Երեխաներն ընդդեմ ծխելուն | EUNewsletter

Երեխաներն ընդդեմ ծխելուն

11 April 2012

Ծխե՞լ, թե՞առողջ ապրելակերպ վարել: ԵՄ ֆինանսավորմամբ «Սեյվ դը Չիլդրեն»-ի (Save the Children) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 78 դրպոցի աշակերտները 2012թ. ապրիլի 10-ին Երևանում կազմկերպել էին հակածխախոտային ակցիա` ուղղված հասարակական տրանսպորտում ծխելուն և մարդկանց առողջության վրա դրա բացասական ազդեցության հիմնախնդիրներին:
Ընդգծելով ծխախոտի ախտածին ազդեցությունը` երիտասարդ և ակտիվ մասնակիցները հասարակությանը կոչ արեցին չծխել և արգելել հասարակական տրանսպորտի վարորդներին վտանգել իրենց առողջությունը: Նրանք նաև թռուցիկներ և հակածխախոտային տեղեկատվություն են բաժանել անցորդներին, ովքեր ողջունում էին երեխաների նախաձեռնությունը` խրախուսելով և առաջարկելով իրենց աջակցությունը:
Նախաձեռնողները ներգրավված են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում ձևավորված «երեխան երեխայի համար» պատանեկան ուսուցողական խմբերի մեջ, որի նպատակն է երեխաներին տալ ակտիվ քաղաքացիներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` հնարավորություն տալով պաշտպանել իրենց իրավունքները և առկա խնդիրների համար լուծումներ առաջարկել:
ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կոկա-Կոլայի կողմից համաֆինանսավորվող այս նախագիծն իրականացվում է «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության կողմից` «Ապագան քոնն է» ՀԿ աջակցությամբ:

Երեխաներն ընդդեմ ծխելուն

Ծխե՞լ, թե՞առողջ ապրելակերպ վարել: ԵՄ ֆինանսավորմամբ «Սեյվ դը Չիլդրեն»-ի (Save the Children) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 78 դրպոցի աշակերտները 2012թ. ապրիլի 10-ին Երևանում կազմկերպել էին հակածխախոտային ակցիա` ուղղված հասարակական տրանսպորտում ծխելուն և մարդկանց առողջության վրա դրա բացասական ազդեցության հիմնախնդիրներին: Ընդգծելով ծխախոտի ախտածին ազդեցությունը` երիտասարդ և ակտիվ մասնակիցները հասարակությանը կոչ արեցին չծխել և արգելել հասարակական տրանսպորտի վարորդներին վտանգել իրենց առողջությունը: Նրանք նաև թռուցիկներ և հակածխախոտային տեղեկատվություն են բաժանել անցորդներին, ովքեր ողջունում էին երեխաների նախաձեռնությունը` խրախուսելով և առաջարկելով իրենց աջակցությունը: Նախաձեռնողները ներգրավված են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում ձևավորված «երեխան երեխայի համար» պատանեկան ուսուցողական խմբերի մեջ, որի նպատակն է երեխաներին տալ ակտիվ քաղաքացիներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` հնարավորություն տալով պաշտպանել իրենց իրավունքները և առկա խնդիրների համար լուծումներ առաջարկել: ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կոկա-Կոլայի կողմից համաֆինանսավորվող այս նախագիծն իրականացվում է «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության կողմից` «Ապագան քոնն է» ՀԿ աջակցությամբ: [gallery link="file"]