Երեխաներն ընդդեմ վնասակար տեղեկատվության | EUNewsletter

Երեխաներն ընդդեմ վնասակար տեղեկատվության

1 March 2012

Երեխան իրավունք ունի պաշտպանված լինելու իրեն վնաս պատճառող տեղեկատվությունից: Հեռուստատեսությունը պետք է հեռարձակի երեխաների կրթությանը, հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստող հաղորդումներ: Այս գաղափարն ամրագրված է Միացյալ ազգերի կազմակերպության Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 17-րդ հոդվածում: Սակայն արդյոգք երեխաները Հայաստանում պաշտպանված են հեռուստատեսության բացասական ազդեցությունից:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հնարավորություն են ունեցել իրենց խոսքն ասելու ընդդեմ հեռուստաեթերի բացասական ազդեցության և հօգուտ մանկապատանեկան գիտակրթական հաղորդումների` ներկայացնելով իրենց նախաձեռնությամբ պատրաստված սոցիալական տեսահոլովակը: Այն կարելի է դիտել հետևյալ հասցեով`
http://www.youtube.com/user/SavetheChildrenARM
Այս երեխաներն ընդգրկված են «Տարածաշրջանային նախաձեռնություն` հանուն երեխաների մասնակցության» ԵՄ ծրագրի շրջանակներում հիմնված «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ գործող խմբերում: Նրանք վնասակար են համարում անորակ հաղորդումների հեռարձակումը, ինչպես նաև խնդիր են համարում կրթական հաղորդաշարերի խիստ սակավությունը: Խնդիրը լուծելու նպատակով մասնակիցներն արդեն հանդիպել են պետական պաշտոնյաների և հեռուստաեթերի համար պատասխանատու անձանց հետ, հարցումներ անցկացրել և կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
«Տարածաշրջանային նախաձեռնություն` հանուն երեխաների մասնակցության» ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ն և իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության դրամաշնորհային ծրագրի միջոցով: Ծրագիրը զուգահեռ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Երեխաներն ընդդեմ վնասակար տեղեկատվության

Երեխան իրավունք ունի պաշտպանված լինելու իրեն վնաս պատճառող տեղեկատվությունից: Հեռուստատեսությունը պետք է հեռարձակի երեխաների կրթությանը, հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստող հաղորդումներ: Այս գաղափարն ամրագրված է Միացյալ ազգերի կազմակերպության Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 17-րդ հոդվածում: Սակայն արդյոգք երեխաները Հայաստանում պաշտպանված են հեռուստատեսության բացասական ազդեցությունից: Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հնարավորություն են ունեցել իրենց խոսքն ասելու ընդդեմ հեռուստաեթերի բացասական ազդեցության և հօգուտ մանկապատանեկան գիտակրթական հաղորդումների` ներկայացնելով իրենց նախաձեռնությամբ պատրաստված սոցիալական տեսահոլովակը: Այն կարելի է դիտել հետևյալ հասցեով` http://www.youtube.com/user/SavetheChildrenARM Այս երեխաներն ընդգրկված են «Տարածաշրջանային նախաձեռնություն` հանուն երեխաների մասնակցության» ԵՄ ծրագրի շրջանակներում հիմնված «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ գործող խմբերում: Նրանք վնասակար են համարում անորակ հաղորդումների հեռարձակումը, ինչպես նաև խնդիր են համարում կրթական հաղորդաշարերի խիստ սակավությունը: Խնդիրը լուծելու նպատակով մասնակիցներն արդեն հանդիպել են պետական պաշտոնյաների և հեռուստաեթերի համար պատասխանատու անձանց հետ, հարցումներ անցկացրել և կատարել համապատասխան ուսումնասիրություններ: «Տարածաշրջանային նախաձեռնություն` հանուն երեխաների մասնակցության» ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ն և իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը` «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության դրամաշնորհային ծրագրի միջոցով: Ծրագիրը զուգահեռ իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում