Մանկություն` առանց վախի և բռնության | EUNewsletter

Մանկություն` առանց վախի և բռնության

2 December 2010

Childhood without fear and violence
«Միավորվե՛նք հանուն երեխաների, փրկե՛նք ապագան» նախագծի շրջանակներում անցկացված երեխաների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Երև անում, սեպտեմբերի 10-ին: Եռամյա նախագծի նպատակն է բացահայտել, արձագանքել և կանխել երեխաների նկատմամբ բռնությունը: Ուսումնասիրություններն անց են կացվել Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում:
«Արդյունքները ցույց են տվել, որ երեք մարզերում էլ երեխաների նկատմամբ բռնության դեպքեր են դիտարկվել, սակայն ներկայիս համակարգը ոչ միշտ է արդյունավետ խնդրին ժամանակին արձագանքելու համար»,- նշել է նախագիծն իրականացնող «Պաշտպանենք երեխաներին» («Save the Children») կազմակերպության հայաստայան գրասեյանկի տնօրեն` Իրինա Սաղոյանը: Նա ավելացրել է, որ հայաստանյան հասարակության մեջ երեխաների նկատմամբ բռնությունը լայն տարածում ունի որպես ընդունված պատժամիջոց:
Հարցումներով պարզվել է, , որ այս մարզերի երեխաները բռնության են ենթարկվում տարբեր վայրերում` տանը, դպրոցում և անգամ փողոցում: Երեխաների նկատմամբ բռնության ամենատարածված ձև ը ֆիզիկական և հոգեբանական բռնությունն է ընտանիքում: Մեծամասնությունը նկատի ունի երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունը, մինչդեռ շատ դեպքերում ծնողներն անտեղյակ են, որ երեխաների շահագործումը տնտեսական տեսակետից, օրինակ` նրանց աշխատել ստիպելը, նույնպես երեխաների իրավունքների խախտում է: Որպես բռնության դրդապատճառներ նշվել են ընտանիքների տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակը, ամուսնալուծություների աճը, թմրամոլությունը և հարբեցողությունը: Պարզվել է նաև , որ հաշմանդամ և հատուկ կարիքներով երեխաները հատկապես խոցելի են բռնությունների նկատմամբ, քանի որ ընտանիքներն այս երեխաներին հասարակությունից թաքցնելու հակում ունեն:
Ըստ ոլորտի մասնագետների` բռնության կարող են հանգեցնել նաև հասարակության անտարբերությունը, ինչպես նաև այն գաղափարը, թե երեխան ծնողների սեփականությունն է, և ծնողները կարող են անել՝այն, ինչ ուզենան, ինչպես նաև ` իրազեկվածության պակասը: Հարցումներով պարզվել է, որ երեխաների և ծնողների մեծամասնությունը տեղյակ չեն, թե ում կարող են դիմել բռնության դեպքի մասին հայտ ներկայացնելու համար կամ ինչ համապատասխան ծառայություններ կան ընդհանրապես:

«Պաշտպանենք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակն ունի Հայաստանում գործող թեժ գիծ` 0800 61 111 հեռախոսահամարով: Բացի այդ Եր¨անի քաղաքապետարանում և Հայաստանի բոլոր մարզպետարաններում գործում են երեխայի իրավունքների պաշտպանության բաժիններ:

Այնուամենայնիվ, մասնագետները կարև որում են երեխաների և ընտանեկան բարեկեցության հարցերով զբաղվող գործակալությունների միջև ավելի սերտ համագործակցության ձև ավորումը:

Հարցումներն անց են կացվել Եվրոպական միության և Բաց հասարակության ինստիտուտի կողմից համատեղ ֆինանսավորվող նախագծի շրջանակներում: Նախագծի հաջորդ փուլը նախատեսում է երկխոսություն` երեխաների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության վերաբերյալ ԶԼՄների, ինչպես նաև ուսուցիչների, ծնողնեիր և գործնական դասընթացների միջոցով

Մանկություն` առանց վախի և բռնության

Childhood without fear and violence «Միավորվե՛նք հանուն երեխաների, փրկե՛նք ապագան» նախագծի շրջանակներում անցկացված երեխաների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Երև անում, սեպտեմբերի 10-ին: Եռամյա նախագծի նպատակն է բացահայտել, արձագանքել և կանխել երեխաների նկատմամբ բռնությունը: Ուսումնասիրություններն անց են կացվել Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում: «Արդյունքները ցույց են տվել, որ երեք մարզերում էլ երեխաների նկատմամբ բռնության դեպքեր են դիտարկվել, սակայն ներկայիս համակարգը ոչ միշտ է արդյունավետ խնդրին ժամանակին արձագանքելու համար»,- նշել է նախագիծն իրականացնող «Պաշտպանենք երեխաներին» («Save the Children») կազմակերպության հայաստայան գրասեյանկի տնօրեն` Իրինա Սաղոյանը: Նա ավելացրել է, որ հայաստանյան հասարակության մեջ երեխաների նկատմամբ բռնությունը լայն տարածում ունի որպես ընդունված պատժամիջոց: Հարցումներով պարզվել է, , որ այս մարզերի երեխաները բռնության են ենթարկվում տարբեր վայրերում` տանը, դպրոցում և անգամ փողոցում: Երեխաների նկատմամբ բռնության ամենատարածված ձև ը ֆիզիկական և հոգեբանական բռնությունն է ընտանիքում: Մեծամասնությունը նկատի ունի երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունը, մինչդեռ շատ դեպքերում ծնողներն անտեղյակ են, որ երեխաների շահագործումը տնտեսական տեսակետից, օրինակ` նրանց աշխատել ստիպելը, նույնպես երեխաների իրավունքների խախտում է: Որպես բռնության դրդապատճառներ նշվել են ընտանիքների տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակը, ամուսնալուծություների աճը, թմրամոլությունը և հարբեցողությունը: Պարզվել է նաև , որ հաշմանդամ և հատուկ կարիքներով երեխաները հատկապես խոցելի են բռնությունների նկատմամբ, քանի որ ընտանիքներն այս երեխաներին հասարակությունից թաքցնելու հակում ունեն: Ըստ ոլորտի մասնագետների` բռնության կարող են հանգեցնել նաև հասարակության անտարբերությունը, ինչպես նաև այն գաղափարը, թե երեխան ծնողների սեփականությունն է, և ծնողները կարող են անել՝այն, ինչ ուզենան, ինչպես նաև ` իրազեկվածության պակասը: Հարցումներով պարզվել է, որ երեխաների և ծնողների մեծամասնությունը տեղյակ չեն, թե ում կարող են դիմել բռնության դեպքի մասին հայտ ներկայացնելու համար կամ ինչ համապատասխան ծառայություններ կան ընդհանրապես: «Պաշտպանենք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակն ունի Հայաստանում գործող թեժ գիծ` 0800 61 111 հեռախոսահամարով: Բացի այդ Եր¨անի քաղաքապետարանում և Հայաստանի բոլոր մարզպետարաններում գործում են երեխայի իրավունքների պաշտպանության բաժիններ: Այնուամենայնիվ, մասնագետները կարև որում են երեխաների և ընտանեկան բարեկեցության հարցերով զբաղվող գործակալությունների միջև ավելի սերտ համագործակցության ձև ավորումը: Հարցումներն անց են կացվել Եվրոպական միության և Բաց հասարակության ինստիտուտի կողմից համատեղ ֆինանսավորվող նախագծի շրջանակներում: Նախագծի հաջորդ փուլը նախատեսում է երկխոսություն` երեխաների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության վերաբերյալ ԶԼՄների, ինչպես նաև ուսուցիչների, ծնողնեիր և գործնական դասընթացների միջոցով