Երեխայի զարգացման կենտրոններ՝ Իջևանում | EUNewsletter

Երեխայի զարգացման կենտրոններ՝ Իջևանում

12 November 2013

ԵՄ-ն ներկայում աջակցում է Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում և Իջևանի մանկապարտեզում երեխաների զարգացման կենտրոններ հիմնելուն: Կենտրոնները կազմում են «Իջևանի քաղաքապետարանի, առողջության կենտրոնների, ՀԿ-ների և քաղաքացիների միջև համագործակցության ապահովում՝ լուծելու համայնքի բնակչության առողջության տարրական պահանջները և սոցիալական կարիքները» ծրագրի մասը: Վերջինիս նպատակն է ապահովել, որպեսզի տեղական համայնքը բարձրակարգ առողջապահական և սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենա: Այն կօգնի բարձրացնել Իջևանի քաղաքապետարանի և տեղական գյուղերի վարչական կառույցների անձնակազմերի կարողությունները, առողջապահական և սոցիալական ծառայությունների որակը, որպեզսի վերջինները իրազեկ լինեն՝ ինչպես բավարարել առավել կարիքավոր մարդկանց առողջական և սոցիալական կարիքները և ինչպես լուծել այդ խնդիրները համատեղ ուժերով: Ծրագիրը նաև միտված է երեխաների ֆիզիկական և ճանաչողական կարողությունների ամբողջական զարգացմանը:
2013-ի հոկտեմբերի 13-ին Իջևանի առողջության առաջնային խնամքի կենտրոնում տեղի է ունեցել Երեխայի զարգացման կենտրոնի բացման հանդիսությունը: Մասնակիցներից մեկը՝ ծրագրի համակարգող Արման Դավթյանը, նշել է, որ ըստ Տավուշի մարզում իրականացված ուսումնասիրությունների՝ Իջևանի առաջին օգնության և հիվանդանոցային ծառայություններն ամենացածր ցուցանիշն ունեն. «Շատ դեպքերում Իջևանի բնակիչները ստիպված են լինում մեկնել մայրաքաղաք Երևան՝ լուծելու նույնիսկ առողջական ամենահասաարկ խնդիրները: Սա շատ թանկ է և երբեմն՝ ռիսկային»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանն ասել է, որ շատ կարևոր է այս ծրագրում ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների ունեցած դերը. «Այս երկու սեկտոների համագործակցությունը շատ կարևոր է: Այնտեղ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող հասնել ինչ-ինչ պատճառներով, հասարակական կազմակերպությունները կարող են օգնության գալ: Ես գիտեմ սեփական փորձից. երբ սոցիալական սեկտորի կազմակերպությունները և տեղական ինքնակառավարման մարմինները համախմբվում են, նմանօրինակ ծրագրրեը տալիս են լավագույն արդյունքը»:
18 ամսվա տևողության ծրագիրը, որ մեկնարկել է 2013-ի հունվարին, իրականացվում է Իջևանի քաղաքապետարանի կողմից՝ «Բիոէթիկա» հասարակական կազմակերպության հետ համատեղ: ԵՄ-ն ծրագրի համար տրամադրել է 149,580 եվրո

Երեխայի զարգացման կենտրոններ՝ Իջևանում

ԵՄ-ն ներկայում աջակցում է Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում և Իջևանի մանկապարտեզում երեխաների զարգացման կենտրոններ հիմնելուն: Կենտրոնները կազմում են «Իջևանի քաղաքապետարանի, առողջության կենտրոնների, ՀԿ-ների և քաղաքացիների միջև համագործակցության ապահովում՝ լուծելու համայնքի բնակչության առողջության տարրական պահանջները և սոցիալական կարիքները» ծրագրի մասը: Վերջինիս նպատակն է ապահովել, որպեսզի տեղական համայնքը բարձրակարգ առողջապահական և սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենա: Այն կօգնի բարձրացնել Իջևանի քաղաքապետարանի և տեղական գյուղերի վարչական կառույցների անձնակազմերի կարողությունները, առողջապահական և սոցիալական ծառայությունների որակը, որպեզսի վերջինները իրազեկ լինեն՝ ինչպես բավարարել առավել կարիքավոր մարդկանց առողջական և սոցիալական կարիքները և ինչպես լուծել այդ խնդիրները համատեղ ուժերով: Ծրագիրը նաև միտված է երեխաների ֆիզիկական և ճանաչողական կարողությունների ամբողջական զարգացմանը: 2013-ի հոկտեմբերի 13-ին Իջևանի առողջության առաջնային խնամքի կենտրոնում տեղի է ունեցել Երեխայի զարգացման կենտրոնի բացման հանդիսությունը: Մասնակիցներից մեկը՝ ծրագրի համակարգող Արման Դավթյանը, նշել է, որ ըստ Տավուշի մարզում իրականացված ուսումնասիրությունների՝ Իջևանի առաջին օգնության և հիվանդանոցային ծառայություններն ամենացածր ցուցանիշն ունեն. «Շատ դեպքերում Իջևանի բնակիչները ստիպված են լինում մեկնել մայրաքաղաք Երևան՝ լուծելու նույնիսկ առողջական ամենահասաարկ խնդիրները: Սա շատ թանկ է և երբեմն՝ ռիսկային»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանն ասել է, որ շատ կարևոր է այս ծրագրում ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների ունեցած դերը. «Այս երկու սեկտոների համագործակցությունը շատ կարևոր է: Այնտեղ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող հասնել ինչ-ինչ պատճառներով, հասարակական կազմակերպությունները կարող են օգնության գալ: Ես գիտեմ սեփական փորձից. երբ սոցիալական սեկտորի կազմակերպությունները և տեղական ինքնակառավարման մարմինները համախմբվում են, նմանօրինակ ծրագրրեը տալիս են լավագույն արդյունքը»: 18 ամսվա տևողության ծրագիրը, որ մեկնարկել է 2013-ի հունվարին, իրականացվում է Իջևանի քաղաքապետարանի կողմից՝ «Բիոէթիկա» հասարակական կազմակերպության հետ համատեղ: ԵՄ-ն ծրագրի համար տրամադրել է 149,580 եվրո