում

3 June 2014

Մայիսի 26-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» նախագծի մեկնարկը: Օքսֆամի հայաստանյան գրասենյակի ղեակավար Մարգարիտա Հակոբյանը բացեց միջոցառումը ողջույնի խոսքով և ընդհանուր առմամբ ներկայացրեց Օքսֆամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Այնուհետև Մարգարիտա Հակոբյանը պատմեց ծրագրի ընդհանուր գաղափարը, որն է՝ հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) քաղաքականությունների հաստատման ոլորտում: Ծրագրի շրջանակներում Օքսֆամը կհամագործակցի ՀՀ կառավարության, մասնավորապես՝ գյուղատնտեսության, առողջապահության, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ:
Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը նշեց քաղաքացիական հասարակության հետ կայուն և կառուցողական երկխոսության կարևորությունը. «Վերջին տարիների ընթացքում մենք ակտիվացրել ենք մեր համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Գյուղական դաշինքի»: Այս համագործակցությունը մեզ տալիս է արտահայտվելու և միմյանց ավելի լավ հասկանալու հնարավորություն»: Նա հավելեց, որ ՔՀԿ-ների հետ համագործակցությունը չափազանց կարևոր է կառավարության համար և տեղեկացրեց հավաքվածներին, որ գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանն աջակցող ԵՄ ֆինանսավորած ծրագիրը կընդգրկի հնարավորինս ավելի շատ մասնագիտացած հկ-ներ:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ու առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրին հկ-ների հետ իրենց համագործակցության մանրամասները և շեշտեցին ծրագրի շրջանակներում իրականցվելիք մոնիտորինգի կարևորությունը. միայն մշտական վերահսկողությունն ու գնահատումը կբերի ՔՀԿ-ների և կառավարության միջև արդյունավետ համագործակցության:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց, որ Եվրոպայում, ինչպես նաև երրորդ աշխարհի երկրներում Եվրոպական միությունը կիրառում է նորարար միջոցներ՝ բարելավելու ՔՀԿ-ների ու հկ-ների հետ համագործակցության մեխանիզմները. «ՔՀԿ-ների դերն աճում է, նրանք պարզապես գործընկերից դառնում են կառավարության հետ պատասխանատվությունը կիսող մարմին՝ աշխատելով աղքատությունը պակասեցնելու ուղղությամբ: ԵՄ-ն կիսում է այն գաղափարը, որ կառավարությունը միայն կշահի հկ-ների հետ համագործակցությունից բոլոր մակարդակների ազգային ռազմավարությունների մշակման, իրականացման ու վերահսկման առումով»:
«Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագիրն ուղղված է ՔՀԿ-ների կարողությունները հզորացնելուն և աղքատության նվազեցման բարեփոխումներ իրականացնելուն՝ հիմք ընդունելով գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ազգային քաղաքականությունների ուսումնասիրությունների և մոնիտորինգի արդյունքները: ԵՄ-ի կողմից ֆինանսավորված այս ծրագրի տևողությունը երեք տարի է՝ 676,402 եվրո ընդհանուր բյուջեով:

Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում

Մայիսի 26-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» նախագծի մեկնարկը: Օքսֆամի հայաստանյան գրասենյակի ղեակավար Մարգարիտա Հակոբյանը բացեց միջոցառումը ողջույնի խոսքով և ընդհանուր առմամբ ներկայացրեց Օքսֆամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Այնուհետև Մարգարիտա Հակոբյանը պատմեց ծրագրի ընդհանուր գաղափարը, որն է՝ հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) քաղաքականությունների հաստատման ոլորտում: Ծրագրի շրջանակներում Օքսֆամը կհամագործակցի ՀՀ կառավարության, մասնավորապես՝ գյուղատնտեսության, առողջապահության, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը նշեց քաղաքացիական հասարակության հետ կայուն և կառուցողական երկխոսության կարևորությունը. «Վերջին տարիների ընթացքում մենք ակտիվացրել ենք մեր համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ «Գյուղական դաշինքի»: Այս համագործակցությունը մեզ տալիս է արտահայտվելու և միմյանց ավելի լավ հասկանալու հնարավորություն»: Նա հավելեց, որ ՔՀԿ-ների հետ համագործակցությունը չափազանց կարևոր է կառավարության համար և տեղեկացրեց հավաքվածներին, որ գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանն աջակցող ԵՄ ֆինանսավորած ծրագիրը կընդգրկի հնարավորինս ավելի շատ մասնագիտացած հկ-ներ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ու առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրին հկ-ների հետ իրենց համագործակցության մանրամասները և շեշտեցին ծրագրի շրջանակներում իրականցվելիք մոնիտորինգի կարևորությունը. միայն մշտական վերահսկողությունն ու գնահատումը կբերի ՔՀԿ-ների և կառավարության միջև արդյունավետ համագործակցության: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց, որ Եվրոպայում, ինչպես նաև երրորդ աշխարհի երկրներում Եվրոպական միությունը կիրառում է նորարար միջոցներ՝ բարելավելու ՔՀԿ-ների ու հկ-ների հետ համագործակցության մեխանիզմները. «ՔՀԿ-ների դերն աճում է, նրանք պարզապես գործընկերից դառնում են կառավարության հետ պատասխանատվությունը կիսող մարմին՝ աշխատելով աղքատությունը պակասեցնելու ուղղությամբ: ԵՄ-ն կիսում է այն գաղափարը, որ կառավարությունը միայն կշահի հկ-ների հետ համագործակցությունից բոլոր մակարդակների ազգային ռազմավարությունների մշակման, իրականացման ու վերահսկման առումով»: «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագիրն ուղղված է ՔՀԿ-ների կարողությունները հզորացնելուն և աղքատության նվազեցման բարեփոխումներ իրականացնելուն՝ հիմք ընդունելով գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ազգային քաղաքականությունների ուսումնասիրությունների և մոնիտորինգի արդյունքները: ԵՄ-ի կողմից ֆինանսավորված այս ծրագրի տևողությունը երեք տարի է՝ 676,402 եվրո ընդհանուր բյուջեով: